Հայերեն


Սյունիքով անցնելիք ճանապարհի թնջուկն ու սարդոստայնը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Սյունիքով անցնելիք ճանապարհի թեման շատ է քննարկվում։ Այն ակտուալություն է ստացել այն պատճառով, որ Ադրբեջանը կարողացավ միջազգային հանրության լուռ հայացքի ներքո օկուպացնելու և հայաթափելու միջոցով «լուծել» Արցախյան հիմնահարցը։ Երբ Արցախում հայկական պետականությունն էր գործում, այն խոչընդոտ էր, այսպես կոչված, «Զագեզուրի միջանցքի» ծրագրի իրականացման ճանապարհին։ Ու արդեն Արցախի թեման Նիկոլ Փաշինյանի ձեռքով «փակելուց» հետո Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում:

Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, թե Սյունիքում անցնող ճանապարհը պետք է անցնի ռուսական վերահսկողության ներքո, բայց միջանցքի մասին փաստաթղթում որևէ խոսք չկա։ Սակայն, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կորցրել է իր ակտուալությունը, ապա Սյունիքով անցնող ճանապարհի ու դրա կարգավիճակի թեման արդեն դարձել է հայ-ադրբեջանական բանակցությունների խնդրո առարկա։

Իսկ բանակցային գործընթացի մասով ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Փաշինյանը մեկնեց Ստամբուլ, հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ, իսկ նրանից առաջ էլ Ալիևն էր այցելել Թուրքիա՝ ըստ երևույթին դիրքորոշումները ճշգրտելու նպատակով։ Ապա Աբու Դաբիում երկկողմ ձևաչափով Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունեցավ։ Ու պատահական չէ, որ այդ ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս հայտնեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հասկանալի է, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն լինում, և նա դա անելու համար կոնկրետ հիմքեր է ունեցել։ Բայց ամենազարմանալին այն է, որ հանկարծ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևել յան շրջանները կապում է Նախիջևանին։ Նախ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս մասին հայտարարություն անում հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, չէ՞ որ խնդիրն առնչվում է Հայաստանին ու Ադրբեջանին, և Միացյալ Նահանգներն իր առաջարկների մասին կարող էր բարձրաձայնել Երևանում կամ Բաքվում իր դեսպանների միջոցով։ Փաստացի, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի միջոցով ճանապարհի վերաբերյալ առաջարկի ներկայացումը հուշում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի աճող դերակատարության, ինչպես նաև Սյունիքով անցնող ճանապարհի հարցում Անկարայի՝ շահառու լինելու իրողության մասին։

Ըստ որում, Թոմաս Բարաքը, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմի նարատիվներին, Սյունիքով անցնող ճանապարհը ներկայացնում է որպես երկու կողմի միջև վեճ։ Տպավորություն է ստեղծվում, թե վիճելի տարածքի հետ գործ ունենք։ Իսկ իրականում որևէ վեճ չկա, Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս է, իսկ Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհի հարցն ընդամենը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից անօրինական ու ագրեսիվ պահանջների արդյունք է։ Չէ՞ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ճանապարհ տրամադրել, այն էլ՝ հեշտացված կարգով, բայց միայն իր վերահսկողության պայմաններում։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են, որ հայկական կողմը չվերահսկի ճանապարհը։

Իսկ ինչո՞ւ է այդ ճանապարհն այդքան կարևոր։ Ադրբեջանը Նախիջևանի ու Թուրքիայի հետ կարող է կապվել ինչպես Վրաստանի, այնպես էլ Իրանի տարածքով՝ մանավանդ որ Վրաստանով և Իրանով անցնող կոնկրետ կառուցված ճանապարհներ ու երկաթուղիներ կան, իսկ Սյունիքով նախատեսվող ճանապարհի դեպքում ենթակառուցվածքները բացակայում են։ Հարցը ոչ այնքան ճանապարհի կարճ լինելը կամ ենթակառուցվածքներն են, որքան այն, որ միջանցքի ստեղծումը թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է հնարավորություն տա հետագայում վերահսկողություն ձեռք բերել կամ օկուպացնել Սյունիքը, քանի դեռ Հայաստանը թույլ է, ու դրանով հող ստեղծել թուրք-ադրբեջանական ինտեգրացիայի և պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Այլ հարց է, որ ամերիկյան կողմը չի խորանում թեմայի պատմական, իրավական և աշխարհաքաղաքական համատեքստի ու տարբեր նրբությունների մեջ։ Թերևս ԱՄՆ գործող վարչակազմը փորձում է, ինչքան հնարավոր է, շուտ առաջընթացի հասնել հայ-ադրբեջանական բանակցություններում և ցույց տալ, որ խաղաղության հաստատմանն ուղղված իրենց ջանքերն արդյունք են տալիս, «թրամփականները» իշխանության են եկել աշխարհում խաղաղություն հաստատելու խոստումներով։ Դրա համար էլ Թրամփը շտապեց միանգամից հայտարարել, թե Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը մոտենում է հաջող հանգուցալուծման։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում երկրորդական նշանակություն է ստանում այն, որ դրա համար կողմերից մեկին կարող են ստիպել շատ ցավոտ ու ինչ-որ առումով անդառնալի զիջումներ անել։ Իսկ տվ յալ դեպքում այդ կողմը Հայաստանն է։ Այստեղ գործ ունենք նաև Հայաստանի դիվանագիտական ջանքերի ակնհայտ ձախողման հետ։ Մեր դիվանագիտությունն ի զորու չի եղել ամերիկյան կողմին ընկալելի դարձնել հակամարտության ողջ էությունը և խորքային շերտերը։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը տարբեր վերլուծաբանների կողմից գնահատվեց որպես դիվանագիտական կոռեկտությունից դուրս։ Ի՞նչ է նշանակում սուվերեն պետության ճանապարհը վարձակալությամբ վերցնել և վերահսկել։ Պատահական չէ, որ հայկական տիրույթում այս առաջարկը դիտարկվեց որպես Հայաստանի սուվերենության և տարածքային ամբողջականության մի հատվածը զիջելու հերթական քայլ։ Ու այսպիսի կարծիքների համար հիմքեր կան, քանի որ ակնհայտ է դառնում այս թեմայի հետ կապված Հայաստանի իշխանությունների երկդիմիությունը։ Նրանք մի կողմից հայտարարում են, թե Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը, իսկ մյուս կողմից էլ՝ ուղերձներ են հղվում, թե սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը։

Երեկ Փաշինյանն էլ, ըստ էության, հաստատեց արտապատվիրակման հնարավորությունը, ավելին՝ նա կոնցեսիոն կառավարման մեջ վատ բան չի տեսնում, նույնիսկ այն համարում է նորմալ պրակտիկա՝ որպես օրինակ բերելով, ուշադրություն... օդանավակայանը, ջրի համակարգը, երկաթուղին, բջջային կապի օպերատորին։ Այն, որ բացում է «միջանցքը», Փաշինյանը չի էլ թաքցնում, սակայն հարցն այն է, թե, ի վերջո ո՞ր մոդելն է գործի դրվելու՝ վարձակալությա՞ն (Rent), երբ սեփականությունն ու վերահսկողությունը մնում են պետությանը, բայց ժամանակավոր օգտագործման իրավունքը տրվում է օտար կառույցի, հենց արտապատվիրակո՞ւմը (Outsource), երբ ֆունկցիան պահվում է պետության ձեռքում, բայց իրականացման գործընթացը վստահվում է մասնավորին կամ օտարին, թե՞ կոնցեսիոն կառավարումը (Concession Management), երբ պետությունը ոչ միայն ֆունկցիան է փոխանցում, այլև դրա ֆինանսական շահագործման իրավունքը, հաճախ երկարաժամկետ, առավել հաճախ՝ առանց վերահսկման լծակների։

Տերմիններն, իհարկե, կարևոր են, բայց առավել կարևոր է պարունակությունը։ Եթե սահմանը հսկում է ոչ թե պետությունը, այլ այլընտրանքային «կառուցվածք», եթե ինքնիշխան գործառույթները դառնում են առևտրային պայմանավորվածության մաս, ապա, ինչպես էլ անվանենք, բովանդակությունն այլևս ինքնիշխանության ու իրավազորության հետ կապ չի ունենում, որքան էլ իշխանությունները թմբկահարեն այդ արտահայտությունները:

Ժամանակն է երևի կողմնորոշվել՝ Փաշինյանը Հայաստանը որպես պետություն է դիտո՞ւմ, թե՞ բիզնես նախագիծ՝ քպական խմբակի իշխանական հաճույքները սպասարկելու համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված