Հայերեն


Ադրբեջանում քաոս է. Վտանգավոր իրավիճակ

Բաց մի թողեք

ԼՐԱԳԻՐ / Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է սահմանային մշտադիտարկման եւ հեռահար հետախուզության սարքավորումներով ստացված հերթական տեսանյութը, ուղեկցելով տեղեկությամբ, որ ադրբեջանական զինուժը արկակոծել է իր իսկ դիրքերը:
Մինչ այդ, տարածվել էր Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությանը, որում համանախագահներն առաջին անգամ հասեցական նշել էին, որ Ադրբեջանն է խախտել հրադադարն ու արձակել հրթիռ, ինչին հետեւել է հայկական կողմի պատասխանը:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան հայտարարել էր, թե Ադրբեջանի բանակը գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում եւ կարող է անել ինչ ցանկանա:
Ըստ երեւույթին, ադրբեջանցիներն այդ հայտարարությունը գործով ապացուցելու համար էլ արկակոծել են իրենց իսկ դիրքերը, ցույց տալով, որ իսկապես՝ «ինչ ուզենք կանենք, կուզենք մենք մեզ կարկակոծենք»:
Իրավիճակն իհարկե զավեշտալի կլիներ, սակայն Ադրբեջանի հետ կատակել թերեւս պետք չէ, առավել եւս, երբ այդ երկրում իսկապես կատարվում են տարօրինակ բաներ: Ադրբեջանը կամ իրավիճակի անկառավարելիություն է իմիտացնում, կամ իրավիճակն այդ երկրում իսկապես դուրս է գալիս կառավարումից, ինչով էլ պայմանավորված է սեփական դիրքերի արկակոծման փաստը:
Դժվար է ասել, անկառավարելիությունը հասել է Բաքու, թե միայն սահմանային գոտում է, կամ Բաքվից է արդեն հասել սահմանային գոտի, բայց դա հայկական կողմի համար ամենեւին չպետք է լինի զվարճության առիթ, այլ հակառակը: Առավել եւս, որ խոսքը կարող է վերաբերել պարզապես անկառավարելիության իմիտացիայի կամ այսպես ասած «կազմակերպված քաոսի» մասին, որ նախաձեռնում է Ալիեւը: Այդ թվում՝ ռազմական գործողություններ սկսելու մասով:
Հնարավոր է, որ այդ նախաձեռնության շարժառիթը Արցախի խնդիրը չէ, այլ Ադրբեջանի ներքին տնտեսական եւ իշխանական վիճակը: Բացառված չէ, որ Ալիեւը այդ քաոսը իմիտացնում է միջազգային հանրության աջակցություն ստանալու համար, հակառակ դեպքում սպառնալով, որ Ադրբեջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Այդպես Ալիեւը գուցե փորձում է վերականգնել իր «կարեւորությունը»:
Համենայն դեպս, տեղի ունեցող տարօրինակությունը պահանջում է զգոնություն: Վերջին հաշվով, բացառված չէ, որ Ալիեւը «քաոսի» տեխնոլոգիային է դիմում այն բանից հետո, երբ վերջին շրջանում լրջագույն խնդիրների է բախվում իր այսպես կոչված ռազմական դիվանագիտության կենսունակության եւ կիրառելիության հարցում, հանդիպելով թե հայկական զինուժի դիմադրությանը, թե միջազգային հանրությանը ճնշմանը՝ հրադադարի մեխանիզմների ներդրման առումով:
«Ռազմական դիվանագիտության» հաճախակիացած խափանումը Ալիեւին գուցե ստիպում է անցնել «քաոսի իմիտացիայի», սեփական այսպես ասած սուբյեկտությունն այդ միջոցով պահելու համար:

Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են
Ամենադիտված