Հայերեն

Հայաստանյան քաղաքական դաշտը արմատական փոփոխությունների կարիք ունի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական համակարգն արմատական բարեփոխումների կարիք ունի, նոր որակի կուսակցությունների կարիք ունի.. Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի քաղաքական դաշտն ու կուսակցական համակարգը այդպես էլ չկայացան և խոր ճգնաժամ են ապրում: Եվ այս համակողմանի ու խոր ճգնաժամը, այս աննախադեպ աղետալի վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հետևանք է նախևառաջ քաղաքական դաշտի չկայացածության ու այլասերվածության։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, որևէ առնչություն չունի քաղաքականության վերաբերյալ դասական պատկերացումների և քաղաքական գործընթացների հետ:

Կուսակցությունների ու քաղաքական կառույցների գերակշիռ մասն էլ պարզապես զբաղված է անպտուղ գործունեությամբ՝ էժանագին բամբասանքներով, փոխադարձ մեղադրանքներով, բանսարկությամբ, հարաբերություններ պարզելով ու միմյանց վարկաբեկելով: Երկիրն էլ անկախության տարիներին առավելապես կառավարվել է տնավարի, թայֆայական և կլանային մոտեցումներով, իսկ արդյունքում կառավարման համակարգ են թափանցում և անգամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնում պատահական, տգետ, հաճախ մտավոր հետամնաց, ապաշնորհ և բարոյազուրկ մարդիկ։ Քաղաքական համակարգի առաքելությունը, մինչդեռ, կոչված է նպաստելու պետականաշինությանը, ժողովրդի և նախևառաջ կուսակցությունների անդամների շրջանում քաղաքական-պետական մտածողության ձևավորմանը, քաղաքական և պետական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու երկրի անվտանգության, սոցիալ-տնտեսական, կրթության ու գիտության, մշակույթի զարգացմանը և երկրում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ապահովմանը: Հետխորհրդային տարիներին այդպես էլ, սակայն, ոչ միայն չկայացավ քաղաքական համակարգը, այլ ընդհակառակը՝ իշխանությունների կողմից իրենց վերարտադրությունն ապահովելու և հավերժ իշխելու նպատակով ամեն ինչ արվեց քաղաքական դաշտն ամայացնելու, ապականելու և մարդկանց քաղաքական մտածողությունը դեգրադացնելու միջոցով կառավարելի դարձնելու համար: Արդյունքում գնալով ընկնում է իշխանության մարմինների ու նրանց գործունեության որակն ու արդյունավետությունը։ Քաղաքական դաշտի չկայացածության մասին է խոսում նաև այն, որ ոչ մի անգամ Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Ըստ էության, հետխորհրդային տարիներին բոլոր իշխող կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վերածվել են կարիերայի կենտրոնների, իսկ կադրերի ընտրության հարցում առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» և թիմին ու առաջնորդին «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը, մինչդեռ, իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին ու առաջնորդին և լքել կուսակցությունը:

Քաղաքական (պետական) կառավարման արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաև կադրերի ընտրության խիստ գերկուսակցականացված մոտեցումը, որը կարող է ազգայինի ու պետականի նկատմամբ կուսակցական շահի վեր դասման ու հասարակության պառակտման՝ յուրայինների ու օտարների բաժանման լուրջ վտանգ հանդիսանալ: Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն, ըստ էության, Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են, և դրանք թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ երրորդ հանրապետության ժամանակ առավելապես առաջնորդվել են ոչ թե գաղափարներով, երկրի ու ազգի շահերով, այլ իրենց անձնական ու խմբային նեղ շահերով ու ամբիցիաներով: Դա է վկայում նաև այն, որ այդպես էլ կուսակցությունների շուրջ չի կայանում քաղաքական ընդդիմադիր ուժերի կոնսենսուս և հանրային միասնություն ու համերաշխություն։ Մինչդեռ, այն, ինչ 2024 թ. տեղի ունեցավ ոչ կուսակցական Բագրատ Սրբազանի շուրջ, ցույց է տալիս, որ հանրության կողմից ապակուսակցականացված շարժումներն են բավական ընդունվում, վստահություն ներշնչում։

Քաղաքական համակարգի չկայացմանն ու կուսակցականացմանը մեծապես նպաստել է նաև ընտրական ոչ կատարյալ համակարգը: Փաստորեն, ստացվում է, որ կուսակցությունները, ունենալով հանրային շատ ցածր վստահություն և վարկանիշ, գրեթե 100 տոկոսով տեղ են գրավում երկրի ներկայացուցչական բարձրագույն իշխանական մարմնում՝ ԱԺ-ում, իսկ քաղաքացիական հասարակության արժանավորները մնում են քաղաքական լուսանցքում: Ասելս այն է, որ չկայացած կուսակցական համակարգ և կուսակցությունների այդքան ցածր վարկանիշ ունեցող երկրներում 100 տոկոսանոց համամասնական համակարգը ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն խախտում է։ Իսկ ԱԺ-ն էլ ձևավորվում է մի քանի կուսակցությունների առաջնորդների քմահաճույքով: Եվ սա կոչվում է ժողովրդավարությո՞ւն։ Ամենևին չժխտելով, որ, անշուշտ, կան շատ ազնիվ, իրենց գաղափարներին, հայրենիքին նվիրյալ կուսակցականներ, դրա հետ միասին, սակայն, շատ անբարոյականների, սրիկաների, պոպուլիստների ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը ցանկացած գնով լավ և հեշտ ապրելու միջոց է դարձել: Արդյունքում Հայաստանում քաղաքացիական հասարակության՝ քաղաքականապես ակտիվ և որակյալ հատվածի գերակշիռ մասը լուրջ չի վերաբերվում կուսակցություններին, չի անդամակցում որևէ կուսակցության և հայտնվում է քաղաքական լուսանցքում ու պատժվում նրանով, որ իրենց ղեկավարում են իրենցից անհամեմատ պակաս արժանիները։

Պետությանն ու երկրին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել այն: 19-րդ դարի գերմանացի նշանավոր կոմպոզիտոր Կառլ Վեբերը նշել է. «Ամենադժվարին արվեստը կառավարելու արվեստն է»: Պետություն կառավարելը ստեղծագործական գործունեություն է և բացառապես իմաստուն ու բարոյական մարդկանց գործը, ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են ու պարկեշտ, խիզախ են, ունեն ազգային ու առաջադիմական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, ազնվագույն ծագում, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ և կազմակերպչական ընդունակություններ։ Ըստ իս, անհրաժեշտ է արմատապես փոփոխության ենթարկել երկրի քաղաքական համակարգը, արմատական փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում ու Ընտրական օրենսգրքում այն հաշվով, որ կուսակցությունները, հայտնվելով քաղաքական դաշտում, դառնան հասարակական զարգացման կարևոր գործոն, ձևավորվեն գաղափարական սկզբունքներով, և երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ: Այնուամենայնիվ, կուսակցությունները դեռևս մնում են քաղաքական կառավարման միակ ձևը և քաղաքացիական հասարակության ու պետության միջև հիմնական կապ ապահովող ինստիտուտներից մեկը:

Ներկայիս քաղաքական համակարգն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է ձևավորել քաղաքական այնպիսի մրցակցային համակարգ և ներմուծել այնպիսի նոր քաղաքական մշակույթ, որի դեպքում կուսակցությունների գլխավոր խնդիրը կլինի ժողովրդի քաղաքական դաստիարակությունն ու քաղաքական հասունության մակարդակի բարձրացումը և քաղաքական մարդու՝ իր գաղափարներին ու սկզբունքներին նվիրված ու պետական մտածողություն ունեցող կերպարի ձևավորումը։

Սամվել Կարապետյանի ընտանիքի հայտարարությունն էլ նոր կուսակցության ստեղծման մասին այս համատեքստում պետք է դիտարկել. այն պայմանավորված է իրավիճակի թելադրանքով ու միանգամայն արդարացված է: Հայաստանի քաղական դաշտը նոր որակի կուսակցությունների կարիք ունի, որտեղ մարդիկ կանդամագրվեն ազգային-պետական շահերով և քաղաքական, գաղափարական ու բարոյական սկզբունքներով։ Նորաստեղծ կուսակցությունը պետք է մտնի քաղաքական դաշտ նոր մոտեցումներով ու նոր խոսքով, որի գլխավոր առաքելությոնը, ըստ իս, պետք է լինի քաղաքական դաշտի առողջացումը, քաղաքական նոր մշակույթի և արժեհամակարգի, քաղաքական անկեղծ ու արդար միջավայրի ձևավորումը, կուսակցությունների հեղինակության ու հանրային վստահության բարձրացումը և ժողովրդի քաղաքական հասունության ու պետական մտածողության ապահովումն ու քաղաքացիական հասարակության ձևավորումը։ Միաժամանակ, շատ կարևոր է, որ Կարապետյանների նորաստեղծ կուսակցությունը լինի նոր, այնպիսի որակի կուսակցություն, որը կարողանա իր շուրջը ձևավորել հանրային համերաշխության ու քաղաքական ուժերի կոնսենսուս։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը Ֆասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ Ռուբիո
Ամենադիտված