Հայերեն

Ռուսներն արդեն բացահայտ են խոսում իրենց մտադրությունների մասին

Ամենաընթերցված

armlur.am

ՅՈւՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Է. Միտրոֆանովան, անդրադառնալով ռուսաց լեզվի տարածվածության խնդրին, նախօրեին ասել է. «Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսաց լեզվին պետք է հատուկ՝ օրենսդրական կարգավիճակ տալ: Այս հարցը պետք է լինի ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում»: Այսպիսով՝ իրենց կայսերապաշտական նկրտումները հետզհետե ավելի անկաշկանդ դրսեւորող ՌԴ իշխանություններն արդեն բացահայտ են խոսում դեպի ԽՍՀՄ վերադառնալու իրենց տեսլականների մասին, ինչը միանգամայն սպասելի պետք է համարել՝ հիշելով դեռեւս 2011 թ. Վ. Պուտինի հայտարարությունը, թե ԽՍՀՄ փլուզումն ինքը համարում է 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը: Իհարկե, դժվար թե ՌԴ այս նկրտումները հնարավոր լինի բավարարել նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասում, սակայն կոնկրետ Հայաստանի դեպքում, դատելով մեր իշխանությունների գերկրավորական վարքագծից, նման հեռանկարը միանգամայն հնարավոր է: Հիշեցնենք, որ ռուսաց լեզվին ԵՏՄ-ում հատուկ՝ աշխատանքային լեզվի կարգավիճակ տրամադրելու մասին դեռեւս 2013-ին խոսել էր ՀՀ այն ժամանակվա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իհարկե, նրա այդ հայտարարությունը փորձ արվեց ներկայացնել որպես դիվանագիտական քայլ, թեեւ ամենեւին ոչ համոզիչ կերպով: Իսկ քիչ ավելի ուշ՝ 2014 թ. ռուս լրագրող Դ. Կիսելեւը ՀՀ ԱԺ-ում իր դժգոհությունն էր հայտնել առ այն, որ ՀՀ-ում տաքսիստները բավականաչափ վարժ չեն տիրապետում ռուսաց լեզվին՝ սպառնալով, թե եթե այս խնդիրը չկարգավորվի, դա կազդի ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա: Կիսելեւի այս եւ այդ օրն արված այլ անընդունելի հայտարարություններին հակադարձելու փոխարեն հայ իշխանավորները, ինչպես միշտ, շտապեցին խմբագրել ռուս լրագրողի ասածը՝ փորձելով ապացուցել, որ «նա ուղտ չէ»: Եվ հիմա էլ, դատելով ՀՀ ԱԳՆ արձագանքից, ռուսներին հակազդելու ՀՀ իշխանությունների ֆիզիոլոգիական անկարողության մեջ ոչինչ չի փոխվել: Մասնավորապես ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով այս հայտարարության շուրջ «Ազատության» հարցին, փոխանակ անմիջապես հղում կատարելու ՀՀ Սահմանադրությանը եւ Լեզվի մասին օրենքին, ինչ-որ կցկտուր պատասխան է տալիս՝ ասելով, թե իրենց դիրքորոշումը չի տարբերվում Սերժ Սարգսյանի դիրքորոշումից: /Կարելի է կարծել, թե կարող էր եւ տարբերվել/: Հարցին, թե երբ է Սարգսյանը այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել, Բալայանը նշում է նույն Կիսելեւին տրված վերջին հարցազրույցը, որտեղ ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ ոչինչ ասված չէր: Բայց այստեղ խնդիրը ոչ թե Սարգսյանի դիրքորոշումն է, այլ այն, որ ՀՀ-ում որեւէ պաշտոնյա չի համարձակվում որեւէ հարցի շուրջ ինքնուրույն դիրքորոշում արտահայտել՝ առանց Սարգսյանի ցուցման: Իսկ Սարգսյանն էլ իր ստեղծած այս կամակատարային համակարգի պատճառով դառնում է այնքան խոցելի ու թույլ, որ ստիպված է լինում մեկ գիշերում երկրի համար ճակատագրական որոշումներ ընդունել:

Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված