Հայերեն


«Կյանքը սպորտից հետո». Աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանի ընտանիքը (լուսանկարներ)

Սպորտ

NEWS.am Sport-ը շարունակում է «Կյանքը սպորտից հետո» խորագրով նոր շարքը՝ ներկայացնելով հայկական սպորտի աստղերի կյանքը մարզական կարիերայից հետո։

Շարքի հաջորդ հերոսը ազատ ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Արայիկ Գեւորգյանն է:

45-ամյա Արայիկ Գեւորգյանը ծնվել է Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղում։ Ըմբշամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ Անձնական մարզիչը եղել է Ռազմիկ Գոլեցյանը։ 1980-1990-ական թվականներին եղել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականի անդամ, 1991-ին՝ Մ18 Եվրոպայի չեմպիոն, 1992-ից՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 1993-ից՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամ։ 1995, 1997 եւ 1998 թթ․երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1997 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն։ Մասնակցել է 3 Օլիմպիական խաղերի՝ Ատլանտա-1996, Սիդնեյի-2000 եւ Աթենք-2004, սակայն մրցանակային տեղեր չի զբաղեցրել։

2005-2008 թվականներին հանդես է եկել ըմբշամարտի գերմանական բունդեսլիգայի «Aalen 05» եւ «Witten 07» ակումբներում։ 2004 թվականից բնակվում է Գերմանիայում։ Արայիկ Գեւորգյանն ամուսնացել է Հայաստանում` 1997 թվականին: Զավակներից երկուսը ծնվել են Հայաստանում` 1998 թվականին որդին, 2001-ին` դուստրը: 2014 թվականին Արայիկ Գեւորգյանը դուստր է ունեցելնաեւ Գերմանիայում:

Մարզական կարիերայի ավարտից հետո Արայիկ Գեւորգյանը հեռացել էր մեծ սպորտից՝ կյանքը նվիրելով ընտանիքին եւ երեխաներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում կրկին վերադարձել է մեծ սպորտ եւ այժմ զբաղվում է մարզչությամբ։

Պարոն Գեւորգյան, ինչպես դարձաք ըմբիշ, ինչո՞ւ չհաջողվեց երեք Օլիմպիական խաղերում մեդալ նվաճել եւ ինչո՞ւ հեռացաք Հայաստանից։

Ըմբիշ դառնալու մտադրություն մանկության տարիներին չունեի։ Մի ընկեր ունեի, որը զբաղվում էր ըմբշամարտով, իսկ ես ֆուտբոլով էի մարզվում։ Մի օր այդ ընկերոջս հետ գնացի իր մարզումներին, ես էլ իրենց հետ մարզվեցի, փորձեցի։ Չգիտեի էլ, նույնիսկ, ինչ էի անում, ուժերս էի փորձում։ Այլեւս չգնացի։ Դա Արտաշատի մարզադպրոցն էր։ Մարզիչը ընկերոջիցս հետաքրքրվել էր, թե ես ով եմ, որ գյուղից եմ, ում տղան եմ։ Մի օր դասից վերադարձա տուն, տեսա այդ նույն մարզիչը հայրիկիս հետ նստած հաց է ուտում։ Հայրս հարցրեց, թե ես եղել եմ ըմբշամարտի դահլիճում, պատմեցի, որ եղել եմ, մի անգամ մարզվել եմ։ Եվ կտրուկ հայտարարեց, որ ես այսուհետ գնալու եմ ըմբշամարտի, այլ ոչ թե ֆուտբոլի։ Իսկ մեր տան հյուրը հետագայում արդեն իմ միակ անձնական մարզիչ Ռազմիկ Գյոլեցյանն էր։ Ես ֆուտբոլի էի սիրում, հարցրի՝ բա ֆուտբոլս, հայրս ասաց` կգնաս ըմբշամարտի։ Մի որոշ ժամանակ անց որոշեցի միտումնավոր ձեռքս կոտրեմ, որ այլեւս չգնամ ըմբշամարտի․ ինձ գցեցի պտտաձողից, դաստակս կոտրեցի ու մոտ երեք ամիս չգնացի ըմբշամարտի։ Գիպսով գնում էի ֆուտբոլի։ Հենց դաստակիս գիպսը հանեցին, հայրս նորից ինձ տարավ ըմբշամարտի դահլիճ։ Ու այդպես չսիրելով ու չուզելով՝ դարձա ըմբիշ։

Իսկ ե՞րբ սկսեցիք սիրել այս մարզաձեւը։

Սիրե՞լ (ծիծաղում է), չեմ էլ իմանում՝ սիրել եմ, թե չեմ սիրել։ Այն հաջողությունները, որոնց կարողացա հասնել ըմբշամարտում աշխատանքի, քրտնելու արդյունք էին։ Մեր գյուղում սար կար, ամեն առավոտ վազքով բարձրանում-իջնում էի այն։ Երեւի մինչեւ հիմա իմ ոտնահետքերը մնացած կլինեն այդ սարի վրա։ Մեր ժամանակ շատ վատ պայմաններում էինք մարզվում։ Եթե այս օրերի ըմբիշները մեր ժամանակվա պայմաններում, դահլիճներում մարզվեին, երեւի ըմբիշ չունենայինք, այս մարզաձեւին անգամ մոտ չէին գա։ Հիմա, որ դժգոհում են, պատկերացնում եմ` բա մեր տարիներին լինեին, ինչ կանեին․․․ Բայց պայմանները չէին, որ պետք է արդյունք տային, աշխատասիրության արդյունքնում մենք բոլորս էլ գրանցում էինք հաջողություններ։ Մեր ժամանակ կար այսպիսի հոգեբանություն՝ եթե դու ընտրել ես ըմբշամարտը եւ ըմբիշ ես, ուրեմն պետք է լինել ամենալավը, հաղթողը։ Այս հոգեբանությունը մեր ամբողջ թիմն ուներ, այդ պատճառով էլ հաղթանակները շատ էին լինում, ուժեղ էինք։

Եղե՞լ է շրջան, որ հիասթափվեք սպորտից, ավարտելու ցանկություն ունենաք։

Մենք այնքան վատ պայմաններում էինք մարզվում, որ հիասթափությունից գուցե անհնար լիներ խուսափել, բայց մարդիկ, մարդկային վերաբերմունքն էր ստիպում, որ մնայինք եւ շարունակեինք հաղթանակներ տոնել։ Իմ սերնդակիցները բոլորն էլ լավ տղերք էին, կամքով էին, ուժեղ,ընկերություն անել գիտեինք, տղա էինք, ոչ թե հիմիկվա սերնդի պես։ Մի ընտանիքի պես էինք եւ մինչ օրս էլ կապ ենք պահում իրար հետ։ Հենց սա է գուցե եղել պատճառը, պահող կորիզը, որ չենք հիասթափվել, չենք հեռացել սպորտից։ Ոչ փող է եղել այդ ամենի մեջ, ոչ մեծ առավելություններ․․․ Աշխարհի չեմպիոն էինք դառնում, բերում մեզ փոքր հեռուստացույց էին նվիրում։

Ամեն դեպքում՝ ինչո՞ւ հեռացաք Հայաստանից, ի՞նչը ստիպեց հիասթափվել։

Ինձ շատ խաբեցին... Իմ չեմպիոն լինելու տարիներին շատ խաբեցին` սա կտանք, նա կտանք, գումար կտանք... Ոչինչ էլ չարեցին, խաբեցին այնքան ժամանակ, մինչեւ 2004 թվականի Օլիմպիական խաղերից հետո երկու ծնկներիցս էլ վնասվածք ստացա, Խաղերից վերադարձա Հայաստան, որեւէ մեկն ուշադրություն չդարձրեց, որեւէ մեկը չաջակցեց վիրահատության հարցում: Այդ ժամանակ արդեն Գերմանիայի ակումբներում էի հանդես գալիս, ստիպված տեղափոխվեցի Գերմանիա: Այստեղ լավ ընդունեցին ինձ, վիրահատությունս էլ արեցին ու որոշեցի մնալ Գերմանիայում. մտածեցի՝ վերադառնամ Հայաստան, էլ ո՞ւմ եմ պետք...

Ամեն դեպքում եռակի աշխարհի չեմպիոն եք, Եվրոպայի չեմպիոն, որեւէ մեկը հետ չկանչե՞ց Հայաստան:

Ոչ: Այդ ժամանակ ում էր հետաքրքրում քանի աշխարհի չեմպիոն ես, ով ես... Բոլորը միայն աթոռի ու գումարի մասին էին մտածում, թե ով, ինչպես ավելի շատ գումար «պոկի», պաշտոն ձեռք բերի, իր ունեցվածքը շատացնի: Այդ թվերին այդ վիճակն էր: Ով էր մարզիկի առողջության մասին մտածում…

Իսկ ըմբշամարտն ի՞նչ մակարդակի վրա էր՝ եթե համեմատենք մեր օրերի հետ:

Իմ մասնակցած տարիներին ըմբշամարտը եւ, մասնավորապես, ազատ ոճի ըմբշամարտն ամենաբարձր մակարդակի վրա էր, Հայաստանն ուժեղագույն երկրներից մեկն էր: Նույնիսկ ռուսները զգուշանում էին Հայաստանի ներկայացուցիչներից: Հատկապես իմ քաշային կարգը շատ ուժեղ էր: Մենք Եվրոպայում թիմային հաշվարկում երկրորդն ենք եղել, աշխարհում՝ 4-5-րդը: Ազատ ոճի ըմբշամարտը Հայաստանում իր գագաթնակետին եղել է մեր հավաքականի շրջանում: Չեմ վախենում այդ մասին ասել. մեզնից հետո ազատ ոճի ըմբշամարտը մահացավ ու չի վերակենդանանում: Ինչպես վերածնունդ ապրի... Ծիծաղելի է, նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել...

Եվ, ըստ Ձեզ, ի՞նչն է խոչըդոտում մարզաձեւի զարգացմանը, նոր արդյունքներ, չեմպիոններ ունենալուն:

Լավ պայմաններ կան, լավ պոտենցիալ կա, բայց մասնագետի խնդիր կա: Արայիկ Բաղդադյանը (ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ) գոնե որոշ չափով պահում էր թիմը, հավաքականը: Նա մեր սերնդի տղա է, մեզ հետ հավասար ըմբշամարտով զբաղված, մարզված տղա է եւ հասկանում է ազատ ոճի ըմբշամարտից: Նա կարողանում էր մարզիկներին գոնե սովորեցնել ինչպես գոտեմարտել, ազատ ոճի ըմբշամարտ էր սովորեցնում: Հետո չհասկացա, թե ինչը մեր սպորտի ղեկավարների դուրը չեկավ, հանեցին: Եթե Օլիմպիական խաղերում մարդն արդյունք չի տալիս, ուրեմն պետք է հանե՞ն «շպրտեն» դուրս… Ես վարկանիշով ամենաբարձրն էի ու ամենաուժեղը իմ քաշային կարգում: Երեք Օլիմպիական խաղերի մասնակցեցի ու չկարողացա մեդալ նվաճել: Օլիմպիական խաղերն այնքան դժար է՝ որքան էլ ուժեղ լինես, անկանխատեսելի է: Այժմ Հաբեթնակն է Կուրղինյան… թերեւս որեւէ կարծիք չհայտնեմ… աբսուրդ է… Բոլորին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ՝ ով ինչ մասնագետ է, ինչ հնարավորությունների տեր, ինչ կարող է անել: Կուրղինյանն ի՞նչ կարող է անել, իրեն ո՞վ է ճանաչում, ի՞նչ կարող է տղաներին սովորեցնել: Չի կարելի այսպես վարվել մարզաձեւի հետ: Արմեն Մկրտչյանն էլ եկավ իրեն PR արեց գնաց (խոսքը` ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, Օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրչյանի մասին է, ով հավաքականը գլխավորել է 2017 թվականի հունվարի 21-ից հունիսի 17-ը,- Լ.Շ. ): Արմեն Մկրտչյանը պատրաստի տղերքի վերցրեց, Եվրոպայի առաջնությանը պատահական լավ մասնակցեցին, բայց լավ արդյունքները չի նշանակում, որ դա Արմեն Մկրտչյանի արդյունքն էր. մի քանի ամսում քո տեխնիկան չես կարող դնել, չես կարող թիմ պատրաստել, ըմբշամարտ սովորեցնել, մարզիկ պատրաստել: Մկրտչյանի մոտ պատրաստի ըմբիշներ էին՝ Ֆրանգուլյանը, Գրիգորյանը: Հիմա Կետոեւն ու Բերիանիձեն Կուրղինյանի կազմում գնացին, աշխարհի բրոնզե մեդալներ նվաճեցին. Կուրղինյանը պետք է ասի՝ ինքն է այդ արդյունքն արել… Ծիծաղելի կլինի: Այդ ըմբիշնեը գնում, իրենց երկրի հավաքականի հետ մարզվում, գալիս, մեր երկրի համար արդյունք են անում: Ես չգիտեմ` ինչ ճակատագիր է ունենալու Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտը: Հիմա այն Կուրղինյանի ու Ենոքյանի որդու ձեռքերում է՝ (խոսքը հավաքականի նախկին անդամ Էդգար Ենոքյանի մասին է,- Լ.Շ.): Երկուսին էլ հարցնես՝ ինչպես են ոտքը մտնում, բռնում, դրանից հետո ինչպես են շարունակում, չեն կարողանա պատասխանել… Նրանք ինչ թիմ պետք է պատրաստեն: Միայն տարվա պլան գրելով, հավաքները պլանով անցկացնելով լավ թիմ չես ունենա: Մարդ պետք է իմանա՝ ինչն ուղղի տվյալ ըմբիշի մոտ, ինչն ուժեղացնի:

Հունահռոմեականների կազմը, մարզչական շտաբն անհամեմատելի է ազատ ոճի հետ: Այս կազմում ամեն մեկն իր անելիքն ունի, գիտի՝ ինչ պետք է անի… Լեւոն Ջուլֆալակյանը շատ լավ մասնագետ է եւ հասկանում է ըմբիշի վրա ինչ աշխատանք կա տանելու, ինչը պետք է շտկվի, ինչպես ըմբիշին դարձնել ուժեղ, մրցունակ, չեմպիոն:

Մատնանշում եք բոլոր պատճառները, թե ինչու ազատ ոճում նոր նվաճումներ չենք ունենում: Եթե Ձեզ մի օր առաջարկվի գլխավորել հավաքականը, կհամաձայնե՞ք:

Հիմա կհամաձայնվեմ, բայց եթե Արայիկ Բաղդադյանի օրոք առաջարկեին, չէի համաձայնի, քանի որ նա իսկապես լավ մասնագետ է եւ գիտեր` ինչպես ճիշտ մարզել ըմբիշներին: Իսկ այժմ, եթե նման առաջարկ լինի Հայաստանի սպորտի ղեկավարության կողմից, դեմ չեմ լինի: Չգիտեմ, թե այս կազմով մեր ազգային հավաքականը ուր կգնա, այդ հարցը պետք է մարզիչներ նշանակող եւ հեռացնողներին տալ, թե այսպես որքան պետք է շարունակվի ազատ ոճի Հայաստանի հավաքականի վիճակը:

2004 թվականից, երբ հեռացաք Հայաստանից, ինչո՞վ շարունակեցիք զբաղվել Գերմանիայում:

Երբ տեղափոխվեցի Գերմանիա, ինձ առաջարկեցին հանդես գալ իրենց հավաքականից, բայց ես հրաժարվեցի, քանի որ չէի ուզում իմ հավաքականը փոխել: Մինչեւ 2008 թվականը շարունակեցի հանդես գալ ակումբային առաջնություններում: Բայց նախքան այդ 6 ամիս վնասվածքներիցս ապաքինվեցի եւ նորից լիարժեք մարզվում էի:

2008-ից հետո ավարտեցի մարզական կարիերաս եւ հեռացա սպորտից: Մինչեւ 2017 թվականը գործունեություն ծավալել եմ, բայց սպորտից դուրս: Իմ անձնական բիզնեսն ունեի եւ կյանքս լիարժեք նվիրել էի ընտանիքիս, երեխաներիս: Երեք երեխա ունեմ` երկու աղջիկ, մեկ տղա: Տղաս ֆուտբոլով է զբաղվում` Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի անդամ է, աղջիկս թենիսիստուհի է` արդեն մինչեւ 18 տարեկանների մեջ է հանդես գալիս: Ունեմ եւս մեկ դուստր, ով Գերմանիայում է ծնվել, 3 տարեկան է:

Ինչպես արդեն ասացի, կյանքս նվիրեցի իմ երեխաների սպորտին` տղայիս տանում էի ֆուտբոլի, դստերս` թենիսի: Արդեն լավ արդյունքներ են գրանցում, արդեն մեծ են, ինքնուրույն են գնում մարզումների, գալիս: Երբ հասկացա, որ իմ աջակցությունը նրանց այդքան էլ խիստ անհրաժեշտ չէ, որոշեցի նորից վերադառնալ մեծ սպորտ. Արդեն շուրջ մեկ տարի է` վերադարձել եմ ըմբշամարտ, մարզչությամբ եմ զբաղվում: Բեռլինի դաշնային հողի ազատ ոճի ըմբշամարտի ավագ մարզիչն եմ: Լավ սաներ ունեմ, բայց այստեղ ըմբշամարտն այդքան էլ զարգացած չէ: Բայց իմ սաներն արդեն բարձր արդյունքներ ունեն, Բեռլինի չեմպիոն ունեմ: Շատ լավ եմ ինձ զգում գորգի վրա, կարոտած վերադարձա եւ սիրով եմ մարզչություն անում:

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը
Ամենադիտված