Հայերեն

Փոքրիկ հեգեմոնը. ի՞նչ է ուզում Բրիտանիան

Աշխարհ

sevastopol.su-ն գրում է, որ Բրիտանիան և Իսրայելը համատեղ հանդես կգան Իրանի միջուկային ծրագրի զարգացման դեմ։ Այդ մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի և Իսրայելի  ԱԳ նախարարներ Լիզ Թրուսը և Յաիր Լապիդը։ Բրիտանական The Telegraph-ը հրապարակել է նրանց հեղինակային հոդվածը, որը ներկայացնում է Բրիտանիայի և Իսրայելի միջև «նոր փոխըմբռնման հուշագիրը»։ Սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը թույլ կտա երկու երկրներին ավելի սերտ համագործակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, տեխնոլոգիաների զարգացումը, պաշտպանությունը, առևտուրը և գիտությունը։ Միևնույն ժամանակ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների  համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններն են վերսկսվել Վիեննայում։ Բանակցային գործընթացին, ինչպես նախատեսված է, կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները։

Մեծ Բրիտանիայի բավականին լայն թափավազքը վկայում է շատ լայն հավակնությունների մասին, որոնք նա արդեն դրսևորում է: Այստեղ բառացիորեն աչք է ծակում այն, որ Լոնդոնը բացահայտ խաղում է Վաշինգտոնի դաշտում. նա իրականացնում է գործողություններ, որոնք միշտ եղել են ամերիկացիների թեման։ Ինչպես, օրինակ, Իսրայելի հետ նման փոխգործակցությունը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իսկ այն խոշոր բանակցությունները, որոնք ցանկանում են կազմակերպել բրիտանացիները, ավելի ընդունելի են համաշխարհային հեգեմոնի համար, քան ազդեցիկ, բայց արդեն երկար տարիներ տարածաշրջանային գերտերություն չհանդիսացողի համար, որը Մեծ Բրիտանիան է։

Լոնդոնը վերջին շրջանում նման ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Մերձավոր Արևելքում։ Վերջերս բրիտանացիները որոշել են սեփական տանկերը մտցնել Եվրոպա (որի կազմից նրանք վերջերս են դուրս եկել): Նման բան տեղի չի ունեցել շատ երկար ժամանակ։ Մեծ Բրիտանիան հանկարծ որոշել է Գերմանիա տեղափոխել մոտ 100 զրահամեքենա։ Դա տեղի է ունենում Արևելյան Եվրոպայում աճող լարվածության ֆոնին, ինչում Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանի Դաշնությանը։ Բայց քարոզչությունը քարոզչություն է, իսկ հարյուր տանկը արդեն լուրջ բան է։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան գնալով ստանձնում է Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը։ Այնտեղ, փաստացի, ամերիկացիների լիակատար վերահսկողության տակ են մնացել միայն հատուկ ծառայությունները (և անգամ ոչ բոլորը)։ Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա դրանք արդեն գրեթե ամբողջությամբ վերահսկվում են բրիտանացիների կողմից։ Դա վերաբերում է ոչ միայն ռազմական, այլ նաև հարցի քաղաքական հատվածին. համենայնդեպս, Զելենսկին թռել է միայն Լոնդոն, և ոչ թե Վաշինգտոն «տիրակալության պիտակ» ստանալու համար։ Պակաս ցուցիչ չէ իրավիճակը ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Անդրկովկասում։ Այնտեղ, բոլորովին վերջերս, Ղարաբաղում ավարտվել է պատերազմը, որտեղ ոչ թե Վաշինգտոնը, այլ Լոնդոնն է իր ողջ հասակով կանգնած եղել Թուրքիայի և Ադրբեջանի թիկունքում: Հենց բրիտանական հետախուզական ծառայությունների գործունեությունն են արել այն, ինչը ի վերջո տեղի է ունեցել։ Դա ճիշտ է նաև Հայաստանի և նրա ներկայիս ռեժիմի մասով. պարոն Փաշինյանը ակտիվորեն է շփվում բրիտանացիների հետ։

Այսպիսով, ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան անցել նման ակտիվ գործունեություն: Փաստացի նրանք վերածվում են Հին աշխարհի գլխավոր ցերբերի։ Ամեն ինչ, ընդհանուր առմամբ, պարզ է. ներքին վեճերի մեջ կամաց-կամաց խորտակվող Ամերիկան ​​ավելի ու ավելի ակնհայտորեն է հետ սողում: Ինչի մասին, համենայն դեպս, վկայում է Աֆղանստանում նրա վերջին խայտառակությունը: Եվ այդ հետ սողալը տեղի է ունենում շատ շրջաններում։ Դա ամենուր այնքան էլ ակնհայտ չէ, բայց արդեն բավականին շոշափելի է։ Իսկ սուրբ տեղը, ինչպես գիտենք, երբեք դատարկ չի մնում։ Եվ արդեն հիմա, երբ Ամերիկան ​​դեռ ողջ է, սկսվել է նրա ժառանգության բաժանումը։ Ինչը և անում է Մեծ Բրիտանիան: Իհարկե, նա չի կարող դառնալ նոր մեծ հեգեմոն. ուժերը արդեն այն չեն: Բայց փոքր հեգեմոն՝ հնարավոր է: Ինչին էլ նա, փաստացի, հասնում է ակընհայտորեն։

Հարց. իսկ ընդհանրապես ի՞նչ է մտածում Ռուսաստանը այդ թեմայի շուրջ։ Ինչպիսի՞ն կլինեն այդ երկրի գործողությունները. Մոսկվան կձևացնի, թե «այստեղ այն չի եղել», թե՞ ինքն էլ կմասնակցի ազատ մնացած ազդեցության բաժանմանը։ Ռուսների համար, ի տարբերություն Լոնդոնի, անվտանգությունն ուղղակիորեն է կախված այդ ամենից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Լեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված