Հայերեն


Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի 233 հեկտարով․ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել

Հասարակություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Արծվանիկի պոչամբարը կընդլայնվի։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։

Արծվանիկի պոչամբարի ներկայիս մակերեսը մոտ 630 հեկտար է։ Ընդլայնման արդյունքում այն կընդլայնվի 233 հեկտարով և կկազմի 863 հեկտար։

Ըստ հաշվետվության՝ պոչամբարը գրեթե սպառել է իր նախագծային ծավալները: 01.01.2025 թվականի դրությամբ պոչամբարի լցվածությունը կազմում է մոտ 300 միլիոն խմ՝ 325 միլիոն խմ նախագծային ծավալի 92.3%-ը։ Պոչամբարի պատվարի նիշը կազմում է 936մ: Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրողականությունը տարեկան կազմում է 22 միլիոն տոննա։ Այս ծավալի արտադրողականությամբ Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել մինչև 2026 թվականի վերջը: Նոր հաշվետվությամբ նախատեսվում է պոչամբարի ծավալը հասցնել 538 միլիոն խմ՝ գոյություն ունեցող հարավային պատվարը բարձրացնելով մինչև 985մ նիշի: Ըստ ընկերության հաշվետվության՝ պատվարի բարձրացումը մինչև 985մ նիշ հնարավորություն կտա պոչամբարում կուտակել մինչև 238 միլիոն խմ պոչանք։ Պոչամբարի տարողունակությունը մինչև 985մ նիշ կբավարարի մոտ 17.4 տարի շահագործման համար։ Սա լիովին համընկնում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի ավարտի հետ՝ 2041 թվականի մայիսի 30-ը։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման հատակագիծ

Պոչամբարի ընդլայնման աշխատանքների ժամանակ կօգտագործվի քարագրունտային զանգված, որը, ըստ հաշվետվության, կապահովի պատվարի բարձր մեխանիկական կայունություն: Պոչամբարի տարածումը դեպի հյուսիս-արևելք կանխելու համար նախատեսվում է կառուցել երեք ափապաշտպան պատվար և հյուսիսային սահմանափակող պատվար։ Նշված է, որ հյուսիսային պատվարի կառուցումը թույլ կտա նվազեցնել հնարավոր արտահոսքի ռիսկը, վերահսկել հեղուկ պոչանքի տարածումը, նվազեցնել սեյսմիկ ազդեցությունների հետևանքները, ապահովել կայուն շահագործում։

Ըստ հաշվետվության՝ կբացառվի Արծվանիկ գետի ներհոսը պոչամբար: Այս նպատակով նախատեսված է իրականացնել Արծվանիկ գետի հունի տեղափոխում՝ կառուցելով մոտ 6 կմ երկարությամբ ջրահեռացման երկաթբետոնե ջրանցք և մոտ 0.5 կմ երկարությամբ ջրահեռացման թունել:

Արծվանիկի պոչամբարը շահագործման է հանձնվել 1977 թվականին: Պոչամբարը կառուցված է Արծվանիկ գետի ստորին հոսանքի կիրճում, Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Կապան քաղաքից մոտ 6 կմ, իսկ Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից՝ 34․5 կմ հեռավորության վրա:

Արծվանիկի պոչամբարի շուրջ գտնվում են Արծվանիկ, Աճանան, Չափնի, Բարգուշատ և

Սևաքար գյուղերը՝ 490-800մ սահմաններում հեռավորությունների վրա։

Փորձաքննական եզրակացության մեջ նշված է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ստանձնում է տարեկան 2․100․000․000 ՀՀ դրամ գումարի պարտավորություն կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հանրային տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, համայնքի բնակիչներին սոցիալական աջակցության ոլորտներում՝ պահպանելով այդ թվում Արծվանիկ, Չապնի, Սևաքար, Ըրկենանց և Աճանան բնակավայրերի բնակիչներին դրամական աջակցության շարունակական տրամադրումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացությունը տվել է 15 փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով։ Ըստ առաջադրված պահանջների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պետք է ապահովի ազդակիր բնակավայրերում նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացումը, պոչամբարի անվտանգ շահագործում, վերահսկում և մոնիթորինգ, բացառի կեղտաջրերի արտահոսքը և բացթողումն Աճանան գետ, բացառի Արծվանիկ գետի ջրերի ներհոսը պոչամբար, ապահովի պոչամբարի պարզվածքի նախնական մաքրում։

Խախտվելու ենթակա պոչամբարի ընդլայնման տակ նախատեսված տարածքը կկազմի 233 հեկտար, լրացուցիչ 12.17 հեկտար խախտվելու է հյուսիսային պատնեշի, ափապաշտպան 3 պատնեշների կառուցման և հարավային պատնեշի ամրաբեռնման ժամանակ:

Փորձաքննության գործընթացում պարզվել է, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման տարածքից շուրջ 15 հեկտար մակերեսով հատվածը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող պետական սեփականության անտառային հողեր են, ինչի համար առաջարկվել է փոխհատուցման միջոցառում։ Ըստ փորձաքննական պահանջի՝ ընկերությունը պետք է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ կնքի վնասի փոխհատուցման պայմանագիր՝ տարածքի առնվազն եռապատիկի չափով կատարելով անտառապատման աշխատանքներ։

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման աշխատանքների արդյունքում նախատեսվում է հողային ռեսուրսների խախտում, Արծվանիկ գետի հեռացման և պոչամբարի ընդլայնման նպատակով: Արծվանիկ գետի հեռացման հողերը հիմնականում հաշվառված են որպես համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի, իսկ Արծվանիկ պոչամբարի ընդլայնվող հատվածի հողերը դասվում են արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի։ Արմաբեռնման և այլ ենթակառուցվածքների համար նախատեսված հողերը ներառում են հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր, առկա են նաև արդյունաբերական և անտառային՝ թփուտներ նշանակության հողեր։

Արծվանիկի պոչամբարի շահագործման ավարտից հետո ռեկուլտիվացիոն աշխատանքների արժեքը գնահատվել է 19 միլիարդ դրամ։

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին. Արամ ՎարդևանյանԵրբ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ, մենք կունենանք ուժեղ Հայաստան, ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ խաղաղություն. «Ուժեղ Հայաստան»Մարզերում տեսնում ենք բացարձակ վստահություն Սամվել Կարապետյանի նկատմամբ. Արթուր Դանիելյան ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Սամվել Կարապետյանի աջակիցներն արդեն 8 ժամ է դատարանի բակում են․ շատերը հրաժարվում են հեռանալ Ուղիղ՝ առանց «քաղաքական շաքարապատման»․ ոմանց հաստատ դուր չի գա, բայց դե ինչ արած, մի կերպ թող տանեն․ Աննա ԿոստանյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Փակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. Մենուա ՍողոմոնյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից. Հրայր ԿամենդատյանZara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակիցՍամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունն անհիմն է. ՎարդևանյանՄեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից Արդյո՞ք ԱՄՆ-ն կհասնի իր ուզածին և Իրանում կտապալվի ռեժիմը. Էդմոն ՄարուքյանԿուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Քրիշտիանու Ռոնալդուն շրջում է Մադրիդում, իսկ նրա հարսնացուն շլացնում է Հռոմում. զույգը երեկոն անցկացրել է տարբեր երկրներում Իրանական անօդաչու թռչող սարքերը ֆրանսիացի զինվnրի են uպանել. Էմանուել Մակրոն Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում ձերբակալվածներ կանՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասինԱյս իշխանությունը կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի ազատության հետևանքների հետ․ ՄելոյանԵրիտասարդների ձեռնաշղթաներով ակցիան դատարանի բակումՀայաստանի հաջորդ վարչապետը պետք է լինի նոր մարդ, որ մեր երկրում պառակտումները վերանան. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, փաստորեն, նկարից էլ են պարտվում. Նարեկ ԿարապետյանՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմըՀազարավոր քաղաքացիներ այս պահին Հակակոռուպցիոն դատարանի շենքի առջև սատարում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին` նրա անհապաղ ազատության պահանջով. Մարիաննա ՂահրամանյանԴատարանի բակում Սամվել Կարապետյանին աջակցելու է եկել նախկին վարչապետ Կարեն ԿարապետյանըՔՊ-ի կարծիքն է, թե իրենցից բացի ով գա, պատերազմ է բերելու, Սամվել Կարապետյանին եմ տեսնում վարչապետ Արցախցիները պետք է վերադառնան իրենց ծննդավայր' Արցախ. Արշակ ԿարապետյանԹբիլիսյան խճուղին` ժամը 17.00 դրությամբԻշխանության առաջատար մրցակիցը 9 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ, իշխանությունը փաստացի պայքարում է նրա նկարի դեմ. Նարեկ Կարապետյան Ֆասթ Բանկը դարձել է «Երևան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորըՎայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» Խնդիր ունենք պաշտպանել մեր տարածքը, սահմաններն ու ինքնիշխանությունը․ Ավետիք ՉալաբյանԹոշակը պետք է ավելանա առնվազն 50% և ամեն տարի ինդեքսավորվի․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանին մնացել է ամենաշատը 86 օր. Սամվել Կարապետյանի թիմակից Մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիաներըԱվելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Պլան B էլ, C էլ, D էլ ունենք, եթե թույլ չտան մասնակցել ընտրություններին, բայց չենք ասի հիմա․ Ղազինյան «Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին» պահանջով համաժամանակյա բողոքի ակցիաներ` Երևանում Դո՞ւ ով ես, որ ասես, թե մարդը որտեղ պիտի ապրի, այն էլ Եվրոմիության ամբիոնից. Արշակ ԿարապետյանԱյս իշխանությունների պարագայում ես ոչ մի բան չեմ բացառում և չեմ բացառել. Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը. ուղիղ
Ամենադիտված