Հայերեն


Արևային էներգետիկայի զարգացման արդիականությունն ու պետության անելիքները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը, գտնվելով բարենպաստ աշխարհագրական դիրքում, որն ապահովում է տարեկան մոտ 270–300 արևային օր, ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, որը վերջին տարիներին որոշակիորեն իրացվել է, սակայն ներկայում կանգնած է նոր մարտահրավերների առջև։

Արևային էներգետիկայի ոլորտը Հայաստանում ոչ միայն դարձել է վերականգնվող կամ մաքուր էներգետիկայի իրական այլընտրանք, այլ նաև ինչ-որ առումով տնտեսական զարգացման խթանիչ։ Ըստ պաշտոնական տվյալների, այս ոլորտը ապահովում է շուրջ 3000 աշխատատեղ, տարեկան մոտ 4 միլիարդ դրամ հարկային մուտքեր և հատկապես ամառային ժամանակահատվածում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85 տոկոսի ապահովում։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը կարողացել է արևի պոտենցիալը մասնակիորեն վերածել կենսունակ էներգետիկ ռեսուրսի՝ չնայած մի շարք համակարգային խոչընդոտներին։

Արևային էներգետիկայի զարգացման կարևորագույն դրական արդյունքներից մեկն այն է, որ այն մեծապես նպաստում է երկրի էներգետիկ ինքնաբավության մակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող գազից ու այլ ածխաջրածնային վառելիքներից։ Հարկավոր է հաշվի առնել, որ արևային կայանների կիրառումը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլև երկրի ազգային անվտանգության շահերին՝ հատկապես աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում, երբ ներմուծման շղթաները կարող են խաթարվել, իսկ էներգակիրների գները՝ մեծ տատանումներ ունենալ։ Ավելին, արևային էներգետիկան այն սակավաթիվ լուծումներից է, որը մեծ բացասական ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա՝ ի տարբերություն նավթի, գազի կամ ածուխի սպառման, որոնց այրումը մթնոլորտի աղտոտման հիմնական պատճառներից է։

Բայց արևային ոլորտի վերելքն այսօր խնդիրների առաջ է կանգնած։ Լուրջ մտահոգություններ կան պետական մակարդակով սուբսիդավորման դադարեցման հետ կապված այնպիսի ծրագրերի շուրջ, որոնք վերջին տարիներին շեշտակիորեն ակտիվացրել էին արևային համակարգերի ներդրումը։ Կառավարության կողմից մինչ այս իրականացված սուբսիդավորման մոդելը, որի համաձայն, քաղաքացիները կարող էին արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ արևային կայաններ ձեռք բերելու և տեղադրելու համար, էականորեն խթանել էր ոչ միայն ոլորտի ընդլայնումը, այլև քաղաքացիական տնտեսությունների ինքնուրույն էներգետիկ վարքագծի ձևավորումը։ Հատկապես մարզերում նման համակարգերի ներդրումը ոչ միայն լուծում էր էներգետիկ խնդիրներ, այլև որոշակիորեն սոցիալ-տնտեսական բեռի նվազեցման գործոն էր։ Այսուհանդերձ, եթե սուբսիդավորումն այլևս չգործի, ապա ոլորտի թափը կկոտրվի հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ սեփական ներդրումը առանց պետական աջակցման գրեթե անհնար է։

Մյուս էական հարցը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնք, ըստ ոլորտի մասնագետների, կարող են խոչընդոտել արևային էներգետիկայի բնականոն զարգացումը։ Մասնավորապես, այն նոր կարգավորումները, որոնք վերաբերում են արտադրվող և սպառվող էլեկտրաէներգիայի միջև հաշվառման մեխանիզմներին և սակագնային սահմանումներին, մեծապես վնասում են արևային կայանների տնտեսական կենսունակությանը։ Դրանց էությունն այն է, որ քաղաքացիները, ովքեր ձեռք են բերել արևային կայաններ և ներդրումներ են արել երկարաժամկետ հեռանկարով, հայտնվում են ոչ շահավետ դիրքում, քանի որ իրենց արտադրած էներգիան ցածր գնով է վաճառվում բաշխիչ ընկերությանը, իսկ նույն այդ ընկերությունը նույն էներգիան մի քանի անգամ բարձր գնով է վերավաճառում արդեն սպառողներին։ Սա ոչ միայն տնտեսապես անարդար դաշտ է ստեղծում, այլ նաև խթանում է ապօրինի կամ ստվերային մեխանիզմների զարգացումը, ինչն ի վերջո խաթարում է արևային էներգետիկայի ոլորտի ու ընդհանրապես ամբողջ էներգետիկ համակարգի կայունությունը։ Արևային էներգետիկայի զարգացման հեռանկարը մեծապես կապված է նաև կուտակիչների ներդրման խնդրի հետ։ Հայաստանը, լինելով արևառատ երկիր, հատկապես արդյունավետ կարող է օգտագործել ցերեկային ժամերին արտադրվող էներգիան՝ կուտակման միջոցով ապահովելով նաև գիշերային կամ ոչ արևառատ օրերին սպառման կայուն ռեժիմ։ Այսօր, սակայն, կուտակիչների ներդրումը թանկ արժեցող և գրեթե չսուբսիդավորվող գործընթաց է։ Կուտակիչների զանգվածային ներդրումը ոչ միայն կվերացնի բաշխիչ ցանցերի անարդյունավետությունը և ահռելի կորուստները, այլ նաև հնարավորություն կտա Հայաստանի էներգետիկ համակարգին աշխատել առավել ինքնավար ռեժիմում՝ կրճատելով պիկային ժամերի ճնշումները և կայունացնելով ընդհանուր մատակարարման ցանցը։

Արևային էներգետիկան հարկավոր է այն աստիճան զարգացնել, որ այն մեծապես նպաստի ոչ միայն տնային տնտեսությունների, այլև խոշոր արդյունաբերական համալիրների գործունեությանը։ Ընդ որում, Հայաստանում նախատեսվող խոշոր տվյալների կենտրոնների, արհեստական բանականության ենթակառուցվածքների կամ մայնինգի իրականացման տեխնոպարկերի կառուցումը կարող է դառնալ արևային համակարգերի խոշոր սպառման հիմք։ Օրինակ՝ մեր երկրում նախատեսվող 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնի նախագծման համատեքստում անհրաժեշտ է դիտարկել արևային էներգետիկայի ուղղակի ինտեգրումը ստեղծվող համակարգերին՝ հաշվի առնելով ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական գործոնները։

Վերականգնվող էներգետիկայի դաշտում գործող ընկերությունները անցած տարիներին առավելագույն ջանքեր են ներդրել, որ այս ոլորտը զարգանա, ու այն, ինչ ունենք այսօր, հենց նրանց աշխատանքի արդյունքն է, սակայն շատ բան կախված է ոչ միայն մասնավորից, այլև պետությունից, որը մեծ անելիքներ ունի: Այս ոլորտի զարգացումը կնշանակի, որ արևային համակարգերը կդառնան ոչ միայն դոտացիոն մեխանիզմով սնվող, այլև ներդրումների ներգրավման գրավիչ միջավայր, որտեղ վերականգնվող էներգետիկայի հասանելիությունը նոր հնարավորություններ է բացում։ Ավելին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել ոչ միայն այս ոլորտին առնչվող տեխնոլոգիական լուծումների և արտադրանքի ստեղծմանը կամ թողարկմանը, այլև դրանց արտահանմանը։

Մյուս կողմից էլ, խոսելով էներգետիկայի ապագայի մասին, պետք է հաշվի առնել նաև էլեկտրամոբիլների շահագործման խթանումը։ Աշխարհը շարժվում է դեպի արտանետումներից զերծ տեխնոլոգիաներ, և այս համատեքստում արևային էներգետիկան կարող է ապահովել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների մասշտաբային գործարկման հնարավորություն։ Սրան զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև համապատասխան ենթակառուցվածքներ՝ լիցքավորման կայաններ, «խելացի» ցանցեր, բեռնաթափման-կուտակման կայուն համակարգեր։ Սա ենթադրում է պետական ծրագրերի ներդրում, մասնավոր հատվածի խրախուսում և օրենսդրական միջավայրի բարելավում։

Արևային էներգետիկան ներկայում Հայաստանի համար միայն «ընտրություն» չէ, այլ կենսական անհրաժեշտություն։ Հատկապես աշխարհաքաղաքական անկայունության, էներգակիրների շուկայում տատանումների և բնապահպանական մարտահրավերների պայմաններում Հայաստանը պարզապես չի կարող իրեն թույլ տալ հետ կանգնել այս ռազմավարական ուղղությունից։ Եվ եթե պետությունը չվերանայի իր մոտեցումները՝ սուբսիդավորման, օրենսդրության, ֆինանսավորման և ենթակառուցվածքային զարգացման մասով, ապա, որքան էլ մասնավորը հետևողականորեն առաջ շարժվի, ոլորտում խնդիրներն անխուսափելի կլինեն՝ իրենց տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների հետ մեկտեղ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»
Ամենադիտված