Հայերեն

Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ առաջադեմ և օր օրի զարգացող պետություններն ահռելի տեմպերով առաջ են շարժվում՝ կրճատելով տնտեսության ստվերը, Հայաստանում այս առումով շարունակում են լուրջ խնդիրներ մնալ: Ավելին, ցավոք, քիչ չեն լոբբիստական տարբեր շրջանակները, որոնք փաստացի ստվերային շրջանառության ջատագովներն են:

Ի մասնավորի, նման շրջանակները առաջ են քաշում ապրանքների դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք թեզեր: Նախ՝ նշենք, որ դրոշմավորման նոր թվային համակարգի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են 2018 թվականին, իսկ արդեն 2018 թ. փետրվարի 2-ին Ալմաթիում ստորագրվել է «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը, որի հիմնական նպատակը ԵԱՏՄ ամբողջ տարածքում նույնականացման նշաններով ապրանքների թվային դրոշմավորման համակարգի ներդրումն է, դրոշմավորման գործընթացների միասնականացումը և ապրանքների հետագծելիության ապահովումը։ Համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները ձեռնամուխ են եղել օպերատորների սահմանման գործընթացին։

Ստացվում է, որ սեփական շահն առաջ տանելու նպատակով որոշակի լոբբիստական շրջանակներ այս հարցի հետ կապված հետևողականորեն գիտակցաբար խեղաթյուրում են իրականությունը՝ փորձելով խոչընդոտել ստվերի դեմ պայքարը։ Ըստ մասնագետների, նոր թվային գործիքների ներդրման դեմ նման ուժերի միջոցով տարվող պայքարը հատուկ է բոլոր այն երկրներին, որտեղ ստվերի շահառուներն իրական «ծանր կորուստներ» են ունենում ստվերի դեմ պայքարի նոր մեթոդների կիրառման արդյունքում։

Հասկանալի է, որ նույն այդ շրջանակների կողմից գիտակցաբար չի խոսվում այն մասին, որ նոր թվային համակարգը նախորդի նկատմամբ ունի բազմաթիվ առավելություններ։ Մեզ հետ զրուցած ոլորտի մի քանի փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ ստացվում է նման համեմատություն.

- Սա թվային համակարգ է, որը հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների շրջանառության մեջ մտնելը և շրջանառությունից դուրս գալը։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

- Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար, մինչդեռ հին համակարգի դեպքում պետական բյուջեից ծախսվել է տարեկան ավելի քան հինգ միլիարդ դրամ։

- Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով։ Օրինակ՝ այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայում ամբողջ աշխարհում և նաև ՀՀ-ում ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։

- Թվային դրոշմավորման համակարգի կարևորագույն հնարավորություններից է ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում է մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իր արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չի տալիս նման հնարավորություն։

- Թվային դրոշմավորման համակարգի դեպքում հեշտությամբ բացահայտվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չէ այն հայտնաբերել։

- Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Թղթային դրոշմապիտակների հին համակարգը չունի այդ հնարավորությունը։

Ակնհայտ է, որ այս առավելությունների մասին չխոսելը, նոր թվային համակարգի ներդրման դեմ իրականությանը չհամապատասխանող ոչ օբյեկտիվ տեղեկատվության տարածումն ուղղված է ստվերի դեմ պայքարի նոր գործիքների ներդրման խափանմանը, ինչը չի կարող բխել ՀՀ պետական շահից և հարկային կարգապահության ու տնտեսական զարգացման առաջնահերթություններից։

Հավելենք, որ լրագրողական հետաքննության շրջանակներում մենք հարցում ենք ուղարկելու ՀՀ ՊԵԿ, որը վերաբերում է տասը տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից թղթային դրոշմապիտակների համար տրամադրված 50 միլիարդ ՀՀ դրամին, ինչպես նաև վերջին շրջանում նույն աղբյուրից տրամադրված 2 միլիարդ ՀՀ դրամին: Հետաքրքրական է այն փաստը, որ այդ կլորիկ գումարները տրամադրվում են անպիտան, ստվերի կրճատման համար փաստացի ազդեցություն չունեցող դրոշմապիտակների ձեռքբերման համար: Այս մասով փաստերը բազմաթիվ են, որոնք բարձրաձայնում են տնտեսվարողները։ Բավարար է պարզապես մուտք գործել որևէ խանութ և, օրինակ՝ պաղպաղակների սառնարաններում ուշադրություն դարձնել լցված դրոշմապիտակներին։ Հիշեցնենք, որ պաղպաղակների համար դրոշմապիտակների լրացուցիչ խմբաքանակի գնում ՊԵԿ-ը իրականացրել է վերջերս։

Նմանատիպ մի շարք հարցերի հետ կապված ՀՀ ՊԵԿ-ից պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք մեր հանրությանը, և հասարակությանը պարզ կդառնան պետական մարմինների վերաբերմունքը, ինչպես նաև գործիքակազմերի տիրապետման և կիրառելիության հնարավորությունը տվյալ խնդրին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԳագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան 25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատություն Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ Հայաստան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն Մանվելյան Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերՄեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան Դումիկյան ՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. Չալաբյան Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ» «Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ» Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն
Ամենադիտված