Հայերեն


Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

Բաց մի թողեք

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։

«Տվյալ գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ։ Այսինքն` կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։ Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները` ինչպես է գործը ընթանալու, ինչպես են քննվելու վարույթները, ապացույցները, ինչպես են ներկայացվելու վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները և այլն։ Երկու գործերը ներկայում ընթանում են»,– հայտնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ ըստ հաստատված ժամանակացույցի` գործերը պետք է ավարտվեն 2027թ–ի սկզբում։

Հայցադիմումները, Սարգիս Գրիգորյանի խոսքով, դեռ գաղտնազերծված չեն։ Հայաստանը դրանց վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի արել։ Մինչդեռ Ադրբեջանը տարբեր առիթներով արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ նպատակ ունի ՀՀ–ին պատասխանատվության ենթարկել ԼՂ–ում շրջակա միջավայրի և կենսաբազմազաության ոչնչացման համար։

Գրիգորյանի խոսքով` առաջին հայցը, որը ներկայացվել է 2023թ–ի հունվարին Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում է։

«Սա, իհարկե, անհեթեթություն է։ Բայց Ադրբեջանը նաև հայտարարել է, որ 2020թ–ի պատերազմից հետո շրջակա միջավայրի ոչնչացման ապացույցներ է հավաքել։ Այսինքն, ըստ էության հայտարարել է, որ իր միջպետական հայցը հիմնված է 2020թ–ի պատերազմից հետո ձեռք բերված ապացույցների վրա»,– նշում է Գրիգորյանը` հավելելով, որ այս համատեքստում ՀՀ–ի պաշտպանության գործիքներից մեկը պետք է լինի այն փաստը, որ հենց Ադրբեջանն է շրջակա միջավայրին վնաս հասցրել ` պատերազմի արդյունքում ոնչացնելով բնությունը։ Բայց սա առայժմ զուտ մասնագիտական կարծիք է, քանի որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ ՀՀ–ի պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

Գրիգորյանի տեղեկություններով` Ադրբեջանը որպես ապացույց մեջբերել է նաև ՄԱԿ–ի 2022թ–ի զեկույցը` ցույց տալու` իբր Հայաստանը անտառահատումներ է իրականացրել։

«Ադրբեջանը մատնանշում է Արցախի 3 տարածքներ. «Դամաղլի 1» հանքավայրը, որը, ես ենթադրում եմ, Դրմբոնն է, Լաչինի «Գալաչա» ՀԷԿ–ը և Չարդախլիի հանքավայրը, որը, ենթադրում եմ, Կաշենն է, որն իրենց կարծիքով` ՄԱԿ–ը դատապարտել է, թե Հայաստանն այս հանքավայրերը շահագործելով` վնաս է պատճառել ԼՂ–ի շրջակա միջավայրին։ Նաև ասվում է, որ ՀՀ–ի հանքարդյունաբերության զարգացումը տարածաշրջանում առաջացրել է գետերի կենսամիջավայրի, ջրի, հողի քիմիական աղտոտում»,– ներկայացրեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին
Ամենադիտված