Հայերեն


Գիտնականները բացահայտել են ուղեղի վրա անէսթեզիայի ազդեցության հանելուկը

Աշխարհ

Քվինսլենդի համալսարանի (Ավստրալիա) գիտնականների աշխատանքը լույս է սփռել ուղեղում տեղի ունեցողի վրա, երբ այն գտնվում է ընդհանուր անէսթեզիայի ազդեցության ներքո: Պարզվել է՝ դեղամիջոցները ոչ միայն մարդուն քնեցնում են, այլեւ խախտում ուղեղի բջիջների միջեւ կապը:

Ամենայն հավանականությամբ, գլխուղեղի կեղեւում տարբեր հատվածների միջեւ տեղեկությունների փոխանցման արգելափակումը հանգեցնում է մեր գիտակցության «անհետացմանը»: Հնարավոր է, որ սա նաեւ տարօրինակ կողմնակի էֆեկտներ է առաջացնում՝ նարկոզից հետո հիշողության կորուստ եւ կոգնիտիվ խանգարումներ:

«Ավելի վաղ կատարված հետազոտությունների շնորհիվ մենք գիտեինք, որ ընդհանուր անէսթեզիայի միջոցները, ներառյալ պրոպոֆոլը, ուղեղում քնի համակարգերի վրա ազդում են քնաբերների նման»,- ասում է հետազոտողներից մեկը՝ Բրունո վան Սվինդերենը:

Նա նաեւ հավելում է, որ իր խմբի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ պրոպոֆոլը բացասաբար է ազդում պրեսինապտիկ մեխանիզմների վրա՝ հավանաբար, ազդելով ամբողջ ուղեղում նեյրոնների միջեւ հաղորդակցության վրա:

Գիտնականները հետազոտել են, թե պրոպոֆոլն առանձին բջիջների վրա ինչպես է ազդում կենդանի օրգանիզմում եւ փորձանոթում: Մասնագետներն օգտագործել են առնետների եւ մրգաճանճերի նեյրոնային բջիջների կենդանի նմուշները: Պարզվել է, որ պրոպոֆոլը կապված է առանցքային սպիտակուցի հետ, որը նյարդային բջիջներն օգտագործում են միմյանց հետ շփվելու համար:

«Մենք հայտնաբերեցինք, որ պրոպոֆոլը սահմանափակում է առանցքային սպիտակուցի՝ սինատակսին 1A-ի շարժումը, որն անհրաժեշտ է բոլոր նեյրոնների սինապսների աշխատանքի համար»,- պարզաբանել է վան Սվինդերենը: Նրա խոսքով՝ հենց սա էլ բերում է ուղեղում նեյրոնների միջեւ հաղորդակցության վատթարացմանը: Նշենք, որ սինատակսին 1A ունեն ոչ միայն կենդանիները, սպիտակուցն առկա է նաեւ մարդկանց օրգանիզմում:

Ամենայն հավանականությամբ, անէսթեզիայի դեղամիջոցն այս սպիտակուցն արգելափակում է: Սա բերում է նրան, որ ուղեղի բջիջների փոխազդեցությունն ավելի է դանդաղում, համենայնդեպս՝ որոշ ժամանակով:

Հետազոտողները կարծում են, որ հենց այս պատճառով էլ պրոպոֆոլը թույլ է տալիս վիրահատություններ կատարել. այն նախ մարդուն «քնեցնում» է, ինչպես սովորական քնաբերը, իսկ հետո խանգարում է ուղեղի բջիջների փոխազդեցությանը:

«Հայտնագործությունը կարող է կարեւոր լինել մարդկանց բուժման համար, որոնց ուղեղում արդեն խնդիրներ կան, օրինակ՝ երեխաների մոտ, որոնց ուղեղը դեռեւս զարգանում է, Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ: Երբեք հասկանալի չի եղել, թե ինչու է ընդհանուր անէսթեզիան երբեմն խնդիրներ առաջացնում ամենաերիտասարդ կամ տարեց մարդկանց մոտ: Դրա պատճառը կարող է լինել հայտնաբերված մեխանիզմը»,- ասում է վան Սվինդերենը:

Գիտնականի կարծիքով՝ բոլոր ընդհանուր անէսթետիկները նույն կերպ են գործում, քանի որ բոլորն օժտված են մեկ կարեւոր հատկանիշով՝ կապվում են ճարպերին, իսկ ճարպերը գտնվում են մեր սինապսների փոխանակման կարեւորագույն կետերում:

Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ Cell Reports պարբերականում հրապարակված հոդվածում:

«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմք Շարքային քաղաքացին իշխանությունների պատճառով երբեք չպետք է տուժի. Հրայր ԿամենդատյանUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով «ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի«Թող սա լինի կյանքիդ միակ ծնունդը, որ տանը չես». Գոռ Հակոբյանի ոդին՝ Ֆելիքսը նշում է ծննդյան 12-ամյակը ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա Կոստանյան«Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն Գրիգորյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՔաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան
Ամենադիտված