Հայերեն


Գնաճը ձեռնտու է իշխանություններին. ինչպե՞ս կարձագանքի հանրությունը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ արձանագրված 12-ամսյա գնաճը՝ 3,7 տոկոսի չափով, առաջին հայացքից կարող է թվալ չափավոր և կառավարելի, հատկապես եթե համեմատենք այն անցած տարիների կամ տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշների հետ։ Սակայն, երբ խորությամբ վերլուծում ենք այս թվի կառուցվածքը, դրա ազդեցությունը բնակչության կենսամակարդակի, սպառողական վարքագծի և երկրի տնտեսական կայունության վրա, ակնհայտ է դառնում, որ գնաճի նույնիսկ փոքր շեղումը կարող է ունենալ խոր և բազմաշերտ բացասական հետևանքներ՝ հատկապես այն դեպքում, երբ գնաճի հիմնական բեռը ընկնում է ամենախոցելի սոցիալական խմբերի վրա։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։

Հատկանշական է, որ գնաճի միայն պաշտոնական ցուցանիշները հաճախ չեն արտացոլում բնակչության առօրյա կյանքում զգացվող գնային ճնշումները։ Տնտեսական վերլուծաբաններն ու հասարակության լայն շրջանակները պարբերաբար նշում են, որ իրական գնաճը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է վիճակագրական հաշվարկներում։ Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ դրա փոխարեն իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները։

Այսպես, արևածաղկի յուղի դեպքում արձանագրվել է 18,6 տոկոս գնաճ, սուրճի՝ 12,6 տոկոս, կարագի՝ 12,3 տոկոս, իսկ ալյուրի ու հացի գները համապատասխանաբար աճել են 6 և 3,5 տոկոսով։ Այս ապրանքախմբերը ոչ միայն լայն սպառման են, այլև կենսական նշանակություն ունեն բնակչության մեծամասնության համար, ուստի դրանց թանկացումը հաճախ ուղղակիորեն կապված է կյանքի որակի անկման հետ։

Իսկ գնաճային ճնշումը թուլացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն պետությունը «ձեռքերը ծալած՝ նստած է» (դե, մարդիկ զբաղված են քաղաքական շոուներով, Եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարով), ինչն էլ իր հերթին տեղիք է տալիս այնպիսի տեսակետի արմատավորմանը, որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը որոշ չափով ձեռնտու է պետությանը, քանի որ գնաճի հաշվին մեծանում են բյուջետային հարկային մուտքերը։ Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելին է գանձվում ավելացված արժեքի հարկի և այլ ներքին հարկերի տեսքով, ինչը նշանակում է, որ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ ռեսուրսներ։ Սակայն այս մոտեցումը կարճաժամկետ է և պարունակում է լուրջ ռիսկեր։ Հարկային մուտքերի աճը չի կարող «փակել» բնակչության գնողունակության նվազումից, աղքատության մակարդակի բարձրացումից և սոցիալական լարվածության խորացումից բխող բացասական հետևանքները։ Բացի այդ, գնաճի հետևանքով բյուջեի իրական ծախսերը նույնպես աճում են, դրա արդյունքում իշխանությունները կարող են «հպարտանալ», թե իբր պետական ծառայությունների, աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ սոցիալական վճարների չափը որոշակիորեն ավելացրել են, բայց դրա ազդեցությունը ներկայիս թանկացումների պարագայում զրոյական է։

Սակայն հարկ է նկատել, որ գնաճի բացասական հետևանքները չեն սահմանափակվում միայն բնակչության նյութական վիճակով։ Սպառողական գների աճը հանգեցնում է տնտեսության մեջ մի շարք դոմինոէֆեկտների՝ ազդելով ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ միկրոտնտեսական մակարդակներում։ Նախ՝ գնաճը, ինչպես արդեն նշեցինք, նվազեցնում է աշխատավարձերի և կենսաթոշակների իրական արժեքը, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են կրճատել ոչ առաջնային ծախսերը՝ վնասելով տարբեր ոլորտների՝ մասնավորապես ծառայությունների, մանրածախ առևտրի և մշակույթի զարգացումը։ Երկրորդ խնդիրն այն է, որ գնաճը կարող է խթանել «սպառողական միտումը», երբ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ծախսել իրենց միջոցները՝ կանխատեսելով հետագա թանկացումները։ Սա խախտում է շուկայի հավասարակշռությունը, մեծացնում է պահանջարկը և նորից նպաստում գների աճին՝ ձևավորելով գնաճի փակ շրջան։

Մյուս կողմից՝ գնաճը բացասաբար է անդրադառնում նաև ներդրումային միջավայրի վրա։ Տնտեսական անկայունության և գների անկանխատեսելի աճի պայմաններում ընկերությունները (հատկապես փոքր և միջին բիզնեսը) դժվարությամբ են կարողանում պլանավորել իրենց ծախսերը, ներդրումները և արտադրողականությունը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդում տնտեսական աճի տեմպերի վրա և կարող է երկարաժամկետ հեռանկարում հանգեցնել գործազրկության մակարդակի բարձրացման։ Գնաճի հետևանքով նաև փոխվում է ֆինանսական շուկաների վարքագիծը. մարդիկ ավելի հաճախ նախընտրում են ներդրումներ կատարել անշարժ գույքի, ոսկու և այլ «ապահով» ակտիվների մեջ, ինչը նվազեցնում է բանկային համակարգի վարկային ակտիվությունն ու ներդրումների հոսքը արտադրող ոլորտներ։

Ինչպես նշեցինք, գնաճի ազդեցությունը հատկապես ծանր հետևանքներ է ունենում Հայաստանի սոցիալապես խոցելի խավերի վրա։ Միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար սննդամթերքի, կոմունալ վճարների, դեղորայքի և տրանսպորտի գների աճը դառնում է լուրջ բեռ։ Արդյունքում, շատերը ստիպված են կրճատել առողջապահության, կրթության, հանգստի և նույնիսկ սննդի ծախսերը, ինչը կարող է բերել աղքատության ավելի խորացման, սոցիալական բևեռացման և առողջության վատթարացման։ Այս երևույթը հատկապես նկատելի է գյուղական բնակավայրերում և մարզերում, որտեղ աշխատատեղերի պակասի, եկամուտների ցածր մակարդակի և ենթակառուցվածքների անբավարարության պայմաններում գնաճի ազդեցությունը բազմապատկվում է։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ գնաճը կարող է ունենալ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Սպառողական գների կայուն աճը հաճախ դառնում է հանրային դժգոհության հիմնական աղբյուր, որը կարող է արտահայտվել բողոքի ակցիաներով, քաղաքական պահանջներով և իշխանությունների նկատմամբ վստահության անկմամբ (եթե կա)։ Ինչպես պատմությունն է ցույց տվել, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գնաճի և սոցիալական լարվածության աճի միջև գոյություն ունի ուղիղ կապ։ Հետևաբար, գնաճի կանխարգելման և զսպման քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առաջնահերթություն՝ ուղղված երկրի ներքին կայունության պահպանմանը։

Գնաճի դեմ պայքարի հիմնական գործիքներից է դրամավարկային քաղաքականության խստացումը՝ տոկոսադրույքների բարձրացումը, փողի զանգվածի կրճատումը և վերահսկողության ուժեղացումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը, հետևելով իր նպատակային ցուցանիշին, փորձում է պահել գնաճը կառավարելի շրջանակներում՝ ճշգրտելով տոկոսադրույքները և վերահսկելով դրամական շրջանառությունը։ Սակայն այս գործիքները նույնպես ունեն իրենց սահմանափակումները։ Տոկոսադրույքների բարձրացումը կարող է զսպել գնաճը, բայց, միևնույն ժամանակ, թանկացնել վարկային ռեսուրսները տնտեսության համար՝ դանդաղացնելով տնտեսական ակտիվությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է գտնել ճիշտ հավասարակշռություն գնաճի զսպման և տնտեսական զարգացման խթանման միջև։

Վերջապես, գնաճի դեմ արդյունավետ պայքարն անհնար է առանց համակարգային, խորքային բարեփոխումների։ Պետությունը պետք է այնպիսի համալիր քայլեր ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն տեղական արտադրության խթանմանը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության զարգացմանը և սպառողական շուկայի մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր որոշակիորեն նվազեցնել արտաքին շուկաներից կախվածությունը և ապահովել գների կայունությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել սոցիալական պաշտպանության համակարգը՝ հասցեական աջակցություն տրամադրելով առավել խոցելի խմբերին, բարձրացնելով կենսաթոշակները և նպաստները։ Եթե, իհարկե, այդպիսի ցանկություն կա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե Հիմնասյուներ
Ամենադիտված