Հայերեն


Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան

Blog

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այնուհանդերձ, ի՞նչ ասաց Նիկոլը
Շարադրությունը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջո պետք է հասկանալ, թե ԱԺ վերջին, հայտնի նիստում ի´նչ ասաց կամ ի´նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետության համար սա է կարևոր։
Իսկ Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»։
Ապրիլի 5-ին «գցեց» Արևմուտքը, մինչ այդ նա ջարդել էր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ավելի վաղ նրան «գցել էր» Թուրքիան, ու Էրդողանին շնորհավորելու գնալն էլ չօգնեց։ Ադրբեջանն էլ նոր պահանջներ է դնում, այսինքն՝ «խաղաղության պայմանագրի» թեման էլ ջրվեց։
Ու հիմա երկրի գործող ղեկավարը չգիտի՝ ինչ անի։ Ողբերգությունն այն է, որ սա իր անձնական պրոբլեմը չէ, այլ մերը՝ Հայաստանինը, մեր ընտանիքներինը։
Ի՞նչ ասաց ՔՊ-ն
Իրականում մի քանի հոգի են, որ փարավոնի ստրուկի նման են՝ ընդհանուր սեկտայական մթնոլորտի մեջ։ Մնացած 80 տոկոսի մոտ արդեն կասկածի ցեցը մտել է։
Ի՞նչ ասաց ընդդիմությունը
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց բավական արժանապատիվ պահեցին։ Ինքս չգիտեմ, թե ավել ի´նչ կարելի էր անել՝ հորդառատ ստի, կեղծիքի չդադարող տարափի տակ։ Մարդիկ երևի թե արեցին առավելագույնը։
Ի՞նչ հասկացավ հասարակությունը
Կարծում եմ՝ քիչ բան։ Սա հուշում է՝ մարդկանց պետք է բացատրել, մեկնաբանել, տեղ հասցնել։
Ի՞նչ է ասում Տավուշը
Պետք է ճիշտ հասկանանք տավուշյան շարժման էությունը։ Տավուշյան շարժումը արտաքին դիմադրության մասին չէ։ Դա ներքին դիմադրության շարժում է, որն արդեն դարձել է ապակուսակցական, համախմբել արժանապատվության զգացումով, ընդգծված հեղինակությամբ մարդկանց։ Սակայն չի կարելի թույլ տալ, որ Տավուշը դառնա երգուպարի, նկարահանումների, խրոխտ ելույթների, իսկ հետո հանկարծ մի օր էլ՝ ռազմական բախման թատերաբեմ։ Տավուշը պետական լուրջ ճգնաժամի խնդիր է, որի մեջ մեզ ներքաշել է երկրի փաստացի ղեկավարը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ գյուղերն Ադրբեջանինն են, և Բաքվի հաղթաթուղթը հիմա դա է՝ Նիկոլի ասածները, որով և սպառնում են Տավուշի «ըմբոստներին»։ Սա լուրջ ճգնաժամ է, քաղաքական խնդիր է, սա քաղաքական լուծում պահանջող խնդիր է։ Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է։
Ի՞նչ պետք է անի լայն ընդդիմությունը
Երբ երկրի առաջին դեմքն ասում է՝ այլևս չգիտեմ, թե ինչ պետք է անել, նրա դեմ շատ արագ պետք է ձևավորվի այլընտրանքային ուժ, որը սեփական հասարակությանն ասի՝ ինչ պետք է անել։ Սա լայն ընդդիմության ամենակարևոր գործն է։ Հակառակ դեպքում դառնալու ենք աղետի սպասող զանգված, կամ ավելի վատ՝ պասիվ մեղսակից։ Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է մարդկանց ասել, թե ի´նչ պետք է անել, ի´նչ է հնարավոր անել, ի´նչ ենք ուզում անել, որպեսզի բոլորով, առանց ընտրազանգվածային տարբերակման, փրկվենք։ Խելամտությունը և պատասխանատվությունը պահանջում են արագ ու ռացիոնալ քայլեր, որոնք հնարավոր է սկսել հենց հիմա։ Քննարկումը պետք է հենց սրա շուրջ լինի, ոչ թե էմոցիոնալ կոչերի։ Իմ առաջարկները պատրաստ եմ առաջիկայում կետերով ներկայացնել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է․ ՀՀ արդարադատության նախարարություն Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Հայտնի է, թե ովքեր են Երևան- Մեղրի ավտոճանապարհի զոհերըՀայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Հայտնի է՝ նաեւ ովքեր են եղել Կիրանցի խորհրդավոր մեքենայում Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Ուղիղ միացում. Լարված իրավիճակ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին «Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհինՎիրտուալ ճանապարհորդություն դեպի Ameria Space. Ամերիաբանկը CCF-ին ներկայանում էր թվային տաղավարով «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում
Ամենադիտված