«Ես ավելի շատ ռուս եմ»․ Եվգենյա Մեդվեդեւա
ՍպորտՀարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտված 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդեւան խոսել է իր հայկական արմատների մասին։
«Սկսեմ նրանից, որ որեւէ մեկն ինձ արյուն չի ներարկել։ Հայրս հայ է, սակայն այնքան էլ ծանոթ չեմ հայկական մշակույթն։
Ես հանդես չեմ եկել հայ երգահաննների երաժշտության ներքո։ Հայկական խոհանոցը եւս, երեւի, իմ ճաշակով չէ, քանի որ ես ավելի շատ ռուս եմ»,- 18-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը։
Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Եվգենյա Մեդվեդեւան 2 արծաթե մեդալ էր նվաճել թիմային պայքարում ու կանանց մենասահքում։
1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է՝ Արման Բաբասյանը: Վերջերս մարզուհու հայրը պատմել էր, թե ինչու է դուստրը փոխել հայկական ազգանունը, եւ որ դա արել է իր համաձայնությամբ։
Փհենչհան-2018-ի գեղասահքի մրցաշարի կանանց մենասաքում Մեդվեդեւան զիջել էր միայն 15-ամյա Ալինա Զագիտովային, որը նվաճել էր Ռուսաստանի առաջին ոսկե մեդալն այս Խաղերում։
Եվգենյա Մեդվեդեւայի մայրը նախկին գեղասահորդուհի Ժաննա Դեվյատովան է: Արման Բաբասյանն ու Ժաննա Դեվյատովան բաժանված են: Եվգենյան գեղասահքի խմբակ է գնացել երեք տարեկանում, մոր որոշմամբ: Հայրը նույնպես կողմ է եղել այդ ընտրությանը: