Հայերեն


«Կա պայմանագիր հինգ շրջանների փոխանցման մասին». Դուգին

Բաց մի թողեք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս հայտնի ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս իրավիճակը Սիրիայի շուրջ: Ինչպե՞ս է արտահայտվում տարածաշրջանային խաղացողների և գերտերությունների շահերի միջնորդավորված կամ ուղղակի բախումը սիրիական գետնի վրա:

– Առաջին հերթին ուզում եմ ասել, որ իրադրությունը Սիրիայում ցույց տվեց միաբևեռ աշխարհի քայքայումը: Սա թերևս գլխավոր եզրակացությունն է: Աշխարհն այսօր բազմաբևեռ է: Ոչ ոք չի կարող միակողմանիորեն որոշել որևէ երկրի ճակատագիրը, և սա շատ մեծ արդյունք է: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ վերջ տրվեց սուննիական իսլամի մասին վահհաբիական-սալաֆիական պատկերացումներին: Արմատական սուննիզմը, որպես իսլամի դեմք ցուցադրելը, շատ գրավիչ, կլանող մոդել էր, բայց այն ձախողվեց: Այժմ սուննիական իսլամը նոր մոդելներ է փնտրում:

Դժվարությամբ, բայց աստիճանաբար ձևավորվում է դաշինքը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, շատ բարդ դաշինք, որը փոխում է ուժերի փոխդասավորությունը Մերձավոր Արևելքում: Եվ քրդական գործոնը, որը վերջին խաղաքարտն էր ամերիկացիների ձեռքում, ևս դադարեց լինել նրանց արտոնյալ գործիքը: Քրդերը հասկացան, որ ամերիկացիները կա՛մ դավաճանել են իրենց, կա՛մ էլ պարզապես ի զորու չեն անելու այն, ինչ իրենց խոստացել են, և հիմա փնտրում են նոր կողմնորոշիչներ: Այդպիսով՝ միաբևեռ աշխարհի մոդելի այս գործոնները, այդ թվում՝ Թուրքիան, որոնք մասնակցում էին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի կողմից, այժմ փաստացի տարբերակված են: Բայց բազմաբևեռ աշխարհը համադարման չէ, բոլոր խնդիրների լուծում չէ: Այն պարզապես ցույց է տալիս գլոբալ խաղի հաշվեկշռի փոփոխությունը: Հակասությունները, կոնֆլիկտները պահպանվում են, բազմաթիվ չլուծված խնդիրները ևս պահպանվում են: Հարացույցների փոփոխումը չի նշանակում ավտոմատ երջանկություն, բարգավաճում և խնդիրների լուծում, պարզապես փոխվում է ընդհանուր համատեքստը, իրավիճակը: Եվ եթե միաբևեռ աշխարհն առաջացնում է կոնֆլիկտների իր մոդելները, որտեղ Ամերիկան է, ըստ էության, որոշում՝ ում զոհաբերել և ում խնայել և դարձնել իր դաշնակիցը, ապա բազմաբևեռ աշխարհում այդ որոշումները կայացվում են նաև մյուս բևեռների կարծիքը հաշվի առնելով: Բայց դա չի նշանակում, որ կոնֆլիկտներն ավելի կոշտ ու դաժան են դառնում: Պարզապես միաբևեռ աշխարհն իր կոնֆլիկտներն ու լուծումներն ունի, իսկ բազմաբևեռ աշխարհը՝ իր կոնֆլիկտներն ու լուծումները: Ուստի, բազմաբևեռ աշխարհի առաջացումը չի նշանակում ավտոմատ բոլոր խնդիրների լուծում: Մերձավոր Արևելքը շատ լուրջ և խոր խնդիր է: Այն ունի գաղութատիրական արմատներ, արտացոլում է պատմական շատ շերտեր, ուստի այս խնդիրները պահպանվում են, բայց դրանց իմաստաբանությունը, իմաստային բեռնվածությունը փոխվում է:

մանրամասն՝ կայքում

Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված