Հայերեն


Այդ «ճշմարտությունները» օդից վերցրած... կեղծիքներ են. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի լրումն այլազան անընկալելի շեշտադրումների, փաշինյանական քարոզչությունն ունի նաև հստակ ուրվագծվող մի ուղղություն, որի խնդիրն է մեր երկիրը, մեր պատմությունը, մեր ժողովրդին ցույց տալ որպես թույլ, անկարող, տկար, խեղճ, ողորմելի, պարտվող: Միշտ չէ, որ դա ուղիղ կերպով է արվում: Հիմնականում այդ քայքայիչ «թեզերը» հանրային ընկալման դաշտ են նետվում քողարկված, այլևայլ «փաստերով», որպես կանոն՝ կամայական մեկնաբանություններով փաթեթավորված, օդից վերցրած կամ մատից ծծած «ճշմարտություններով» համեմված: Բայց, ինչպես էլ որ ակնարկյալ քարոզչական, հոգեբանական ճնշման այդ որոմը տարածվի, հիմնական նպատակը և ուղղվածությունը նույնն են՝ հանրությանը համոզել, որ հայությունը մշտապես եղել է խեղճ, եղել է պետականազուրկ, եղել է թույլ ու անկարող, եղել է անողնաշար ու խեղճ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձն է առել հանրությանը համոզելու, թե՝ հայ ժողովրդի բազմահազարամյա ընթացքի մեջ պետականությունը եղել է դրվագաբար, մինչդեռ ամենևին այդպես չէ: Փաշինյանի քարոզչական, մանիպուլ յատիվ մյուս հնարքը մտացածին «հակասությունների», անգամ «հակադրությունների» ամբողջ «համակարգեր» հորինելն ու դաշտ նետելն է: Դե, արդեն «դասական» համարվող «նախկին-ներկա», «սև-սպիտակ»-ից մինչև համեմատաբար վերջերս շրջանառած «Հայրենիք-պետություն», «ԱրարատԱրագած», «պատմական արդարությունանվտանգություն» արհեստական հակադրությունները: Ըստ որում, ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության դեմ պայքարողների շարքում Փաշինյանն ու իր օտարահաճ կառավարությունը առաջինը չեն:

Ճիշտ է, մինչ այս նման քաղաքականություն, քարոզչություն իրականացնողները հիմնականում եղել են օտար նվաճողներ, օտար կայսրություններ, որոնց ազդեցության տիրույթում հայտնվել են Հայաստանն ու հայությունը: Տարբերությունն այն է, որ հիմա դա անում է մի կառավարություն, որը ֆորմալ առումով հայկական է, էլի՝ ֆորմալ առումով՝ ձևավորվել է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների, քվեարկության հետևանքով: Այդ համատեքստում ամենևին էլ պատահական կամ վրիպակային դրսևորում չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հպարտանում էր... պարտությամբ: Այսինքն, ինքը, լինելով Հայոց պետականության այսրոպեական ղեկավարը, Հայոց բանակը տանում է պարտության, Հայրենիքի մի զգալի մասը զիջում է թշնամուն ու... հպարտանում է դրանով: Դա շատ ավելի անբնական մի երևույթ է, քան... Քան նույնիսկ դժվար է ասել, թե ինչը:

Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը հպարտանալ... պարտությամբ: Առավել ևս, երբ այդ պարտության հիմնական մեղքն ու պատասխանատվությունն իր վրա է: Թերևս նաև դրա համար է նրա քարոզչությունը նման քայքայիչ «թեզեր» նետում հրապարակ: Որովհետև, որքան շատ լինեն մարդիկ, որոնք կհավատան, որ իրենք իսկապես էլ խեղճ են, տկար, անկարող, թույլ և այլն, այնքան հեշտ կլինի պարտությամբ... հպարտանալը, այնքան հեշտ կլինի նրանց վրա վախ «ծախելը»: Մարդը, որ կարծում է, թե հայրենիքը կամ հայրենիքի մի հատվածը բեռ է, միանգամից հարց է առաջացնում, թե ի՞նչ կապ ունի նա այդ հայրենիքի ու հայրենակիցների հետ: Ավելին, եթե մեկը Արցախը համարում է կամ համարում էր բեռ, ապա նրան ոչինչ չի խանգարում և ոչինչ չի խանգարելու վաղը բեռ համարել Սյունիքը, Գեղարքունիքը, Կոտայքը, Լոռին, Տավուշը, Վայոց ձորը, Շիրակը, Արարատը, Արմավիրը, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ, մի՛ հավատացեք, մի՛ հետևեք նրանց, ովքեր կգան ու կսկսեն ձեզ համոզել, թե դուք խեղճ եք, թույլ եք, տկար, անկարող, անողնաշար, անհայրենիք, անպատմություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ ՍավգուլյանՍոցիալական ծրագիր 12/87. Տարեկան պարտադիր սկրինինգային հետազոտում. Հրայր ԿամենդատյանՆախիջևանի օդանավակայանի վրա դրոնային հարձակումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի արձանագրել և չի դատապարտել. Էդմոն Մարուքյան«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզումԳարնանային ակցիա Մեգամոլում՝ Idram&IDBank-իցՈւժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ապօրինի դատավարությունն է, ու ես լինելու եմ վերոնշյալ հասցեում. Գառնիկ ԴավթյանՄինչ աշխարհը քննարկում է օրվա լուրերը, գերտերությունների ներկայացուցիչները դիվանագիտական խաղատախտակի վրա, աննկատ վերադասավորում են շախմատի խաղաքարերը. Արտակ ԶաքարյանՇատ դժվար է ունենալ ազատ ընտրություններ, երբ Սամվել Կարապետյանը ազատազրկվել է խոսքի համար. Human Rights Watch-ի նախկին տնօրենՉի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և ամենուրեք նույն եկեղեցուն պախարակել. Գագիկ ԱսատրյանՆիկոլ, Սահմանադրությունը դու չես փոխելու, որովհետև քո ուզած փոփոխությունը հայ ժողովրդի պահանջը չէ. Մենուա ՍողոմոնյանԱզատություն Սամվել Կարապետյանին. Նարեկ ՍուքիասյանՀաղթահարելով աղքատությունը՝ մենք հաղթում ենք մեր թշնամիներին. Նարեկ Կարապետյան. (տեսանյութ)Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է. Նարեկ ԿարապետյանԵվրոպացի ֆիզիկոսների կողմից կատարված հայտնագործությունը կօգնի բարձրացնել պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունըՎաղը՝ մարտի 13-ին՝ ժամը 15:30-ին, լինելու եմ դատարանի դիմաց՝ աջակցելու Սամվել Կարապետյանին. Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ լինելու է. Արթուր ՄիքայելյանԿանայք` հանքարդյունաբերության առաջնագծում. տեսանյութԻրանական պատերազմ․ Հայաստանին սպառնո՞ւմ է տնտեսական շոկ. Հրայր Կամենդատյան Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված