Հայերեն


Չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են փորձում «մաքրվել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, ՔՊ կրոնա-քաղաքական աղանդին հաջողվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցին բաժանել երկու մասի։ Ամեն դեպքում, այն երկու մասի է բաժանվում, եթե նույնիսկ մյուս Նվիրապետական Աթոռներում էլ գտնվեն տեսակետներ հայտնողներ։

Այդ երկու մասից հիմնականը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնություն է կազմում։ Այդ սրբազան մասը կոչվում է Սուրբ Էջմիածնականներ, իսկ երկրորդ մասը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին դավաճանած և իրենց հավատարմության սրբազան ուխտը դրժած որոշ կարգալույծ և որոշ գործող հոգևորականներն են՝ հայկական էությունից կտրված, հայկական ազգանուններով իրենց աղանդավորներով ու հերձվածներով հանդերձ, որը, հուսով եմ, երբեք մեծամասնություն չի կազմի: Այդ սրբապիղծ մասը կոչվում է «փաշազադեականներ»։ Շատ տհաճ է ինձ համար այս ամենը արձանագրելը, ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ հայ հասարակության պառակտումներին, սակայն վարակը չտարածվելու նպատակով հասարակությունը պետք է կարողանա տարբերակել, թե ով ում է ծառայում, և ով ինչ նպատակ է հետապնդում։

2025 թվականի նոյեմբերի 30-ին ևս մեկ ոչ կանոնական պատարագ տեղի ունեցավ, այս անգամ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, այնտեղ, որտեղ ամենաքիչն էինք սպասում։ Այն պահին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողորմությունն ու ճշմարտությունը իրար հանդիպեցին, և արդարությունն ու խաղաղությունը միմյանց ողջույններ փոխանցեցին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պղծությունն ու դավաճանությունը իրար հանդիպեցին, ու պառակտումն ու պատերազմը իրար ձեռք սեղմեցին։ Հերթական եկեղեցին պղծվեց, ու այդպես ինչքա՞ն պետք է հանդուրժենք, ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ հայ ազգի առաջնորդությունը ստանձնելու հավակնություն ունեցող ընտրյալ հայորդիները գիտեն։ Աշխարհի առաջ մենք կորցնում ենք մեր հարգանքն ու ակնածանքը։ Պետք չէ զարմանալ Հռոմի պապի՝ թուրքի առաջ խոնարհվելուց այն դեպքում, երբ նույն բանը հայկական ազգանուններով «փաշազադեականներն» են անում։ Հայ հասարակության մեջ խիստ փոքրամասնություն կազմող «փաշազադեականների» մեծ մասը, վստահ եմ, անգիտակցաբար է ողջունում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի հերձվածողական շարժումը։

Սուրբ Էջմիածնականներն ու ազգային ուժերը պետք է ջանք չխնայեն, բացատրական աշխատանքներ կատարեն ու փրկեն մարդկանց հոգիները վերահաս կործանումից։ Այն մտավորականները (և ոչ միայն այդ մտավորականները), ովքեր էկրանի առաջ իրենց հավատարմությունն են արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին, բոլորով միասնաբար պետք է ներգրավվենք այս տեղեկատվական պատերազմի մեջ ու, որքան հնարավոր է, մարդկանց հոգիները փրկենք, որովհետև մեծ մասը, ինչպես ասացի, չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են իրենք փորձում «մաքրվել», իսկ նրանք, ովքեր գիտակցաբար են անում, մաքրվելու մասին չեն մտածում, որովհետև իրենց բնությամբ արդեն իսկ անսուրբ են, նրանց թող Աստված դատի իր արդար ու անկաշառ դատաստանով։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութ
Ամենադիտված