Հայերեն

Հայաստանին կհեռացնե՞ն

Ամենաընթերցված

Հակոբ Բադալյան, «Լրագիր»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դիտարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնի մի քանի թեկնածություն, որոշում դեռ չկա: ՀԱՊԿ Վեհաժողովը տեղի է ունենում Սանկտ-Պետերբուրգում, դեկտեմբերի 26-ին:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի փոփոխության մասին ազդարարվել էր դեռեւս Երեւանում հոկտեմբերին կայացած Վեհաժողովից առաջ: Ներկայիս Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Երեւանում կլուծվի այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը: Բայց Երեւանում այդ հարցը չլուծվեց, հայտարարվեց, որ հետաձգվում է մինչեւ դեկտեմբեր:
Պաշտոնական բացատրություն չի տրվել, թե ինչու է հետաձգվել Հայաստանի ներկայացուցչին նշանակելու հարցը: Սակայն, ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ասելով, որ չի եղել Հայաստանի թեկնածության շուրջ կոնսենսուս: Դրանից մի քանի շաբաթ անց էլ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ դեկտեմբերի Վեհաժողովում Հայաստանը պնդելու է իր թեկնածությունը:
Այստեղ կա որոշակի չպարզաբանված երկիմաստություն` խոսքը Հայաստանի թեկնածության մասին է որպես ռոտացիոն կարգով այդ պաշտոնի իրավունքը ստացող անդամի՞, թե՞ այդուհանդերձ խոսքը վերաբերում է խիստ կոնկրետ թեկնածության, կոնկրետ անձի, որին առաջարկում է Երեւանը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր հերթի համար:
Ընդ որում, Հայաստանի թեկնածուի նշանակումը հետաձգվել է ոչ առաջին անգամ: Այդ մասին խոսք է գնացել դեռեւս 2015 թվականին: Ինչպես ամիսներ առաջ հայտարարեց խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այդ ժամանակ հարցը հետաձգվել էր Ռուսաստանի ցանկությամբ: Ընդ որում հատկանշական է, որ 2015 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ մոսկովյան տարեվերջյան Վեհաժողովում ունեցավ շատ կոշտ ելույթ, քննադատելով կառույցը դաշնակցային վարք չցուցաբերելու համար:
Հետո եղավ ապրիլի պատերազմը, որտեղ եւս Հայաստանը փաստացի մնաց առանց դաշնակցի: Այդ պատերազմից ամիսներ անց կրկին օրակարգում հայտնվեց Հայաստանի թեկնածության հարցը: Բայց, պարզվում է, որ այդ հարցում չկա կոնսենսուս: Կա ենթադրություն, որ դեմ է Ղազախստանը, նաեւ Բելառուսը:
Հետաքրքիր է, որ այդ երկրները սկզբունքորեն չխանգարեցին ԵՏՄ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակմանը: Չցանկացա՞ն, թե՞ չկարողացան: Այսինքն, արդյոք չափազանցություն չէ այն, որ Ղազախստանն ու Բելառուսը խանգարում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին Հայաստանի թեկնածուի նշանակմանը: Արդյոք Ռուսաստանը չի կարող ցանկության դեպքում հասնել նրան, որ Մինսկն ու Աստանան չխանգարեն: Այստեղ է, որ էական է դառնում ԵՏՄ հարցը` Տիգրան Սարգսյանի նշանակմանը Աստանան ու Մինսկը դեմ չէի՞ն, թե՞ պարզապես այդ կառույցում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը չհամարեցին խնդիր, իսկ ահա անվտանգության ռազմա-քաղաքական բլոկում դա դիտում են իբրեւ խնդիր:
Միեւնույն ժամանակ հատկանշական է, որ երբ նշանակվում էր Տիգրան Սարգսյանը, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարեց, թե քանի որ նրան հավանություն է տալիս Պուտինը, ապա նշանակում է թեկնածուն վստահելի է եւ կարելի է արժանացնել հավանության:
Դրանով իհարկե Լուկաշենկոն հերթական անգամ փորձեց «խայթել» Սերժ Սարգսյանին, միեւնույն ժամանակ ցույց տալով, որ «ասողը» Պուտինն է:
Տարածվու՞մ է այդ իրողությունը նաեւ ՀԱՊԿ վրա, որտեղ գործնականում նույն կազմն է: Դժվար է ասել: Համենայն դեպս, ստացվում է, որ Պուտինը կամ չի կարողանում ազդել Աստանայի կամ Մինսկի վրա, կամ Պուտինն ինքը չի ուզում, որպեսզի Հայաստանը ստանձնի ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Իրավիճակն իսկապես հետաքրքիր է եւ Հայաստանից գրավում է ինտրիգային ուշադրություն, ընդ որում՝ ինչ որ իմաստով բացասական երանգով: Սակայն, տվյալ դեպքում իրավիճակը թերեւս պետք է լինի հակառակը: Հայաստանին բացարձակապես պետք չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ այդ պաշտոնը Հայաստանին չի տալիս այդ կազմակերպության գործունեության վրա ազդելու որեւէ էական լծակ: Փոխարենը Հայաստանը դառնում է այդ կազմակերպության «անգործության» պատասխանատու: Անգործության՝ Արցախի խնդրում, մինչդեռ ՀԱՊԿ-ը կարող է «գործունակ» լինել այլ խնդիրներում, որոնք առնչվում են արդեն անմիջականորեն Ռուսաստանի շահին` մասնավորապես Արեւմուտքի հետ դիմակայությունում: Եվ այդ համատեքստում, Հայաստանին ընդհանրապես պետք չէ մտնել պատասխանատվության տակ:
Մյուս կողմից, հարց է առաջանում, թե ինչու՞ Երեւանն ինքը չի հրաժարվում Գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այստեղ կա որոշակի երկիմաստ վիճակ: Երեւանը մի կողմից դժգոհ է ՀԱՊԿ պահվածքից, մյուս կողմից նրան «տալիս» են հնարավորություն ստանձնել համակարգումն ու քայլեր կատարել: Հրաժարվելու դեպքում ՀԱՊԿ անդամները կարող են կշտամբել Հայաստանին, թե դժգոհում է, բայց մերժում է` երբ տալիս են իրավիճակ փոխելու հնարավորություն: Չի բացառվում, որ Հայաստանի հարցը օրակարգ է նետվել հենց այդ նկատառումով` Հայաստանին ՀԱՊԿ-ին դիտողություն անելու հնարավորությունից զրկելու համար: Ըստ այդմ, Հայաստանին մնում է անել քայլեր, որոնք ուղղակի չեն նշանակի մերժում, բայց կբերեն նրան, որ Հայաստանի գլխավոր քարտուղարությունն անընդունելի կլինի ՀԱՊԿ անդամների համար:
Արդյոք հենց այդ տարբերակի մասին է վկայում Շավարշ Քոչարյանի մոտ մեկ ամիս առաջ արած հայտարարությունը, որ Երեւանը պնդելու է իր թեկնածությունը դեկտեմբերին:
Միաժամանակ, Պեսկովի հայտարարությունը վկայում է, որ Երեւանի թեկնածությունը շարունակում է լինել անընդունելի եւ մերժվել, ինչի համար էլ քննարկվում են այլ թեկնածություններ: Ընդ որում, Վեհաժողովից մի քանի շաբաթ առաջ էլ Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ նախագահները կքննարկեն Գլխավոր քարտուղարի նշանակման կարգը: Ուշադրության է արժանի այն, որ խոսվում է ոչ թե նշանակման հարցի, այլ կարգի քննարկման մասին: Դա ենթադրում է, որ կվերանայվի այն կարգը, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հանգել էր Հայաստանի հերթին: Հայաստանն ըստ երեւույթին դուրս կբերվի հերթից:
Եթե ՀԱՊԿ-ն իսկապես լիներ կայացած եւ բարեխիղճ, պարկեշտ պետությունների ռազմա-քաղաքական դաշինք, ապա այդ դաշինքի Գլխավոր քարտուղարի պաշտոնի «կորուստը» կարող էր լինել իսկապես քաղաքական կորուստ: Բայց ՀԱՊԿ-ը դաշինք է, որը գործնականում ոչ մի կապ չունի Հայաստանի անվտանգության հետ, եւ Հայաստանն այդ դաշինքում է միայն նրա համար, որ այդպես է ցանկանում Ռուսաստանը, քանի որ առանց Հայաստանի Կովկասն ընդհանրապես կմնար այդ դաշինք կոչվածի «հովանոցից» դուրս:
Ըստ այդմ, այդօրինակ դաշինքում գլխավոր քարտուղարի պաշտոնի «կորուստը» իրականում չի կարող լինել քաղաքական կամ ռազմա-քաղաքական կորուստ, որովհետեւ այդպիսի դաշինքում գլխավոր քարտուղարի պաշտոն ստանձնելը կնշանակի ստանձնել սեփական շահերի դեմ գլխավոր քարտուղարությունը:

Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված