Հայերեն


Վարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում

Հասարակություն

News.am-ը գրում է.

Կարծես թե դժվար է Հայաստանում գտնել գեթ մեկ ընտանիք, որը չի առնչվել որևէ բանկի և վարկ վերցրել՝ առօրյա կարիքները հոգալու, ապառիկ ապրանք ձեռք բերելու, հանգստի մեկնելու կամ էլ տուն և մեքենա գնելու համար: Տարիների հետ վարկ ստանալը դարձել է սովորական մի բան՝ պարզ գործընթաց, որը ներկայումս իրոք բավականին արագ է և հեշտ: Ցանկանո՞ւմ ես բանկ գալ՝ համեցի’ր մոտակա մասնաճյուղ, ուզո՞ւմ ես օնլայն՝ վարկդ ձևակերպիր մոբայլ հավելվածում: Պատասխանը բանկից ստանում ես դիմելուց հետո հաշված րոպեների ընթացքում:

Ուրեմն ինչո՞ւ է մարդկանց մի ստվար զանգված վարկի համար դիմում ոչ թե բանկ, այլ ինչ-որ «միջնորդ» կազմակերպությունների կամ էլ փորձում ի գործ դնել ԽԾԲ արատավոր երևույթը: Մարդիկ ստանում են «վարկ դասավորելու» տարօրինակ առաջարկներ և, ինչը պակաս տարօրինակ չէ՝ համաձայնում ու մի բան էլ վճարում են դրա դիմաց:

Վերջերս նկատվում է զեղծարարության դեպքերի աճ, երբ մարդիկ դառնում են ոչ բարեխիղճ տնտեսվարողների զոհ: «Միջնորդները» համոզում են մարդկանց, որ առանց իրենց նրանք չեն կարողանա վարկ ստանալ, խոստանում են իրենց վրա վերցնել այդ «դժվար գործընթացը» և հավելավճարով վարկ «դասավորել», քանի որ «լավ կապեր» ունեն բանկերում: Իրականում նրանք ընդհանրապես ոչ մի առնչություն չունեն բանկերի հետ: Մի՛ տրամադրեք բանկային մոբայլ հավելվածներ ձեր մուտքի իրավունքը այլ անձանց և թույլ մի՛ տվեք ձեր փոխարեն օնլայն վարկեր ձևակերպեն՝ պահանջելով դրա մի մասը, երբեմն էլ՝ մինչև 50%-ը: Եթե անհրաժեշտ է օգնություն մոբայլ հավելվածի հետ կապված՝ դիմեք ձեր բանկ:

Մեկ այլ տարածված ձև է առանց բանկի գիտության առևտրի կետի հետ պայմանավորվելը և հնարավոր վարկառուի անունով ապառիկ ձևակերպելը: Այնուհետև միջնորդը վերցնում է ապրանքը և վարկառուին տալիս է ապրանքի արժեքի որոշակի մասը՝ կանխիկ: Իսկ հաճախորդը հետո ստիպված է լինում ամբողջությամբ մարել սկզբնական գումարը:

Բանկերից հորդորում են՝ անտեսեք կասկածելի ընկերությունների միջնորդության առաջարկները, որոնք իբր թե կօգնեն բանկից վարկ ստանալ: Ոչ ոք նախապես չի կարող խոստանալ բանկային վարկի հաստատում, քանի որ չի կարող ազդել բանկի որոշման վրա:

Եկեք հասկանանք՝ ո՞վ է բանկում հաստատում սպառողական վարկը, և արդյո՞ք կարող է ինչ-որ մեկը միջնորդել այն ստանալու համար: Վարկավորման գործընթացը պարզաբանելու համար դիմեցինք մանրածախ շուկայի ամենաակտիվ բանկերից մեկին՝ Յունիբանկին, որտեղ փաստեցին, որ սպառողական վարկի հաստատման ժամանակ լիովին բացառված է մարդկային գործոնը: Արդեն 10 տարուց ավելի է մանրածախ վարկերը, այդ թվում՝ ապառիկները, Յունիբանկում հաստատվում են ավտոմատացված համակարգի միջոցով, որի հիմքում արհեստական բանականության տեխնոլոգիան է: Հենց արհեստական բանականության կիրառումն է հնարավորություն տալիս մեկ րոպեում վերլուծել վարկային հայտը և հաճախորդին տրամադրել պատասխանը, իսկ օնլայն վարկավորման ժամանակ՝ միանգամից նաև գումարը հատկացնել: Ոչ բանկի աշխատակիցը, առավել ևս, ոչ էլ այլ կողմնակի անձ չի կարող ազդեցություն ունենալ ավտոմատացված այս գործընթացի վրա: Արհեստական բանականության օգնությամբ, օրական մշակվում են հազարավոր հայտեր, ինչը անհնար է կատարել առանց ավտոմատացման:   

Բանկում հորդորեցին հնարավոր զեղծարարություններից պաշտպանվելու նպատակով երբեք չդիմել միջնորդ ներկայացող կազմակերպություններին կամ անհատներին, որոնք խոստանում են վարկ «դասավորել» բանկերից և դրա դիմաց պահանջում են միջնորդավճար:

Ֆիզիկական անձանց համար վարկավորման գործընթացը ներկայումս առավելագույնս պարզեցված է: Երբ դիմում եք վարկային կազմակերպությանը համոզվեք, որ այն ունի լիցենզիա: Եթե ձեր վարկը ենթակա է հաստատման, ապա այն կհաստատվի առանց որևէ միջնորդության, իսկ եթե՝ ոչ, ապա որևէ միջնորդ չի կարող փոխել բանկի որոշումը:

ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Ամենադիտված