Հայերեն


Տոկիո-2020. Հիմա Տոկիո պետք է գնամ ոսկե մեդալի հետևից. Սիմոն Մարտիրոսյան

Սպորտ

Հայկական ծանրամարտի դպրոցը ամուր հիմքեր ունի և վերջին տարիներին էլ շարունակում է բարձունքում մնալ: Համաշխարհային մի շարք մրցաշարերում ծանր քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ուրույն տեղն ունեն: Հայաստանի օլիմպիական հավաքականում, սակայն, այս տարի կլինեն միայն երկու ծանրորդ: Տղամարդկանց պայքարում` 109 կգ քաշում պայքարի մեջ կմտնի նաև Սիմոն Մարտիրոսյանը: Նա աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Սիմոն Մարտիրոսյանն է:

Ասել, որ Մարտիրոսյանը Հայաստանի օլիմպիական թիմի մեդալի հիմնական հավակնորդներից մեկն է, կնշանակի ոչինչ չասել: Մեր հանդիպման ժամանակ, երբ լուսանկարիչն աշխատում էր ընթերցողին փոխանցել այդ պահին տեղի ունեցող իրավիճակը, Սիմոնին խնդրեց նայել դեպի «հաղթանակ»: Սիմոնը նայեց երկնքին:

-Սիմոն, մենք բազմաթիվ զրույցներ ենք ունեցել: Բայց այս անգամ սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ծանրամարտով:

-Փոքր տարիքում սպորտը շատ էի սիրում: Մինչ ծանրամարտը գնացել եմ բռնցքամարտի մեծ եղբորս հետ, բայց նա գնաց ծառայության, և հայրս չթողեց միայնակ շարունակեմ հաճախել բռնցքամարտի: Մեր ազգում եղել են ծանրամարտիկներ: Հորեղբայրս` Անդրանիկ Մարտիրոսյանը, մեծ արդյունքներ է գրանցել ծանրամարտում: Հայրս էլ ժամանակին զբաղվել է այս մարզաձևով, բայց ձեռքի վնասվածքի պատճառով չի շարունակել: Եվ մի օր էլ մեր հարևաններից Արշակն առաջարկեց իր հետ ծանրամարտի դահլիճ գնալ:

Համոզեցի հայրիկիս, որ թողնի գնամ ծանրամարտի: Առաջին անգամ, երբ գնացի դահլիճ, անկյունում մի փոքրիկ ձող կար, որը կշռում էր 30 կգ: Ես էլ 13 տարեկան էի: Այդ տարիքի համար 30 կգ ծանր քաշ է, մարզիչս ասաց, որ բարձրացնեմ այն ու առանց որևէ դժվարության բարձրացրեցի:

Դրանից հետո բարձրացրեցի 60 կգ: Մարզիչս ապշել էր իմ հնարավորություններից: Մարզիչը պտտվեց դեպի Արշակը` մեր հարևանը և սպառնաց, որ առանց այս երեխայի այլևս ծանրամարտի դահլիճ չգա: Ամենն այսպես էլ սկսվեց:

-Դուք միանգամի՞ց սիրեցիք ծանրամարտը:

-Օր օրի, երբ սկսեցի ավելի բարձր քաշեր բարձրացնել, դա ինձ ավելի էր մոտիվացնում: Եթե անկեղծ, դժվարություններ էլ են շատ եղել: Հատկապես դժվար էր, երբ նոր-նոր էի կայանում որպես ծանրորդ, քանի որ պետք է սովորեի ծանրամարտի նուրբ տեխնիկան, պետք է դիմանայի մարմնի ցավերին: Բայց անգամ այս ամենի հետ մեկտեղ ինձ դուր էր գալիս այն, ինչ անում էի՝ բարդությունը, տանջանքը: Անկեղծ ասած՝ չեմ մտածել, որ շատ մեծ արդյունքների եմ հասնելու. պարզապես սիրեցի ծանրամարտը և վերջ:

Կոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված