Հայերեն

Էրդողանը դավաճանել է Ալիևին. ի՞նչ է նշանակում Երևանի և Անկարայի մերձեցումը Բաքվի համար

Քաղաքականություն

svpressa.ru-ն գրում է, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ հինգ հայ ռազմագերիներ են հայրենադարձվել, թեև ավելի վաղ Ադրբեջանը խոստացել էր նրանց դատել որպես մարդասպանների։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է այդ իրադարձությունը, սակայն ամերիկացիներին չի բավարարել Ալիևի այդ քայլը։ Պետքարտուղարությունը կարճ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք կոչ ենք անում ազատ արձակել մնացած բոլոր ձերբակալվածներին»։

Հարավային Կովկասի փորձագետներն այս զիջումը պայմանավորում են Բաքվի պարտադրված չորս ձեռքով խաղով։ Բանն այն չէ, որ Ադրբեջանը վատն է կամ լավն է։ Հարցն այլ է. այս երիտասարդ ու անփորձ թվացող երկիրը անցյալ տարվա 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի պատճառով, որը խախտել է աշխարհաքաղաքական փխրուն հավասարակշռությունը, հայտնվել է շատ ծանր վիճակում։ Ինչպես ցույց է տվել անցած տարին, Այաթոլլահի վարչակարգի կարևորագույն շահերն են տուժել Իրանի համար շատ ծանր ժամանակաշրջանում, որը կարող էր ավարտվել պարսիկների Ադրբեջան ներխուժմամբ և երիտասարդ կովկասյան այդ պետության վերացմամբ։ Հետաքրքիրն է այն, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն և համաշխարհային կենտրոններից և ոչ մեկը ոտքի չի կանգնել պաշտպանելու Ադրբեջանը, երբ պարսիկները իրենց բանակն էին մոտեցրել նրա սահմաններին։ Հեշտ է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով սպանել Ղարաբաղի աշխարհազորայիններին, և դրա համար առաջատար խաղացողների գաղտնի համաձայնությունը ստանալը, մեկ այլ բան է դա մարսելը։ Այո՛, Բաքուն ֆորմալ առումով «ազատագրել» է ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող հողերը, սակայն հիմա Իլհամ Հեյդար օղլուն հույսը կարող է միայն իր վրա դնել։

ԱՄՆ-ն, ի դեպ, պատմական Արցախը պահպանելու համար առաջարկել է ԼՂԻՄ-ի անջատման սեփական խաղաղության ծրագիրը, թեկուզ հատուկ կարգավիճակով։ Հիշեցնենք, որ Ալիևը Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո նույնիսկ ծիծաղել էր Հայաստանի վարչապետի վրա. «Դե, Փաշինյան, որտե՞ղ է քո կարգավիճակը»։ Սպիտակ տանը դա դուր չի եկել, ինչպես և Կրեմլին։ Մոսկվան պատմական հողերի վերաբերյալ իր տեսակետն ունի. «Մեզ ուրիշինը պետք չի, բայց մերն էլ չենք զիջի»: Վաշինգտոնին բարկացրել է անհնազանդությունը, թեև նա դա ցույց չի տվել։ Ակնկալվում էր, որ Ալիևը կանգ կառնի համաձայնեցված սահմանների վրա, սակայն հաղթանակի համը արբեցրել է նրան։ Ընդհանուր առմամբ, դա հանգեցրել է նրան, որ Բաքուն ստիպված է եղել մերձենալ Թեհրանին, որի վրա կախված է քեռի Սեմի հսկայական ստվերը: ԱՄՆ-Իրան հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին Ադրբեջանի և Իրանի նախագահները հանդիպել և խոստովանել են իրենց բարեկամությունը և նույնիսկ եղբայրությունը: Ռաիսին ասել է իր նոր ադրբեջանցի ընկեր Ալիևին. «Երկու երկրների ժողովուրդների սրտերը բաբախում են միասին...», ինչին Իլհամ Հեյդար օղլուն պատասխանել է. «Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են»։
Իրանը, որը նախկինում ավելի մոտ էր Հայաստանին, վերջերս այլևս չի շեշտում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների մասին իր պնդումները։ Ավելին, Ռաիսի օրթոդոքսալ կառավարությունը դիմել է Թուրքմենստանին և Ադրբեջանին՝ ի վնաս Թուրքիայի շահերի, գազի փոխանակման եռակողմ գործարք կնքելու առաջարկով։ Գործարքը լայնորեն քննարկվել է պարսկական լրատվամիջոցներում որպես տնտեսական ակնառու ձեռքբերում, Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու հաջող քայլ և ուժեղ հարված Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման արշավին։

Եվ ևս մեկ բան. ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից կտրականապես անընդունելի այդ պայմանագիրը ստորագրվել է Վիեննայում բանակցությունների վերսկսումից ընդամենը մի քանի օր առաջ։ Ալիևը հասկացե՞լ է իր այդ քայլի աշխարհաքաղաքական հետևանքները։ Իհարկե, այո՛։ Իլհամ Հեյդար օղլուն, անկասկած, շատ խելացի քաղաքական գործիչ է, որը, սակայն, չի բացառում սխալները պատմական պետականության փորձի բացակայության պատճառով։

Արցախյան պատերազմը առանց Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման Ալիևին ոչ մի օգուտ չի տվել, բացի հեղինակային օգուտներից, ընդ որում բացառապես իր հայրենիքում։ Ընդհակառակը, Բաքվի դիրքերը վատթարացել են, և ահա թե ինչու: Հանկարծ հայտարարություն է հայտնվել, որ Թուրքիան և Հայաստանը ձգտում են հարաբերությունների կարգավորման։ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը կբացվի», և իր այդ նպատակի համար նա ակնհայտորեն հույս է դնում Թուրքիայի օգնության վրա։ Մինչդեռ Անկարան որևէ կերպ չի մեկնաբանում այդ սադրիչ ռազմավարությունը։ Անշուշտ, Թուրքիայի ու Հայաստանի երկարամյա թշնամությունը հայտնի է բոլորին։ Երևանը դժվար թե բարեկամական հարաբերություններ ունենա Օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանությունն իրականացրած իրավահաջորդ պետության հետ։ Այնուամենայնիվ, երկու կողմերն իսկապես մոտեցել էին ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանը դարձյալ անկախ պետություն էր դարձել։ Բայց դա երկար չի տևել, և առաջին հերթին այն պատճառով, որ Թուրքիան ԼՂՀ հարցում կանգնել է Ադրբեջանի կողքին:

Աշխարհում չափազանց շատ տնտեսական և քաղաքական «պղպջակներ» են կուտակվել: Բաքուն միշտ էլ կտրականապես դեմ է արտահայտվել Երևանի և Անկարայի միջև ցանկացած շփումներին և կապերին։ Բայց այսօր մի շարք թուրք պաշտոնյաներ հայտարարում են, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու իր պատրաստակամությունը։ Իսկ դա Ալիևին լավ բան չի խոստանում։ Ավելին, «Զանգեզուրի միջանցքը» բացվելու նախանշաններ չկան, չնայած այդ մասին խոսակցություններին։ Ըստ երևույթին, դա հնարավոր է միայն 44-օրյա պատերազմի արդյունքների վերանայման դեպքում, որի արդյունքում Երևանն առանց կռվի կվերադարձնի իր պատմական արցախյան հողերը և կամրապնդի ԼՂՀ կարգավիճակը միջազգային մակարդակով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Պղինձն ու մոլիբդենը՝ ժամանակակից աշխարհի կարևորագույն հումքը․ ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի տնտեսության մեջ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունը սովորական քաղաքական հարց չէ. Մհեր Ավետիսյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալԵրբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդա չի արել․ հրապարակեց ՊՆ խոսքը կալուգացու մասին Անմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ) Փաշինյանը «նոր սահմանադրության» անվան տակ կրկին վախեցնում է ժողովրդին պատերազմով․ Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումըԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՀայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանԱմեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսը` ուղիղ Ամերիաբանկի Investor's Day-ը` նվիրված հայկական և վրացական կապիտալի շուկաներին ՔՊ-ն ժողովրդից մանդատ չի ստացել Սահմանադրությունը փոփոխելու համար. Հրայր ԿամենդատյանԾերությունը չպետք է դառնա հարկային բեռ. Հրայր ԿամենդատյանՈւՂԻՂ. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավն ամփոփում է մեծ քայլերթով Այն մասին, թե ինչու են նոր “սահմանադրության” տեքստից հանել “հայ ժողովուրդ” բառը, բայց փորձում են նրան համոզել, թե դա իր սահմանադրությունն է. ՉալաբյանՓաշինյանը շատ լավ գիտի, որ Սահմանադրությունը փոխում է Ալիևի պահանջով. Մենուա ՍողոմոնյանՀայաքվեն»՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի միջազգային օրակարգի առաջամարտիկՆոր «Սահմանադրությունը» փաթաթվել է հայ ժողովրդի վզին օտարերկրյա ուժերի կողմից. Աննա ԿոստանյանՍպիտակում քարոզարշավը կեզրափակվի մեծ հանրահավաքով և համերգային ծրագրով
Ամենադիտված