Լիլիթ Հովհաննիսյանն արձագանքել է իրեն քննադատողներին
LifeՕրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրեց իր նոր երգի տեսահոլովակը, որը կոչվում է «Balkan song»:
Ինչպես եւ սպասվում էր, այն բուռն քննարկվեց համացանցում: Եվ, ահա, երգչուհին որոշել է արձագանքել այդ մեկնաբանություններին` Instagram-ի էջում գրելով.
«Այսօր կարդացի իմ էջերում ձեր թողած բոլոր գրառումներն ու նամակները: Երկրպագուներս,ինչպես միշտ, չափազանց առատաձեռն են գովեստի ու սիրո խոսքեր ինձ շռայլելու հարցում:) Կային մարդիկ, որոնք հավանել էին վերջին աշխատանքս, ոմանք ուրիշ բան էին ակնկալում, ոմանք էլ ընդհանրապես ոչինչ չէին հավանել :((
Ա՜խ, եթե կարողանայի մի աշխատանքով թեկուզ մի անգամ գոհացնել բոլոր բոլորիդ...»: