Հայերեն

Վերադարձ օլիմպիական Ռիո․ 4 տարի առաջ այս օրը Հայաստանը նվաճեց 3 մեդալ (ֆոտո)

Ամենաընթերցված

Ռիոյի Օլիմպիական խաղերը պատմական էին հայկական սպորտի, Հայաստանի եւ աշխարհի հայության համար, քանի որ հենց այս Խաղերում Հայաստանը 20 տարի դադարից հետո ունեցավ օլիմպիական չեմպիոն:

2016 թվականի օգոստոսի 5-21-ը Ռիոյում Հայաստանի 33 մարզիկ պայքարեցին օլիմպիական մեդալների, հաղթանակներ գրանցելու համար՝ երկրի պատիվը բարձր պահելու մեկ ընդհանուր նպատակով: Անկախ Հայաստանի ամենամեծ օլիմպիական հավաքականը 4 մեդալ նվաճեց Ռիոյում՝ մեկ ոսկի եւ երեք արծաթ:
Հենց այս օրը՝ օգոստոսի 16-ը, ամենահիշարժանն էր օլիմպիական Ռիոյում Հայաստանի պատվիրակության եւ, առհասարակ, Հայաստանի համար: Հենց այս օրը 4 տարի առաջ Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի միակ ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիական խաղերում: Նույն օրը մեդալակիրներ դարձան նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եւ ծանրորդ Գոռ Մինասյանը: Ավելի վաղ Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:

NEWS.am Sport-ը վերհիշել է Ռիոյի Օլիմպիական խաղերը 4 տարի անց:

Արթուր Ալեքսանյանի ոսկե հաղթանակը Ռիոյում

Արթուր Ալեքսանյանի հաղթանակին, հաջողությանը օլիմպիական գորգում եւ ոսկե մեդալին հավատում էին բոլորը: Գյումրեցի ըմբիշի գոտեմարտին սպասում էին Հայաստանի եւ աշխարհի բոլորը հայերը՝ մեծից փոքր:

Ալեքսանյանը նախորդ օրը վստահ հաղթանակներ տոնելուց հետո արդեն «հայտարարել» էր աշխարհին, որ եզրափակիչ գոտեմարտում գորգ է դուրս գալիս իր եւ բոլորիս վաղեմի երազանքն իրագործելու՝ ոսկե մեդալը նվաճելու:
Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների եզրափակիչում գյումրեցի ըմբիշը վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ (3:0): Իսկ մինչ եզրափակիչ, աշխարհի կրկնակի չեմպիոնը 3 փայլուն հաղթանակներ էր տոնել իտալացի Դաիգորո Տիմոնչինիի (5:2), ռումինացի Ալին Ցիուրարուի (8:0) եւ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ (9:0):

Եզրափակիչ գոտեմարտի եզրափակիչ սուլոցից հետո Ռիոյի օլիմպիական մարզադահլիճը մի ակնթարթ քարացավ եւ ցնծաց Արթուր Ալեքսանյանի հուզական բղավոցից եւ գորգի կենտրոնում ծնկի գալուց հետո: Oլիմպիական չեմպիոնի հետ ցնծաց ամբողջ Հայաստանը:

Օլիմպիական պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին հայ մարզասեր հանրությունը գյումրեցի ըմբիշին առաջին անգամ տեսավ արցունքներն աչքերին՝ ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերն էլ կրծքին: Թերեւս սա ամենահուզիչ տեսարանն էր աշխարհի հայության համար հեռուստաէկրաններից այս կողմը:

Այդ ժամանակ դեռ կրկնակի աշխարհի եւ եռակի Եվրոպայի չեմպիոնը 20 տարվա ընդմիջումից հետո դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ Արմեն Նազարյանից հետո եւ Հայաստանի 14-րդ օլիմպիական չեմպիոնը:
Միհրան Հարությունյանի պարտությունը՝ կեցցեների եւ ծափահարությունների ներքո.

Հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին կողմնակալ մրցավարության պատճառով բաժին հասավ արծաթե մեդալին, որը սակայն ոսկու գին ուներ:

Ռիոյի Օլիմպիական խաղերը ընդմիշտ ցավալի հիշողություններ կթողնեն ինչպես Միհրան Հարությունյանի, այնպես էլ հայ մարզասեր հանրության համար:
66 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում բացահայտ անարդար մրցավարության պատճառով Միհրան Հարությունյանը պարտվեց 2014 թվականի աշխարհի չեմպիոն, սերբ Դավոր Շտեֆանեկին եւ բավարարվեց արծաթե մեդալով: Միհրանը պարտվեց կեցցեների եւ ծափահարությունների ներքո: Մրցավարները բառացիորեն զրկեցին Միհրանին հաղթանակից՝ մի քանի անգամ պարտեր նստացնելով հայ ըմբիշին՝ մրցակցի պասիվ պայքարի պարագայում եւ նախազգուշացումով մեկ միավոր նվիրելով Շտեֆանեկին:

Պարգեւատրման արարողության ժամանակ Հարությունյանը չկարողացավ զսպել արցունքները՝ մի ամբողջ ազգի ստիպելով իր հետ միասին արտասվել եւ այդպես էլ չհամաձայնել պարտության հետ՝ թույլ չտալով կրծքին կախել արծաթե մեդալը:

 

Ցավալի միջադեպից հետո «Զվարթնոց» օդանավակայանում Միհրան Հարությունյանին երկրպագուները դիմավորեցին օլիմպիական չեմպիոնին վայել, իսկ նրա արծաթե մեդալը հենց օդանավակայանում նվերի տեսքով փոխարինվեց ոսկե մեդալով:

Գոռ Մինասյանի արծաթե հաղթանակը.

Հաղթական օրվա հաղթական ավարտը տվեց ծանրորդ Գոռ Մինասյանը՝ նվաճելով օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի +105 կգ քաշայինների պայքարում 22-ամյա գյումրեցի ծանրորդը երկրորդ տեղը գրավեց 451 կգ երկամարտի արդյունքով: Գոռ Մինասյանի արծաթե մեդալը Ռիոյում իսկական սփոփանք դարձավ հայ մարզասեր հանրության համար՝ ուրախությամբ, ցնծությամբ եւ հիասթափությամբ խառնված մեդալային օրվա ավարտին:

 

Մեկ օր առաջ էլ օլիմպիական Ռիոյում ծանրամարտի մրցաշարում Հայաստանի առաջին մեդալն էր նվաճել 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը՝ 105 կգ քաշայինների պայքարում՝ նվաճելով արծաթե մեդալ (երկամարտ 402 կգ): Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ Օլիմպիական խաղերում հայ ծանրորդներն առաջին անգամ նվաճեցին արծաթե մեդալներ:

Ռիոյի Օլիմպիական խաղերից անցել է 4 տարի, բայց չեմպիոնական Խաղերի հիշողությունները վառ են մնացել ինչպես մարզիկների, այնպես էլ յուրաքանչյուր հայի սրտում: Անցած 4 տարիների ընթացքում հայ մարզիկները կրկնապատկել են իրենց հաղթանակներն ու մեդալները՝ նվաճելով աշխարհի ու Եվրոպայի ոսկե մեդալներ՝ այդպիսով ձեռնոց նետելով Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

 

Այսպես՝ Արթուր Ալեքսանյանը աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն է, Եվրոպական խաղերի չեմպիոն է եւ այժմ վստահ քայլերով գնում է օլիմպիական երկրորդ ոսկե մեդալի հետեւից:

Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. նա նույնպես Տոկիոյի օլիմպիական գլխավոր հույսերից է:

Գոռ Մինասյանը աշխարհի փոխչեմպիոն է: Նա շարունակում է համառ պայքարի մեջ լինել իր հիմնական մրցակից, վրացի Լաշա Տալախաձեի հետ: Օլիմպիական ոսկե մեդալի ակնկալիքով ծանրորդը պատրաստվում է Տոկիոյի Խաղերին:

Օլիմպիական մրցաշրջանը նոր աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ է տվել ինչպես ըմբշամարտում եւ ծանրամարտում, այնպես էլ մյուս մարզաձեւերում, որոնք վստահ իրենց խոսքը կասեն օլիմպիական Տոկիոյում:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Խաղերը հետաձգվեցին մեկ տարով:

Ուրեմն՝ դեպի Տոկիո՝ օլիմպիական ոսկե մեդալների ակնկալիքով:

 


Շարունակություն

Հայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան
Ամենադիտված