Հայերեն


Մարող արևը. Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի մռայլ ապագան

Տնտեսություն

Կարծես թե իշխանությունները Հայաստանի էներգետիկ ոլորտը տուրբուլենտության մի գոտուց մյուսը գցելու ռազմավարությունն են որդեգրել՝ անտեսելով երկարաժամկետ ռազմավարական մտածողությունը։ Նախ իշխանությունների օրակարգում ՀԷՑ-ի, այսպես կոչված, «ազգայնացման» օպերացիան էր, որի հետևանքներն առաջիկա ամիսների ընթացքում միանշանակ ի հայտ կգան, այնուհետև հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել արևային կայաններ տեղադրելուն ուղղված վարկերի սուբսիդավորման ծրագիրը, ինչին զուգահեռ «օդում կախված» լուրերի համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ է մշակվում, որի ուժի մեջ մտնելու պարագայում հայաստանյան արևային էներգետիկայի կենսունակ ոլորտը կվերածի զուտ թղթային կարգավիճակ ունեցող չզարգացող ճյուղի։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, թեև առաջին հայացքից տեխնիկական բնույթ են կրում, սակայն իրականում հանգեցնելու են լրջագույն հետևանքների։ Խոսքը վերաբերում է արևային էլեկտրաէներգիա արտադրողների և բաշխիչ ցանցի միջև իրականացվող փոխհաշվարկի (Net-Metering-ի) պարբերականության փոփոխությանը՝ տարեկան հաշվարկից անցում դեպի ամսական և ժամային հաշվարկների։

Ինչպես հայտնի է՝ արևային կայաններ են շահագործում և արևային էլեկտրաէներգիա արտադրում ինչպես առաձին ոլորտային ընկերությունները, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ ասել է թե ՀՀ սովորական քաղաքացիները։ Մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ՝ արևային կայան շահագործողի (ինքնավար էներգաարտադրողների) մոտ տեղադրված է երկկողմանի հաշվիչ սարք, որը ներկայումս գործող կարգով ֆիքսում է, թե հաշվարկային տարվա ընթացքում (մայիսի 1-ից մինչև հաջորդ տարվա ապրիլի 30-ը) որքա՞ն հոսանք է մատակարարվել բաշխիչ ցանցին և ցանցից որքան հոսանք է ստացվել՝ սպառման համար։

Հաշվարկային տարվա ավարտից հետո կատարվում է փոխհաշվարկ ու, արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի քանակների դրական տարբերության դեպքում, բաշխիչ ցանցը ինքնավար էներգաարտադրողին վճարում է այդ տարբերության համար` մեծածախ շուկայի տվյալ տարվա նվազագույն գնով։ Օրինակ, 2024-2025թթ. հաշվարկային տարվա համար այդ վճարը բավական ցածր է եղել՝ 1 ԿՎտ ժամի արժեքը կազմել է 13.17 դրամ։

Ընդ որում, հատկապես սովորական անհատների պարագայում արևային կայան տեղադրելու հիմնական մոտիվացիան պայմանավորված չի եղել հաշվարկային տարվա ավարտից հետո բաշխիչ ցանցից գումար ստանալով, այլ նրանով, որ արևային կայան տեղադրելով հնարավորություն էր ընձեռնվում ամռան արևոտ օրերին արտադրված ավելցուկային էլեկտրաէներգիան այսպես ասած «ի պահ հանձնել» բաշխիչ ցանցին և այնուհետև այն օգտագործել ձմռան ամիսներին, երբ արտադրված հոսանքը չի բավականացնում սպառման համար՝ բնականաբար այս միջոցով կլորիկ գումար խնայելով։

Եթե օրենսդրական փոփոխության մասին շրջանառվող խոսակցությունները հաստատվեն, ապա վերոհիշյալ փոխհաշվարկը (Net-metering-ը) 2026թ. մայիսի 1-ից հետո տեղադրված արևային կայանների համար իրականացվելու է բացառապես նոր կարգով՝ փոխհաշվարկը տարեկանից կդառնա ամսական (մեծ ինքնավար էներգաարտադրողների համար՝ նույնիսկ ժամային)։

Օրենքի նման փոփոխության ընդունումը բիզնես-տրամաբանության տեսանկյունից վերջնականապես անիմաստ կդարձնի բնակչության կողմից արևային նոր կայանների տեղադրումը, քանի որ միակ օգուտը կմնա դրական տարբերության դեպքում բաշխիչ ցանցին վաճառված արևային էներգիայի դիմաց ստացած ցածր սակագնով հաշվարկված գումարը։

Ինչ վերաբերում է արդեն իսկ տեղադրված ու գործող կայաններին, ապա ասում են, որ նախագծի անցումային դրույթներով «մեծահոգաբար» ամրագրվելու է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղադրված կայանների համար փոխհաշվարկի հաճախականության փոփոխությունը կատարվելու է կայանի տեղադրման ամսաթվին հաջորդող հաշվարկային տարվա սկզբից 5-8 տարի անց (կախված ինքնավար էներգաարտադրողի տեսակից)։ Կարելի է եզրակացնել, որ կոնկրետ այս դրույթը ներառվելու է՝ զուտ հնարավորություն տալու համար մարել արևային կայանների տեղադրման համար վերցված վարկերը։

Այլ կերպ ասած՝ իշխանությունները քաղաքացիներին ասում են. «մենք ձեզ թույլ կտանք հասցնել փակել ձեր վարկերը, հետո մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Փաստորեն, մարդիկ պետք է երջանիկ լինեն, որ հազիվհազ կկարողանան փակել արևային կայանի տեղադրման համար վերցված վարկը (որը, կախված կայանի հզորությունից, սովորաբար կազմում է մոտավորապես 1.5-3 մլն դրամ), իսկ հետագայում «անվճար» էլեկտրաէներգիա արտադրելու և սպառելու պլանները կմնան որպես չիրականացած երազանք։

Իսկ ի՞նչ է լինելու այն տնտեսավարողների հետ, որոնց մրցունակությունը կախված է արևային կայանների միջոցով ինքնաբավության և ծախսերի կրճատման հնարավորությունից։ Ի՞նչ է լինելու այն հազարավոր ֆերմերների, փոքր և միջին բիզնեսների հետ, որոնց բյուջեն կառուցվել է հենց արևային էներգիայի հաշվին ծախսերի օպտիմալացման տրամաբանությամբ։ Միանշանակ է, որ, եթե շրջանառվող խոսակցությունները ճշմարտացի լինեն, ապա փոփոխության հետևանքներն առավել շոշափելի կլինեն մարզերում, որտեղ ոլորտն առավել դինամիկ զարգացում է ապրել։ Ֆերմերներն ու ինքնուրույն արտադրողները կարող են կորցնել իրենց մրցունակությունը ինչպես տեղական շուկայում, այնպես էլ՝ արտահանման հնարավորությունների առումով։ Էլ չասած, որ փոքր ու միջին ձեռնարկությունների համար նախկինում գայթակղիչ ներդրումները կարող են վերածվել տնտեսական բեռի, իսկ դրանցից շատերը պարզապես կդառնան վնասաբեր։ Արդյունքում՝ սպառնալիքի տակ կհայտնվի աշխատաշուկան։

Հարկ է նշել, որ այս օրենսդրական փոփոխությունը լրջագույն խնդիր կդառնա ոչ միայն արևային կայան տեղադրած անձանց և կազմակերպությունների, այլև Հայաստանում արևային էներգետիկայով զբաղվող շուրջ 70 ընկերությունների համար։ Այդ ընկերությունները 2016թ.-ից ի վեր ոլորտում կատարել են շուրջ 500 մլն դոլարի ներդրումներ, ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղ, իսկ միայն 2024թ. պետբյուջե վճարել են 4.1 մլրդ դրամ հարկեր։

Արևային կայանների տեղադրման ոչ-շահավետ դառնալն անդառնալիորեն կհարվածի այս ոլորտին, կկրճատի պետական բյուջեի մուտքերը, կվատթարացնի առանց այն էլ ոչ այնքան բարենպաստ ներդրումային միջավայրը, կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը, իսկ մինչ այդ կատարված ներդրումները կդառնան կորցրած տնտեսական պոտենցիալ։

Ըստ շրջանառվող լուրերի, իշխանություններն իրենց այս հերթական «գլուխգործոցը» հիմնավորում են այսպես կոչված էներգետիկ համակարգի բալանսավորման խնդիրներով. արևային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտի արագ զարգացումը գերազանցել է պետության ենթակառուցվածքային և տեխնիկական հնարավորությունները, ինչի պատճառով համակարգը բախվել է լրջագույն մարտահրավերների։ Հայաստանի «հեռատես» իշխանությունների գնահատմամբ արևային էներգիայի արտադրությունը գերազանցում է սպառումը՝ հատկապես ցերեկային ժամերին։

Օրինակ, 2024թ.-ի ամռանը կեսօրին սպառումը կազմել է 650 ՄՎտ, մինչդեռ միայն արևային կայաններն արտադրել են շուրջ 780 ՄՎտ։ Այդ ավելցուկը շատ հաճախ ստիպված չեզոքացնում են ի հաշիվ էլեկտրաէներգիայի արտադրության մյուս աղբյուրների՝ ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի «բեռնաթափման»։

Երբ ամբողջ զարգացած աշխարհը շարժվում է դեպի վերականգնվող էներգիայի առավելագույն օգտագործում և ավանդական ռեսուրսների կրճատում, Հայաստանում օրենսդրական նման նախագծի ընդունումը կնշանակի միայն մեկ բան՝ պետական քաղաքականությունից բացարձակապես դուրս թողնել արևային էներգետիկայի զարգացումը։ Տարածաշրջանում, որտեղ էներգետիկ անկախությունը կենսական նշանակություն ունի, իշխանություններն ընտրում են հետընթացի ճանապարհը: Սա ոլորտի հանդեպ կիսաքաղաքական ու կիսատնտեսական թշնամանք է այն տրամաբանությամբ, որ եթե համակարգը դժվար է կառավարել, ապա ավելի հեշտ է այն ուղղակի չեզոքացնել։

Փոխանակ հպարտանալու, որ Հայաստանն արևային էներգիայի արդյունավետ օգտագործման առաջատարն է դառնում տարածաշրջանում, իշխանությունները նախընտրում են խեղդել այդ ներուժը՝ «ցավող գլուխը բուժելու փոխարեն՝ այն կտրելով»:

Տեխնոլոգիական առաջընթացը կառավարելու անկարողությունից զատ գուցե առկա են նաև այլ պատճառներ, օրինակ՝ վախը ապակենտրոնացված համակարգից։ Հստակ է մեկ բան՝ այս փոփոխությունը կդառնա ոչ միայն տնտեսական, այլև խորապես քաղաքական ազդակ առ այն, որ իշխանությունները հրաժարվում են իրենց քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու սեփական երկրի էներգետիկ անվտանգության ու տնտեսական կայունության կառուցմանը։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն քաղաքական կարճատեսություն, այլև՝ նպատակաուղղված սաբոտաժ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերը «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Երբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Դրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանՍամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԱպարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Գյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանԶգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ վերջնական և ամբողջական համաձայնագրի հասնելու ուղղությամբ. Թրամփ Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանԵրիտասարդության ձայնը փոփոխության պահանջ է․ Սամվել Կարապետյանի ուղերձը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 7-ինԷս իշխանությունը Հայաստանում, թե աշխարհի ցանկացած այլ կետում, անցողիկ է. Աննա ԿոստանյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը Թուրքերը իրենց զգում են ինչպես իրենց տանը նաև այն պատճառով, որ 2020 թվականին վերջապես կյանքի կոչեցին իրենց վաղեմի նպատակը՝ դառնալով ՀՀ-ում որոշիչ գործոն․ Աբրահամյան «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ». Ռոբերտ Ամստերդամի կոշտ ուղերձը Երևանից ՀՀ-ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել 3 երիտասարդ գողացել են 224 գլուխ ոչխար․ Շենգավիթի համայնքային ոստիկանների բացահայտումըԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան«Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանՉինաստանում հրավառության գործարանում պայթյnւն է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներԹոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՕսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համար«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԱռնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ Կարապետյան
Ամենադիտված