Հայերեն

«Պելեի օբյեկտը» պոռնկատուն է․ մատուցողուհին անմեղ ճանաչվեց

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է Զարուհի Ա.-ի գործի դատական քննությունը:

47-ամյա, բարձրագույն կրթությամբ Զարուհի Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2015 թվականի սեպտեմբերից փաստացի աշխատելով Երևանի Բագրատունյաց փողոցում գործող, «Պելեի օբյեկտ» անվանումով հայտնի հյուրանոցային համալիրում՝ որպես մատուցողուհի, ունենալով հյուրանոցային համալիրի սենյակները հաճախորդներին տրամադրելու լիազորություն, այլ անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի մի խումբ մարմնավաճառուհիների նրանց հաճախորդների հետ ընդունել է հյուրանոցային համալիրում, պոռնկությամբ զբաղվելու համար նրանց կացարան՝ առանձնասենյակներ է տրամադրել 5 հազար դրամի դիմաց:

Առաջադրված մեղադրանքում Զարուհի Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ հյուրանոցում աշխատել է որպես մատուցող: Իր պարտականությունների մեջ է մտել հյուրանոց այցելած հաճախորդներին դիմավորելը, սենյակ տրամադրելը ու սպասարկելը: Աշխատել է ամեն օր, օրական աշխատավարձը կազմել է 3 հազար դրամ՝ անկախ նրանից՝ հյուրանոցում այցելուներ կլինեին, թե ոչ:

Հյուրանոցում մեկ սենյակի վարձը կազմել է 5 հազար դրամ: Ինքը հաճախորդներից ստացել է վարձի գումարը և պատվերի գումարը՝ եթե այդպիսին լինում էր:

Հյուրանոցում կար շոգեբաղնիքով երկու սենյակ և չորս սենյակ՝ ննջարանով: Եղել են դեպքեր, որ իր հեռախոսահամարին զանգել են հաճախորդներ, խնդրել են ստուգել՝ իրենք բան չե՞ն մոռացել հյուրանոցային սենյակում: Ինքը նրանց հետ է զանգել՝այդ հարցին պատասխանելու համար: Իր բջջային հեռախոսից, պատահել է, օգտվել է նաև հյուրանոցի տնօրենը:

Հյուրանոց այցելել են տարբեր մարդիկ, հիմնականում՝ զույգերով՝ տղամարդ ու կին, պատահել է՝ տղամարդիկ են այցելել՝ առանց կանանց, սենյակ են վարձել կամ շոգեբաղնիք:

Ինքը տեղյակ է, որ հյուրանոցի դիմացի հատվածում՝ փողոցում, կանգնում են մարմնավաճառներ, նրանց մի մասին ճանաչում է, բայց նրանց հետ չի շփվում:

Եղել են դեպքեր, որ նրանք հաճախորդների հետ այցելել են հյուրանոց: Ինքը դիմավորել ու սենյակ է տրամադրել: Ինքը չէր կարող արգելել նրանց մուտքը հյուրանոցային համալիր կամ չէր կարող սենյակ չտրամադրել: Հյուրանոցի սենյակի համար վճարել են տղամարդիկ: Ինքը չէր կարող նրանց հետի կանանց հագուստից ենթադրություն անել՝ մարմնավաճառուհի՞ են, թե՞ ոչ: Ինքը իրավունք չունի հյուրանոց այցելած կնոջը հարցնել՝ նա մարմնավաճառուհի՞ է, թե՞ ոչ:

Իր համար բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու արտաքին տեսքից՝ հաճախորդներ են եղել: Իր պարտականությունների մեջ չի մտել պարզելը՝ տղամարդու հետ հյուրանոց եկած կինը մարմնավաճա՞ռ է, թե այդ տղամարդու մտերմուհին է կամ կինը:

Ամբաստանյալը նշել է, որ ինքը անձամբ ոչ մեկին հյուրանոց չի կանչել: Որևէ տղամարդու պահանջով մարմնավաճառուհու չի հրավիրել հյուրանոց:

Զարուհի Ա.-ն խնդրել է իր նկատմամբ կայացնել արդարացի որոշում:

Գործով վկա Ջուլիետա Ն.-ն հայտնել է, թե զբաղվում է մարմնավաճառությամբ: Հաճախորդներ գտնելու համար կանգնում է Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի սկզբնամասում: Իր հաճախորդ տղամարդկանց ցանկությամբ պարբերաբար այցելել է այդ տարածքին մոտ գտնվող հյուրանոցներ՝ այդ թվում նաև այն հյուրանոցը, որտեղ որպես մատուցողուհի աշխատում էր Զարուհի Ա.-ն: Նա դիմավորում էր իրենց՝ ինչպես մյուս հյուրանոցների մատուցողուհիները:

Ինքը պատահել է՝ զանգել է Զարուհի Ա.-ին, որ հարցնի՝ որևէ բան չի՞ մոռացել հյուրանոցի սենյակում: Արձանագրված հեռախոսազանգերից միայն մեկի ժամանակ է խոսել Զարուհու հետ, մնացած անգամները խոսել է այլ անձանց հետ:

Ինքը, պատահել է, մեկ օրվա մեջ երեք անգամ տարբեր անձանց հետ այցելել է հյուրանոց, ամեն անգամ Զարուհին դիմավորել է: Նա իրեն ճանաչում էր, պիտի որ հասկանար, որ ինքը զբաղվում է մարմնավաճառությամբ, բայց ինքն անձամբ նրան այդ մասին չի ասել: Ինքը երբեք չի վճարել հյուրանոցի համար, միշտ վճարել են իր հաճախորդ տղամարդիկ:

Զարուհի Ա.-ն իրեն երբևէ հաճախորդով չի ապահովել, հյուրանոց չի կանչել: Ինքն այնտեղ է գնացել իր գտած հաճախորդների հետ: Այդ հյուրանոցում իրենց պահպանակներ չեն տրամադրել: Դրա կարիքը չի էլ եղել, քանի որ «Կարմիր խաչը» իրենց տրամադրում է պահպանակներ…

Վկա Գյուլնարա Խ.-ն նույնպես զբաղվել է մարմնավաճառությամբ: Նա ևս կանգնել է Երևանյան լճի սկզբնամասում: Նա հայտնել է, թե ճանաչում է այդ վայրում գտնվող հյուրանոցի՝ «Պելեի օբյեկտի» տնօրենուհուն: Նրա հետ բազմիցս խոսել է հեռախոսով: Նրան ավելի վաղ է ճանաչել, երբ նա դեռ հյուրանոցի տնօրեն չէր: Նա իրեն երբեք չի կանչել հյուրանոց, չի ապահովել հաճախորդներով: Եթե մատուցողուհու հեռախոսին իր զանգերն են եղել, ինքը խոսել է տնօրենի հետ, մատուցողուհու հետ չի խոսել հեռախոսով, իսկ տնօրենուհու հետ խոսել է առօրյա գործերից՝ որպես վաղեմի ծանոթ:

Ինքը 2016 թվականի մարտի 28-ից հետո այլևս մարմնավաճառությամբ չի զբաղվել:

«Պելեի օբյեկտ» նախկինում այցելել է մոտ վեց անգամ: Իրեն ու իր հաճախորդին դիմավորել է Զառա անունով մատուցողուհին: Ինքը նրան չի ասել, որ զբաղվում է մարմնավաճառությամբ, բայց նա կարող էր գլխի ընկնել… Ինքը հյուրանոցի սենյակի համար չի վճարել, միշտ վճարել են տղամարդիկ: Ինքը հաճախորդից վերցրած գումարից Զարուհուն գումար չի տվել: Ամբաստանյալն իրեն իմացել է որպես «Կառա», որովհետև հաճախորդներն իրեն այդ անունով են դիմել…

Համանման ցուցմունքներ են տվել գործով վկայի կարգավիճակ ունեցող մի խումբ մարմնավաճառուհիներ ու նրանց հաճախորդ տղամարդիկ:

«Պելեի օբյեկտի» զննության ժամանակ հյուրանոցի խոհանոցից հայտնաբերվել է… 327 պահպանակ: Հյուրանոցի տնօրենն ասել է, թե պահպանակները փակ տուփով անվճար հատկացրել է «Կարմիր խաչը»՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով:

Դատարանը գործի քննության արդյունքում եզրահանգել է, որ Զարուհի Ա.-ին առաջադրված մեղադրանքը դատարանում չի ապացուցվել: Որևէ ապացույց չի հաստատել այն հանգամանքը, թե Զարուհի Ա.-ն նպաստել է մի շարք անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Դատարանն արձանագրել է. «Զարուհի Ա.-ի կողմից անձանց հյուրանոցային սենյակներ ուղեկցելը եղել է նրա աշխատանքային պարտականությունը, ոչ թե պոռնկությամբ զբաղվելու համար կացարան տրամադրելը… Մեղադրանքի կողմի պնդումը, թե մատուցողուհին կարող էր հաճախորդների հագուկապից հասկանալ, որ նրանք մարմնավաճառ են՝ ենթադրություն է, եթե անգամ նա հասկացել է, դա չի նշանակում, թե նա նպաստել է այդ մարմնավաճառների կողմից՝ պոռնկությամբ զբաղվելուն…»:

Դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ չի հաստատվել, թե Զարուհի Ա.-ն հյուրանոցում արտոնյալ պայմաններ է ստեղծել մարմնավաճառների համար կամ՝ որ նա բացի հյուրանոցի սենյակի համար վճարից՝ այլ գումար է վերցրել սենյակ տրամադրելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման մեջ ամրագրված է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողության համար պարտադիր է գույքային օգուտ ստանալու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ ընտրված եղանակի միջև փոխադարձ կապի առկայությունը, գույքային օգուտը պետք է հանդիսանա պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու արդյունք:

Դատարանը եզրակացրել է, որ Զարուհի Ա.-ի արարքում բացակայում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցակազմը:

Զարուհի Ա.-ն ճանաչվել է անպարտ ու արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք նաև, որ համանման գործեր կան, որոնցով հյուրանոցների մատուցողուհիներ կամ նույնիսկ հավաքարարուհիներ դատվել ու դատապարտվել են պոռնկությանը նպաստելու համար: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը պիտի որ նպաստի օրենքի միատեսակ կիրառությունը այս հոդվածով ապահովելու համար: Հյուրանոցների կրտսեր աշխատողների վրա դնել այնտեղ ծավալվող պոռնկության մեղքը՝ սխալ քաղաքականություն է, դա չէ տվյալ երևույթի դեմ պայքարի արդյունավետ ճանապարհը՝ ցույց է տալիս կյանքը:

 

 
Թուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ Shamshyan
Ամենադիտված