«Ես հողին եմ հանձնում իմ վերջին զավակին, բայց վայը եկել ու ձեզ տարել է, եթե դուք գյուղը հանձնեք»
ՀասարակությունԼՐԱԳԻՐ / Մայիսյան այս օրերը հայկական հաղթանակների օրերն են: Սովորաբար խոսվում է հանրահայտ իրողություններից, ԶԼՄ-ների էջերում հանրահայտ ռազմական գործիչների մասին է խոսվում: Սակայն սովորաբար պատմությունը լռում է հարյուրավոր մարդկանց, պատերազմի տարբեր դրվագների մասին, որոնք հերոսության իսկական օրինակներ են: Հենց այդ դրվագներից է ամբողջացել հաղթանակը:
Արցախյան պատերազմը նման օրինակներ շատ է տվել: Ընդ որում, դրանք եղել են ամենածանր ու ամենավճռորոշ դրվագները, երբ օրինակ մի քանի հոգանոց ջոկատը կարող էր լիովին փոխել իրավիճակը եւ ռազմական գործողությունների վեկտորը: Ցավոք, պատմություն գրողները Հայաստանում սվորաբար ելնում են կամ իրավիճակի թելադրանքից, կամ կոնյունկտուրայից, կամ պարզապես չիմացությունից:
Հիշվում է՝ մի հանրահայտ հրապարակախոս գիրք էր գրել ղարաբաղյան շարժման ու պատերազմի մասին եւ մի օրինակ նվիրել Իգոր Մուրադյանին: Վերջինս նրան հարցրել է՝ իսկ դու ճշմարտությո՞ւնն ես գրել: Այո, ասել է գրողը: Ստում ես, քանի որ դու ճշմարտությունը չգիտես, ասել էր Իգոր Մուրադյանը:
շարունակությունը՝ կայքում