Հայերեն


ԱՄՆ-ն Պուտինին եւ Էրդողանին կկագնենցնի՞ Սիրիայում եւ Ղարաբաղում

Աշխարհ

«Լրագիր»

Երբ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվեցին Սիրիան կիսելու հարցում, օրինաչափ հարց ծագեց՝ ու՞ր են ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Մի՞թե Ամերիկան, ինչպես 100 տարի առաջ, կզիջի ռուս-թուրքական տանդեմին եւ այլ դաշինքների ու չի մասնակցի Մերձավոր Արեւելքում նոր աշխարհակարգի կառուցմանը:
Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի կողմից Սիրիայում հաստատած հարդադարը կարծես թե ուժի մեջ է մտել, եւ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը ողջունել է խաղաղության գործընթացը: Ոմանք ասում են անզորությունից, սակայն ուրիշներն էլ պնդում են, որ ԱՄՆ-ն վստահ է՝ վերջին խոսքն իրենն է լինելու:
Հատկանշական է, որ Սիրիայում հրադադարի ուժի մեջ մտնելու օրն Ադրբեջանը դիվերսիա իրականացրեց Հայաստանի դեմ: ՀԱՊԿ ռուս-թյուրքական բլոկն ամիջապես արձագանքեց՝ օգտագործելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» արտահայտությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտեց Ղարաբաղի «ճանաչումը», սակայն առանձնապես չվրդովվեց: Միգուցե այն պատճառով, որ Բաքուն ակտիվորեն սադրում է Հայաստանին, որ վերջինս ՀԱՊԿ միջամտություն պահանջի: Այդ դեպքում Հարավային Կովկասում պայմաններ կստեղծվեն նոր ռուս-թյուրքական պայմանավորվածության համար:
Ամերիկան լռում է: Թրամփը դեռ չի ստանձնել պաշտոնը, իսկ Օբաման կորցնելու բան չունի: Իր նախագահության վերջին օրերին Օբաման կփորձի ավարտին հասցնել այն, ինչ չէր համարձակվում անել նախկինում: Այդ գործերի մեջ մտնու՞մ է Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում ռուս-թուրքական պայմանավորվածության տորպեդահարումը: Թե՞ ԱՄՆ-ն, ինչպես 100 տարի առաջ, Հարավային Կովկասը կհանձնի Թուրքիայի ու Ռուսաստանի «խժռմանը»:
Օբաման աննախադեպ կոշտ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի դեմ՝ փակելով Ռուսաստանի երկու դիվանագիտական ներկայացուցչություն եւ պատժամիջոցներ մտցնելով ՌԴ հետախուզական ծառայությունների դեմ: Ավելին, Օբաման Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ: Դա կարող է ընտրությունների արդյունքների վերանայման համար հող ստեղծել, եթե, իհարկե, Թրամփը փորձի ԱՄՆ շահերին հակասող քաղաքականություն վարել:
ԱՄՆ-ն ինչպե՞ս կարձագանքի Սիրիան ազդեցության գոտիների բաժանելու Թուրքիայի եւ Ռուսաստանի փորձերին: Ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն, եթե ՀԱՊԿ-ը սկսի խթանել Ղարաբաղի «ճանաչումը» նախկին ԼՂԻՄ սահմաններում եւ զորքեր մտցնի հակամարտության գոտի:
Համաշխարհային հանրությունը պլան Բ ունի՞ Սիրիայի եւ Ղարաբաղի համար: Կարծիք կա, որ ԱՄՆ-ն դեմ չէ Սիրիայում Թուրքիայի եւ Ռուսաստանի պայմանավորվածությանը, որովհետեւ սկզբունքորեն դա էլ ամերիկյան պլանն է՝ Մերձավոր Արեւելքի վերաբաժանում, սահմանների փոփոխություն եւ նոր պայմանագրի ստորագրում արդեն ԱՄՆ հովանու ներքո: Եթե Սիրիան բաժանվի, ապա այդ պայմանագիրն անխուսափելի կլինի: Այդ ժամանակ հարկ կլինի Հարավային Կովկասում սահմանների մասին նոր պայմանագիր ստորագրել:

«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՆույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանՄեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ
Ամենադիտված