Հայերեն


Մարմնավաճառությու՞ն, թե՞ սեքս-աշխատանք. որտեղ է Հայաստանում սահմանը

Բաց մի թողեք

Մենք վատ զրուցակից ենք, երբ խոսում ենք սեքսի մասին։ Հայաստանում պոռնկությամբ զբաղվող կանանց մասին անպարկեշտ հումորներ են անում, քամահրանքով խոսում և վիրավորում են։

 Անցած տարի Պյոտր Պավլենսկին «պոռնիկ» կանանց ներգրավել էր դատական գործընթացի մեջ։ Նրանք գումարի դիմաց ցուցմունք էին տալիս։ 

Սեքսուալ շահագործությունների դեմ պայքարող Fondation Scelles-ի տվյալներով 2012 թվականին աշխարհում կար 40-ից 42 միլիոն սեքս աշխատող։ 80 տոկոսը կանայք են, որից ¾-ը 13-ից 25 տարեկան է։

Սեքս-բիզնեսը հիվանդագին թեմա է, որի շուրջ աշխարհում բազմաթիվ վիճահարույց հարցեր կան։ Կարծիք կա, որ սեքս-ծառայություններ մատուցող կանայք այդ աշխատանքն ընտրում են սեփական ցանկությամբ, այսինքն նրանք ազատ են։ Մյուսները համարում են, որ սեքս-աշխատանքը գենդերային անհավասարության արդյունքն է (սեքս-աշխատողների մեծամասնությունը կանայք են, իսկ նրանց հաճախորդները՝ տղամարդիկ), իսկ սեքս-ծառայության դիմաց վճարը բռնության երևույթ է համարվում։

Սեքս-արդյունաբերությունը տարբեր երկրներում տարբեր կերպ են կանոնակարգում, որովհետև կատարյալ օրենք դեռևս չկա: Ռուսաստանում, Չինաստանում և Ճապոնիայում, սեքս-ծառայությունները արգելված են։ Մյուս երկրներում, օրինակ Շվեդիայում և Նորվեգիայում, օրենքով պատիժ է նախատեսված սեքս-ծառայություններից օգտվողների համար։ Պորտուգալիայում, Իտալիայում և Լեհաստանում պատժում են միջնորդներին։ Գերմանիայում և Հոլանդիայում սեքս-աշխատանքը օրինականացված է։ Աշխատելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա ունենալ։ Մենք փորձել ենք հասկանալ` ինչու՞ են աշխարհում սեքս-բիզնեսի մասին տարբեր կերպ մտածում, իսկ լուծելու մասին խոսակցություն անգամ լինել չի կարող։

Ինչպիսի՞ բառեր գործածել

Հարցն այն է, թե ինչպիսի՞ ձևակերպում գործածել. «սեքս-աշխատա՞նք» թե՞ «պոռնկություն»։ Գլխավոր խնդիրն այն է, թե սեքս-ծառայությունը մյուս օրինական աշխատանքների պես կարո՞ղ է նույնպես համարվել աշխատանք։ Եվրոպական ԶԼՄ-ներում այս երկու ձևակերպումները գործածում են, երբ ցանկանում են չեզոք ինչ-որ բան գրել։

«Սեքս-աշխատանք» ձևակերպումը հաճախ գործածում են այն երկրներում, որտեղ սեքս-ծառայություններն օրինականացված են։ Ձևակերպման կողմնակիցները համարում են, որ սա  օգնում է պայքարել պիտակավորումների դեմ և հարգանքով վերաբերվել նրանց, ովքեր զբաղվում են սեքս-աշխատանքով։ Ձևակերպման հակառակորդների կարծիքով, այն շատ չեզոք է և կարգավորում է ինդուստրիան, որտեղ բռնության հավանականությունը շատ բարձր է, քան մեկ այլ ոլորտում։

Տրիշա Բապտին «Սեք-աշխատո՞ղ, երբեք չեմ հանդիպել» էսսեյում գրում է. «Այս անվանումը հատնվել է «Գեղեցկուհին» ֆիլմից և մարդկանցից, ովքեր խրախուսում են կանանց վաճառքը և դրանից օգուտ են ստանում։ Ես նրանցից մեկն էի։ Նրանք պոռնկությամբ են զբաղվում աղքատության, ռասիզմի, կլասիզմի, սեքսիզմի և երեխաների հանդեպ բռնությունների պատճառով»։

«Պոռնիկ կանայք» ձևակերպումը նույնպես տարածված է։ Այն գործածում են, որպեսզի ընդգծեն՝ այս ոլորտում ազատ ընտրություն չի կարող լինել, եթե նույնիսկ թվում է, թե կանայք են ինքնուրույն որոշում կայացրել զբաղվել դրանով։ Ամեն դեպքում այն ենթագիտակցաբար թելադրվել է գենդերային անհավասարության պատճառով։

Աշխատա՞նք, թե՞ ստրկություն

Մասշտաբային ուսումնասիրություններն այս ոլորտում շատ քիչ են։ Ըստ ամենատարածված  վիճակագրության` պոռնկությամբ զբաղվելու միջին տարիքը 13-ն է, սակայն այն հստակ չի կարելի համարել։ Այլ ուսումնասիրությունները փաստում են 15, 17 կամ 19 տարեկանների մասին, բայց այստեղ էլ հստակ բան չկա։

Կանայք պոռնկությամբ են զբաղվում ամենաշատը տնտեսական խնդիրների պատճառով։ Երբեմն կանայք հայտնվում են ֆինանսական ծանր դրության մեջ և  պետք է գումարով օգնեն իրենց ընտանիքմերին։ Շատերը հետո չեն կարողանում դուրս գալ այդ բիզնեսից, որովհետև պոռնկատան տերերը նրանց բռնանում են և սպառնում են ֆինանսական ծանր հարված հասցնել։ 

Սերիալներում և ֆիլմերում սեքս-աշխատանքը հաճախ ներկայացված է էմանսիպացիայի՝ շահագործման գործիք։ Այս տեսանկյունից շատ սեքս-աշխատողներ աջակցում են նմանատիպ ծրագրերին և պատմուն են իրենց պատմությունները։ Նրանք ասում են, որ իրենք են տնօրինում իրենց մարմինը և չեն ցանկանում մարդկանց վրա զոհի տպավորություն թողնել։ Այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ սեքս-բիզնեսի մեծ մասը կապված է շահագործման հետ։ ՄԱԿ-ի տվյալներով 52 երկրում թրաֆիքինգի զոհերի 79 տոկոսը նաև սեքսուալ շահագործման է ենթարկվում։  

Թրաֆիքինգի զոհերի մեծամասնությունը կանայք են, ովքեր ենթարկվում են սեքսուալ բռնության։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով` յուրաքանչյուր 3-րդ սեքս-աշխատող բռնության է ենթարկվում։ Միջնորդների 15 տոկոսը խոստովանել է, որ հարվածել է կանանց։ Կանայք հաճախ են խոսում սեքս-աշխատանքի ծանր հոգեբանական հետևանքների մասին։ Օրինակ, նախկին սեքս-աշխատող Բեթանի Սեյնթ Ջեյմսը The Huffington Post-ին պատմել է, որ իր մոտ ախտորոշել են նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, չնայած նա համարում էր, որ իրեն ոչինչ չեն ստիպել, և նախքան հոգեբույժի հետ խորհրդակցելը, նա չէր հասկանում որ իր փորձը տրավմատիկ է։

Առայժմ կոնսենսուս չկա բռնության և սեքս-բիզնեսում շահագործման դեմ պայքարում։ Սեքս-բիզնեսը փոխելու և կառավարության միջամտությունը մեծացնելու մասին քննարկումները նույն ակտիվությամբ շարունակվում են, ինչ տասը տարի առաջ։

Ի՞նչ է ապաքրեականացումը

Ապաքերականացման կողմնակիցիները համարում են՝ սեքս-աշխատանքը կարող է համարվել մարդու ինքուրույն ընտրություն, իսկ բռնության, երեխաների շահագործման և սեքսուալ ստրկության դեմ պետք է պայքարել առանձին։ Նրանք ընդգծում են տարբերությունը սեքս-ծառայությունների և ստրկության, իսկ ինդուստրիան փորձում են առավելագույն կերպով դարձնել թափանցիկ և անվտանգ, որի համար առաջարկում են օրինականացնել սեքս-ծառայություններ։

Այսպիսի մոդել գործում է Նոր Զելանդիայում։ 2003 թվականից այդ երկրում չափահասության տարիքին հասած յուրաքանչյուր մարդ կարող է սեքս-ծառայություններ մատուցել, ինչպես նաև փորձել ղեկավարել։ 2008 թվականին, արդադատության հանձնաժողովը գնահատել է ռեֆորմի արդյունավետությունը։ Չնայած մտավախություններին, սեքս-աշխատողների թիվը չի աճել, բայց առկա խնդիրները լուծել նույնպես չստացվեց։ Նախկինի պես, երեխաները շահագործվում են և սեքս-աշխատողները բռնության են ենթարկվում։

Շվեդական բանաձև

Սեքս-բիզնեսի կարգավորման ժամանակակից բանաձևը շվեդականն է, չնայած այն դեռ 1999-ականներից էր գործում: Այն նաև սկանդինավյան են համարում. 2008 թվականին այն վերաձևակերպել է Նորվեգիան, իսկ մեկ տարի անց Իսլանդիան: Ֆինլանդիայում և Մեծ Բրիտանիայում օրենքն ընդունել են արդեն փոխված ձևով: Կողմնակիցները համարում են, որ սեքս-բիզնեսը գենդերային անհավասարության արդյունքն է, որտեղ կանայք միշտ զոհի կարգավիճակում են: Քրեականացման կողմնակիցները համարում են, որ իրավիճակի դեմ պայքարի լավագույն ձևը սեքս-ծառայությունները արմատախիլ անելն է: Շվեդիայում սեքս-աշխատանքով զբաղվելը օրինական է, իսկ սեքս-աշխատողների ծառայությունների դիմացը վճարը՝ ոչ:

Շվեդիայի արդարատության նախարարության տվյալներով` սեքս-բիզնեսը կրճատվել է երկու անգամ, և հակառակ մտավախությունների, սեքս-աշխատողների հանդեպ բռնությունը չի ավելացել: Շվեդիայի հաջողությունը կախված է վարած սոցիալական քաղաքականությունից. Ինդուստրիայից դուրս գալու համար երկիրը աջակցում է: Հաճախորդների քրեականացմանը աջակցում է Եվրահանձնաժողովը: Այն խորհուրդ է տալիս ոչ միայն պայքարել սեքս-ծառայությունների և կանանց հանդեպ բռնությունների և սեքս-արդյունաբերության դեմ, այլև կանանց աջակցել դուրս գալ արդյունաբերությունից և հետագայում շարունակել աջակցությունը՝ ադապտացվելու համար:

Այս դեպքում սկանդինավյան մոդելը թերի է: Սեքս-աշխատողների պահանջարկի նվազման պատճառով մարդիկ ստիպված են հաճախորդներ ընդունել իրենց տներում և ավելի շատ ռիսկի դիմել: Փայ Յակոբսոնը, ով նախկին սեքս-աշխատող և նրանց իրավունքների պատշպան, ասում է, որ Շեդիայում ուշադրություն են դարձնում միայն սեքս-աշխատողերին, ովքեր հաճախորդներին փնտրում են փողոցներում` արհամարհելով նրանց, ովքեր առցանց են աշխատում: Վաճառքը ապացուցելը դժվար է, այդ պատճառով ոստիկանությունը հետևում է սեքս-աշխատողներին, որպեսզի հաշվի նրանց հաճախորդներին: «Եթե  դու բնակարան ես վարձակալում, ապա սեփականատիրոջը կձերբակալել պոռնկություն կազմակերպելու համար: Եթե դու սեքս-ծառայություններ ես մատուցում սեփական բնակարանում, ապա դու սեփականության իրավունքդ կկորցնես»: Շատ սեքս-աշխատողներ  իրենց հաճախորդների կողմից բռնության ենթարկվելու փաստի առթիվ ոստիկանություն չեն դիմում: Բանաձևի քննադատներն ասում են, սեքս-տուրիզմի համար այլ երկրների գնացող մարդկանց թիվը տարեցտարի աճում է:

 

Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Ամենադիտված