Հայերեն


Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր Ավետիսյան

Պարզ իրականություն 
 
 ԱՄՆ-ի ագրեսիային ի պատասխան Իրանը ռմբակոծում է ԱՄՆ-ի ռազմաբազաները տարածաշրջանում։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ այս ռազմաբազաները իբր թե տեղակայված էին արաբական պետություններում՝ այդ պետությունները Իրանի ագրեսիայից պաշտպանելու համար, բայց իրականում դարձան փաստացի այդ պետությունների տարածքները ռմբակոծելու իրական առիթ։
 
Սակայն պատահաբար տեղի են ունենում հարվածներ արաբական տարբեր երկրներին, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքում, որոնք Իրանը միանգամից հերքում է, հայտարարելով, որ ինքը չի հարվածել, և հատուկ ծառայությունները հայտնում են, որ դրանք իրականացվել են Ամերիկայի և Իսրայելի կողմից։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանի պետությունները ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի արաբական պետությունները, այդ թվում նաև Ադրբեջանը, ուղիղ պատերազմի մեջ մտնեն Իրանի դեմ։
 
 Այս պահի դրությամբ, գոնե Ադրբեջանը և արաբական պետությունները ունեն քաղաքական պատկերացումներ կամ քաղաքական գործոններ, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի նրանք ուղիղ պատերազմի մեջ մտնեն Իրանի հետ։
 
Մենք կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ի նպատակն է տարածաշրջանի պետությունները ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի ամբողջ տարածաշրջանը եռա՝ հանուն Միացյալ Նահանգների գեոպոլիտիկ շահերի։ Նրանք փորձում են տարածաշրջանի պետություններին կռվեցնել մեկը մյուսի դեմ, որպեսզի նրանք զբաղվեն իրենց այլ հարցերով։
 
 Սա է այսօրվա իրավիճակը, բայց երբ մենք ետ ենք գնում պատմության ճանապարհով՝ հասնում ենք 1828 թվական, Թուրքմենչայի պայմանագիր։ Մենք տեսնում ենք նույն պատկերը. Այդ ժամանակ Ռուսաստանը, կովկասյան ժողովուրդներին պարսից լծից ազատագրելու նպատակով, պատերազմի մեջ մտավ պարսիկների դեմ և փայլուն հաղթանակ ունեցավ, արդյունքում կնքելով Թուրքմենչայի պայմանագիրը։
 
Այդ ժամանակ ևս Արևմուտքը աջակցում էր մի կողմից Իրանին, մի կողմից Թուրքիային՝ Օսմանյան կայսրությանը։
 
 Ֆրանսիացիները օսմանցիների դաշնակիցներն էին, անգլիացիները՝ պարսիկների, և երբ պարսիկները պարտվելով կնքեցին Թուրքմենչայի պայմանագիրը, Ռուսաստանը ուղարկեց Իրան մեր ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկին՝ Գրիբոյեդովին։ Անգլիացիները կազմակերպեցին Գրիբոյեդովի սպանությունը։ Գրիբոյեդովին սպանելու պատճառն այն էր, որպեսզի Ռուսաստանը խախտի Թուրքմենչայի պայմանագիրը և շարունակի պատերազմել Իրանի դեմ, քանի որ անգլիացիներին ձեռնտու չէր խաղաղությունը այս տարածաշրջանում, և նրանք ցանկանում էին, որպեսզի ռուս-պարսկական պատերազմը շարունակվի։
 
 Ի դեպ, Գրիբոյեդովին այնպիսի խոշտանգումներով էին սպանել, որ մի քանի օր շարունակ Թեհրանի փողոցներով փնտրում էին նրա դին և գտան միայն այն պատճառով, որ երիտասարդ տարիներին Գրիբոյեդովը մասնակցել էր դուելին և վնասվածք ստացել ականջի շրջանում։ Միայն այդ վնասվածքի հետքերով կարողացան գտնել մեծ դիվանագետի դին։
 
 Այս ժամանակ Ռուսաստանը ունեցավ բարձր քաղաքական հաշվարկ և ինտելեկտ, որպեսզի իր դեսպանի սպանության համար պատերազմը չշարունակի։ Պարսիկներն էլ ունեցան բավարար ինտելեկտ, որպեսզի ներողություն խնդրեն ռուսներից և պատերազմը չշարունակվի։
 
 Այս փաստը ցույց էր տալիս, որ 200 տարի առաջ և առհասարակ, բոլոր ժամանակներում, Արևմուտքը խնդիր է ունեցել այլ պետությունների և ժողովրդի ձեռքերով պատերազմներ հրահրելու համար, որպեսզի ինքն անպատասխանատվությամբ և զոհողություններ չկրելով լուծի իր գեոպոլիտիկ խնդիրները։
Սա ցույց էր տալիս, որ բոլոր այն պետությունները, որոնք Արևմուտքին թույլ են տալիս քիթը խոթել տարածաշրջանային խնդիրներին, դառնում են Արևմուտքի գործիքներ։ Եվ հիմա մեր տարածաշրջանը Արևմուտքի համար հերթական գեոպոլիտիկ պատերազմի թատերաբեմն է, և խնդիրը լուծելու համար տարածաշրջանի պետությունները պետք է գիտակցեն, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը Միացյալ Նահանգներին և Հավաքական Արևմուտքին իրենց տարածաշրջանից դուրս շպրտելն է և թույլ չտալ, որպեսզի նրանք միջամտեն մեր տարածաշրջանի խնդիրներին։
 
Սա էլ պատճառն է, որ Ռուսաստանը առաջարկել և հիմա էլ շարունակում է առաջարկել, որ մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն 3+3 ֆորմատով, և Արևմուտքը չպետք է միջամտի։
 
Ցավոք սրտի, հայաստանյան քաղաքական միտքը այս պարզ աշխարհաքաղաքական մոտեցումը չի ուզում հասկանալ և թույլ էր տալիս, որ Միացյալ Նահանգները միջամտեն մեր տարածաշրջանի խնդիրներին, ինչի հետևանքները մենք արդեն տեսնում ենք։
 
Այս իրողությունները ապացուցում են ևս մեկ կարևոր ճշմարտություն՝ երբ թույլ ես տալիս Արևմուտքին միջամտել քո տարածաշրջանային խնդիրներին, այլևս դու չես վերահսկում իրավիճակը։ Նրանք միշտ գտնում են պահը կամ անհրաժեշտությունը պատերազմ սարքելու համար, նույնիսկ եթե տարածաշրջանի պետությունները կարծես խաղաղության մեջ են։ Արևմուտքը գտնում է ճանապարհներ՝ ինչպես ստեղծել պատերազմ և օգտագործել տարածաշրջանը իր գեոպոլիտիկ շահերի համար։
 
Եթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը։ Հակառակ պարագայում մենք միշտ դիտվելու ենք Արևմուտքի համար որպես գործիք սեփական գեոպոլիտիկ շահերը առաջ բերելու ճանապարհին։
Մհեր Ավետիսյան

Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ Ռոբերտ ԱմստերդամԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք ՔերոբյանԻնչպե՞ս է հաջորդ վարչապետը պատրաստում անվտանգության ծրագիր. տեսանյութՄեկնարկել է «Dilijan Eye» համալիրի շինարարությունըՍեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»
Ամենադիտված