Հայերեն


Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար

Հասարակություն

Ակբա բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու IPC խորհրդատվական ընկերությունը համախմբել են գյուղատնտեսական ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ագրոոլորտում ու դրանց հաղթահարման ժամանակակից լուծումները։ Ներկայացվել են նորարարական մոտեցումներ՝ ագրոտնտեսությունների դիմակայունությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։

Հայաստանի ագրոոլորտում ներգրավված գործարարների, ֆերմերների ու աշխատողների համար կլիմայական փոփոխությունների ռիսկերը հնարավորությունների վերածելու նպատակով Ակբա բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, գործարկել է կլիմայական ռիսկերի կառավարման վերաբերյալ առցանց դասընթաց, որը շուտով կհամալրվի ևս երկու կրթական մոդուլներով։ Ուսուցումն անվճար է և հասանելի է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների sme.acba.am հարթակում. յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի գրանցվել sme.acba.am-ում և ծանոթանալ դասընթացին։

«Բոլոր մարտահրավերները, որոնք կան գյուղատնտեսության առջև, նաև բանկի առջև կանգնած մարտահրավերներ են։  Կլիմայական խնդիրները գլոբալ են, վերաբերում են բոլոր երկրներին։ Շատ կարևոր է, որ այս խնդիրը համարենք հնարավորություն և զարգացնենք ագրոոլորտը օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից ու իննովացիոն լուծումներից, որոնք այսօր առկա են»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

«Ակբա բանկի, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ ներդրված կրթական ծրագիրը հնարավորություն կտա ագրոոլորտում զբաղվող տնտեսվարողներին ավելի ճիշտ գյուղատնտեսություն վարել: Ոլորտում մարտահրավերները շատ են,  հիմնականում վերաբերում են գլոբալ տաքացմանը և եղանակային պայմանների փոփոխությանը։ Լինելով իրազեկ, գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած ֆերմեր կկարողանա ճիշտ դիրքավորում իրականացնել և ճիշտ ուղղությամբ պայքարել կլիմայական խնդիրների դեմ: Ուսուցման առաջին ծրագիրն արդեն տեղադրված է հարթակում, եկող տարվա ընթացքում կունենանք ուսուցման ևս երկու մոդուլ, որոնք կվերաբերեն կայուն գյուղատնտեսությանը։ Եկող տարվա սկզբին մենք կունենանք նաև բիզնես դասընթաց «Կայուն գյուղատնտեսություն» և «Կայուն ֆինանսներ» թեմաներով»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Ակբա բանկը մշտապես եղել է նորարար՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Ընդամենը մի քանի շաբաթից համատեղ կներկայացնենք ևս մեկ նորարարական լուծում, որի մանրամասներն այժմ չեմ կարող բարձրաձայնել, բայց  մենք կլինենք առաջինը, որն այս լուծումը  հասանելի կդարձնի մարդկանց և բիզնեսների հատուկ խմբին: Եղանակային մարտահրավերները ավելանում են: Մենք պետք է հասկանանք, թե որոնք են առաջադեմ տեխնոլոգիաները և ինչպես կարող ենք այդ լուծումները ներդնել մեր գյուղատնտեսական բիզնեսներում՝ ավելի դիմակայուն դառնալու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«Հիմա մեզ մոտ վիճակը երաշտային է, ինչը խնդրահարույց է, բայց հաջորդ 20-30 տարիներին ավելի դժվար է լինելու։ Ագրոէկոլոգիայի հաշվարկները մենք պետք է կատարենք 20-30 տարի առաջ նայելով: Մենք մեծ առավելություն ունենք մեր հարևան երկրներից շատերի համեմատ. ունենք դաշտավայր, նախալեռներ, լեռներ, այսինքն՝ բարձրացող գյուղատնտեսություն։ Այս գոտիականությունը մեզ հնարավորություն է տալիս, ճկունություն, դիմացկունություն։  Արտադրությունը մենք կարող ենք տեղափոխել ավելի բարձր գոտիներ, որտեղ ավելի հով է  և ջրի կարիք այդքան չկա։ Մենք այդ հնարավորությունն ունենք, իսկ դա եզակի է։ Մեր լեռները մեզ պաշտպանում են, հնարավորություն են տալիս»,- նշել է IPC խորհրդատվական ընկերության գյուղատնտեսական փորձագետ և զարգացման տնտեսագետ Արմեն Ասատրյանը։

Ակբա բանկը շարունակում է խթանել նորարարական գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական լուծումներն ու արժեշղթաների զարգացումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա Եկեղեցին այլևս չի կարող օտարել հուշարձաններն առանց իշխանության իմացության․ նախագիծն ընդունվեցՀայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ ՓաշինյանՀՀ քաղաքացին ոչնչով ապահովագրված չի, որ դուք վեց ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք՝ ես նորից եմ փոխվել․ ձեզ վստահելը հանցագործություն է․ Քրիստինե Վարդանյան Ամերիաբանկը` առաջին հայկական ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների ցանկում` որպես LFG ֆինանսական խմբի անդամԻնչքան անլուրջ եք մոտեցել․ Իրանում պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի եք ուտում. Խամոյանը՝ ՓաշինյանինԹրամփը դավաճանել է դիվանագիտությանը և իրեն ընտրած ամերիկացիներին. Իրանի ԱԳ նախարարԲոլորը գիտեն, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում, պարզապես այս անգամ չստացվեց. Էդուարդ ՍպերցյանՔիսենջերն ասել է, - Միացյալ Նահանգների թշնամի լինելը վտանգավոր է, բարեկամ լինելը՝ մահացու. Արշակ Կարապետյան«Գահերի խաղը» վերադառնում է մեծ էկրաններ. Warner Bros.-ը պատրաստում է լայնածավալ փրիքվելԱրդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են երկկողմ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր«Ես գտնվում էի հոգեբուժարանում». Անդրեյ Գուբինը խոսել է ծանր հիվանդության մասին «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցԻրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռՎստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԹրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցԱֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԱռաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՎախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցՍահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԸստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռ 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՆոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա Կոստանյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ինՍամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել. տեսանյութԱրդյունաբերությունը Հայաստանում այսօր մեռնում է. Նաիրի Սարգսյան Այն մասին, թե ինչու գործող վարչախումբը որոշեց հապճեպ կերպով ավելացնել թոշակները. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված