Հայերեն

Բրուտյան Անահիտին շուրջկալ արած՝ տղերքը մի լավ ծեծին, հետո էլ բռնաբարեցին.ինչ է կատարվել Նուբարաշենի թիվ 11 դպրոցում

Life

«Բրուտյան Անահիտին շուրջկալ արած՝ տղերքը մի լավ ծեծին, հետո էլ բռնաբարեցին: Ես էն վախտ 10-11 տարեկան էի, Անահիտն էլ քիչ էր ինձնից մեծ: Գիշերը էկավ քնելու, սաղ մարմինը կապույտ էր, ոտերի արանքն էլ արնոտ. ես հասկացա ինչ են արել: Ինձ կպած դողացնում ու ասում էր. ինձ պինդ բռնի, հանկարծ չգան տանեն», – հիշում է Մարթա Ժակ-իչը` Նուբարաշենի թիվ 11օժանդակ հատուկ դպրոցում իր ընկերուհու ողբերգությունը: Անահիտը ամուսնացել է ու ապրում է Ռուսաստանում:

Այս դպրոցը նախատեսված է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:
Դպրոցի չորս շրջանավարտներ «Անկախին» պատմեցին, թե ինչ դաժանությամբ էին դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը, ուսուցիչները – դաստիարակները դաժանորեն ծեծում իրենց, իսկ դաստիարակները սովորեցնում ու հրահրում էին բարձր դասարանի տղաներին բռնաբարել աղջիկներին:
«Ով սրան չանի՝ բոզի տղա ա», – հիշում է դպրոցի 1990թ. շրջանավարտ 35-ամյա Մարթան, – Դպրոցի դաստիրակները բարձր դասարանի տղերքից մի քանիսից պահանջում էին փչացնել աղջկերքին ու ըտենց քֆուր էին դրել»: Նա ասում է, որ այդպես դաստիարակը դասընկեր Արմեն Ադամյանին ստիպում էր բռնաբարել իր ընկերուհուն:

«Էդ նույն բանը արել են Գայանի, Գեղեցի հետ (ազգանունը չի նշվում աղջիկների ապահովության համար), – ասում է նույն դպրոցի մեկ այլ շրջանավարտ 38 -ամյա Գայանե Սահակյանը, – Ստեփանավանում, երբ դպրոցը՝ ոչ բարով, ամառները տանում էր ճամբար, անտառի մեջ մեր աչքի առաջ աղջկերքին տկլորցրած ծեծում, հետո էլ հերթով բռնաբարում էին: Ես էլ փոքր էի ու երբ լսեցի` «բոզի տղա» խոսքերը, միամիտ հարցրեցի, էդ ի՞նչ ա նշանակում: Ենգիբարյանն էդ որ լսեց՝ ինձ բռնեց, իրեք անգամ տարավ—բերեց ընենց շպրտեց պառավոների վրա, որ 3 ամիս էր պոչկեքիս ցավից մեռնում էի»:

Իսկ 1988թ. շրջանավարտ Թամարա Սանթրոսյանն ասում է, որ դա ոչ թե դպրոց էր, այլ «կոնցլագեր»: Նա ասում է, որ ծեծն այս դպրոցում սովորական, պարբերաբար կրկնվող երեւույթ էր. «Ծեծում էին հաստ փետով ու գլխներիս էին տալիս, – ասում է Թամարը, – իսկ ծեծում էին ամեն ինչի համար, ասենք, որ գիշերը քուններս չտաներ ու խոսայինք: Մի անգամ ինձ ընենց էին ծեծել, որ ուշքս գնաց: Հետո երբ ուշքի էկա, մի հատ էլ ծեծին, թե խի ես ձեւ տալի, իբր ուշքդ անցավ»:
«Ծեծն իրանց կայֆ էր տալիս, – ասում է Մարթայենց դասարանցի Լաուրա Արթոյանը, – հիմա որ տանես մեր գլուխները թրաշես, սաղ շռամները՝ մեծ-մեծ ու անմազ, կերեւա: Տալիս գլուխներս բացում էին, հետո տանում էին` կարելու ու ասում էին. հանկարծ ծպտուն եք հանել, կտանենք գժանոց»:
Աղջիկները պատմում են որ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ է արել Հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը. «Ինձ կանչում էր սենյակ, ասում էր փոշիները սրբի, հետո էլ պաչում էր, – «Անկախին» ասաց Մարթան, – սաղ էրեսներս դրա բեղերը քրքրել էր»: «Անձամբ ինձ իրա սենյակ չի կանչել, բայց հետեւիս ձեռով խփում էր, – ասում է Գայանեն, – իսկ գիշերները, երբ ինքը հերթապահ էր՝ անկապ պրիչինով սաղիս կհաներ ու հասունացած կրծքերով աղջիկներին` մայկա-տրուսիկով, կշարեր տղերքի հետ ու կվազացներ կամ կպահանջեր. նստեք-հելեք, նստեք- հելեք»:

Մարթան պատմում է, որ այդ մասին ասել է տնօրենի քրոջը՝ Սուսաննա Ենգիբարյանին ու կնոջը՝ Մարետա Դոխոյանին, ովքեր եւս դասավանդել են դպրոցում, իսկ նրանք բարկացել ու սաստել են.« սուտ-սուտ բաներ մի հորինի»:

Մոտ 20 տարի անց, 2008թ. նոյեմբերին Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրով` առաջին անգամ, հրապարակվեց փոքրիկ աղջիկների նկատմամբ Լեւոն Ավագյանի կատարած սեռական բռնությունների մասին պատմող տեսանյութը: Տեսանյութում դպրոցի արդեն շրջանավարտ Դիանա Ամիրխանյանը պատմում է, որ հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգություններ է արել իր նկատմամբ: Տեսանյութը «Հայլուրի» արդեն նախկին լրագրող Սյուզան Սիմոնյանին տրամադրել էր բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

Սակայն ոստիկանությունը` այս օգոստոսի 15-ին, գործ է հարուցել Մարիամ Սուխուդյանի դեմ, որ նա շահադիտական նպատակներով սուտ մատնություն է արել: Դիանան հրաժարվել է իր ցուցմունքներից եւ ոստիկանությունում ասել, թե Մարիամը համոզել է նման բան պատմել:
Իսկ անցյալ տարվա Դիանայի ռեպորտաժից մի քանի օր անց եթեր է հեռարձակվում երկրորդը, ուր դպրոցի արդեն շրջանավարտ Հասմիկը նույնպես պատմում է, թե ինչպես է Ավագյանը իր նկատմամբ սեռական բռնություններ կատարել: Աղջիկը, տեսնելով Դիանայի պատմածը, զանգել էր հեռուստատեսություն ու ասել, որ ինքն էլ կուզեր պատմել իր պատմությունը:

Ոստիկանությունը Հասմիկի պատմածը հիմք չի ընդունել եւ Ավագյանի դեմ գործ հարուցելու փոխարեն նրա` սեռական բռնությունները բացահայտողի, դեմ է գործ հարուցում: Մեղադրանքն ապացուցելու դեպքում՝ Մարիամ Սուխուդյանին սպառնում է մինչեւ 5 տարի ազատազրկում:n1004303489_30601403_7982201

Իսկ առաջին ռեպորտաժի հիման վրա անցյալ տարի Էրեբունու քննչական բաժնում նյութեր են պատրաստվում, սակայն, ինչպես պարզվում է հետո՝ ուսուցիչ Ավագյանը դիմում է գրում, թե իրեն զրպարտել են: Փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվում ոչ թե սեռական ոտնձգությունների մեղադրանքով, այլ աշակերտուհու դեմ՝ ուսուցչին զրպարտելու մեղադրանքով, իսկ այս գործն էլ շրջվում է, ի վերջո, Սուխուդյանի դեմ:
Սուխուդյանի գործընկեր Արման Ղարիբյանը պահել է Դիաննայի հետ հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում աղջիկը ասում է, թե հրաժարվելու է իր խոսքերից, քանի որ մայրը իրեն ծեծել է ու պահանջել հրաժարվել: Ղարիբյանը ձայնագրությունը հանձնել է քննչական մարմնին:
Դիաննան տեսախցիկի առաջ բռնությունների մասին պատմել է Մարիամի ընկերների եւ «Հետք» թերթի լրագրող Լենա Նազարյանի ներկայությամբ:
29-ամյա Մարիամ Սուխուդյանը ավարտել է Համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, «S.O.S.» Թեղուտ երիտասարդական հասարակական խմբի ակտիվիստ է, խումբը պայքարում է կառավարության ծրագրի դեմ, որով Թեղուտի անտառը ոչնչացվելու է հանքարդյունաբերության համար:
2008թ. մարտ-մայիս ամիսներին Սուխուդյանը իր 9 ընկերների հետ հատուկ դպրոցում իրականացրել է «Կրթական մուլտիմեդիոն նյութերի եւ աուդիոգրքերի պատրաստում» ծրագիրը, որի պատվիրատուն ու ֆինասավորողը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն է:
Ծրագրի իրականացման ընթացքում դպրոցում բացվել է համակարգչային սենյակ, կազմակերպվել են խոհարարական, անգլերեն եւ ռուսերեն լեզուների ուսուցում, անցկացվել են էքսկուրսիաներ:

Սուխուդյանի մեղադրականում նշված է, որ նա շահադիտական նպատակներով է ձայնագրել տեսանյութն ու հասարակական հնչեղություն է հաղորդել դրան, որովհետեւ ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի կողմից դպրոցին փոխանցված 1մլն դրամը տնօրենը հրաժարվել է վճարել Մարիամին ու վճարել է աստիճանաբար:
«Դա շատ անհեթեթ մեղադրանք է, – ասում է Արմանը, – որովհետեւ անհրաժեշտ գույքն ու այլ պահանջվող առարկաները մենք ձեռք ենք բերել մեր սեփական միջոցներով, հետո կտրոնների հիման վրա տնօրենը մեզ վճարել է: Դա մեր համար այնքան էլ հարմար չէր, բայց մենք տնօրենի հետ այդ հարցում ոչ մի խնդիր չենք ունեցել»:

Արման Ղարիբյանն ասում է, որ մեղադրականի ոչ կոռեկտ լինելը երեւում է նաեւ նրանից, որ այնտեղ «Հայլուրի» փոխարեն նշված է «Լրաբեր», Սյուզան Սիմոնյանը ներկայացված է Սուսաննա Սիմոնյան, իսկ իր անունը՝ Արմեն:
Երեխաների հետ շփվելիս Մարիամն ու նրա ընկերները պարզել են, որ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լեւոն Ավագյանը սեռական ոտնձգությունների է ենթարկում աղջիկներին:

Արման Ղարիբյանն ասում է, որ անձամբ իրեն 11-12 տարեկան Մկրտչյան Դիանան ասել է.«Որ դասը չէի իմանում, ընկեր Ավագյանը ինձ ծեծում էր», իսկ Արմանի հարցին, թե մյուսներին չի՞ ծեծում, պատասխանել է.«չէ, որովհետեւ ես չեմ թողնում, որ իմ հետ փիս-փիս բաներ անի»: Մանրամասնելով «փիս-փիս բաները», Դիանան ասել է, որ Ավագյանը բազմիցս կանչել է իր սենյակ, դուռը կողպել, պահանջել, որ իջեցնի շալվարն ու շոշափել է նրա մարմինը: «Իսկ հետո ի՞նչ է արել», – հարցրել է Արմանը: «Դե, ամեն ինչ էլի, ես մեղավոր չեմ», – արտասվելով պատասխանել է Դիանան, այդպես էլ չասելով, թե ինչ է նշանակում ամեն ինչ:

Արմանն ասում է, որ Դիանան արբունքի տարիքի սիրունատես աղջիկ է՝ ակնհայտ մտավոր խնդիրներով, որի ասածներին ոչ ոք չի հավատա: Նույն բանը աղջիկը պատմել է իրենց մյուս ընկերներին:

Արմանը պատմում է, որ երբ մի անգամ Ավագյանը նրան ուղարկել է շալվարի փոխարեն յուբկա հագնել ու գալ իր սենյակ, նրան հանդիպել է դպրոցի հանդերձապահ Լուսինեն ու իմանալով, թե ինչի համար է Դիանան եկել, ասել է, որ նա էլ չգնա Ավագյանի սենյակ: Դրանից հետո Դիանան խուսափել է Ավագյանի սենյակ գնալուց:

«Էդ դպրոցում, Աշոտ անունով մի դաստիարակ կար, որն առանձնակի դաժանությամբ երեխաներին ծեծում էր, -ասում է Արմանը, – ու բոլոր էրեխենքն էլ ասում էին, որ նրան ատում են, սակայն սեռական բռնությունների մասով միայն Ավագյանի անունն են տվել»:

Արմանն ասում է, որ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանին դուր չի եկել, որ իրենք դպրոց էին հաճախում անկանոն գրաֆիկով: «Նա մեզնից պահանջում էր, որ մենք գրաֆիկ սահմանեինք, թե որ օրը՝ ով պիտի գնար, – ասում է նա, – բայց մեզ նախ այդպես հարմար չէր. մեզնից շատերը ուսանողներ են, համ էլ այդ դեպքում մեզ կարգելեին գրաֆիկից դուրս այցելել դպրոց: Իսկ երեխաները մեզ հետ շատ էին կապվել: Նրանք մարդկային վերաբերմունքի կարոտ էին. մեզ տեսնելուց գրկում էին, իսկ գնալուց՝ խնդրում, որ մի քիչ էլ մնանք»:
Արմանն ասում է, որ իրենք ավելի շատ ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ դպրոցում տիրում էր ահավոր փնթիություն, իսկ ուտելիքը բանի նման չէր.«շան լափ». ինչպես որակել էին դպրոցի սաները:

Նախկին աշակերտուհի Գայանեն հիշում է, որ մի անգամ, երբ հրաժարվել է որդոտ ճաշն ուտել, տաք ճաշով լի կաթսան լցրել են վրան ու ձմռան կեսին ոտաբոբիկ դուրս հանել: «Ու ինձ իրեք օր հաց չտվին, – ասում է նա, -հետո պովորներից մեկի մեղքն էկա ու հին պերաշկի տվեց: Ուտելուց զգացի, որ կարտոլը լպրծուն ա, բայց կերա, կես ժամից ջանս ուռեց ու էրկու ամիս հիվանդանոց պառկեցի»:
Երիտասարդների ուշադրությունը գրավել էր, որ դպրոցում ակնհայտ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հետ սովորում են միանգամայն առողջ երեխաներ: «Դիանա Ամիրխանյանը, որոնք 5 քույրով այս դպրոցն են ավարտել, ու շատ- շատերը ոչ մի մտավոր խնդիրներ էլ չունեն», – ասում է Արմանը:
Դպրոցի շրջանավարտ Թամարն ասում է, որ իրենց ժամանակ դպրոցում մտավոր խնդիրներ ունեցող երեխաները քիչ էին, սակայն երբ նախարարությունից գալիս էին ստուգելու, բոլորին պատվիրում էին ձեւացնել, թե իբր մտավոր արատներ ունեն: «Մեզ ասում էին ձեւ տվեք յանի կանաչը կապուտից չեք տարբերում կամ ուղիղ գիծ քաշել չգիտեք, թե չէ կտանենք գժանոց, – ասում է նա, – ո՞վ ռիսկ ուներ իրանց ասածը չաներ: Ու սաղս էլ գիտեինք. էդ անում են, որ դպրոցը հանկարծ չփակեն»:

Դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը հրաժարվեց «Անկախին» մեկնաբանություններ տալուց, միայն մեղադրեց երիտասարդներին, թե նրանք ուր հայտնվում են մի «կլյաուզնիկություն դուրս ա գալիս»: Տնօրենը, հավանաբար, նկատի ունի Սուխուդյանի ու նրա ընկերների ակտիվությունը Թեղուտի հարցում, Գառնու քարերի սիմֆոնիայի թալանի ժամանակ բարձրացրած նրանց աղմուկը, Սուխուդյանի նկարահանած տեսանյութը, թե ինչպես է Խոսրովի անտառում անտառապահը վարազ խփում, որը նույնպես ցուցադրվել է «Հայլուրով»:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Ինչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը
Ամենադիտված