Հայերեն


Մարդը, որը պատանեկան տարիքում նվաստացումներ է կրել, ինքնահաստատվում է, երբ անվան կողքին հայտնվում է «դեպուտատ» հպարտ հավելումը

Հասարակություն

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, «ԱՌԱՎՈՏ»

Ինչո ՞ւ են մարդիկ ուզում պատգամավոր դառնալ: Երեւի ամեն մեկն իր պատճառն ունի: Բայց հիմնական միտումը պարզ է. մարդիկ ցանկանում են պաշտպանել եւ բազմապատկել իրենց հարստությունները, եւ, ի դեպ, հենց նրանք էլ պատգամավոր դառնալու իրական շանսեր ունեն: Այդ պատճառով են նախկին պաշտոնյաներն ու օլիգարխներն այսօր «մտնում քաղաքականություն», ձգտում խորհրդարան, որն այս անգամ ձեւավորելու է նաեւ գործադիր իշխանությունը` վտանգ են տեսնում, որ եթե դուրս մնան այդ գործընթացից, գուցեեւ զրկվեն ինչ-որ բաներից: Ո՞վ, եթե ոչ նրանք, պետք է փայլուն իմանան, որ սեփականությունը մեր երկրում պաշտպանված չէ, նրանք գիտեն, թե ինչպես է դա արվում` ժամանակին մեխն էլ էր նրանց ձեռքին, մուրճն էլ: Բայց բացի այդ` զուտ նյութական շահերից, կա նաեւ «հոգեւոր» բաղադրիչը: Ոչ, դա այն չէ, ինչ նրանք ասում են` «էս երկիրը էս ծանր վիճակից հանելը» չէ: Դա այն է, ինչ կարելի է շատ մոտավոր եզրերով անվանել «պոնտ», «թիթիզություն»: Այսինքն` մարդը, որը գուցե մանուկ եւ պատանեկան տարիքում զրկանքներ եւ նվաստացումներ է կրել, ինքնահաստվում է, երբ իր անվան կողքին հայտնվում է «դեպուտատ» հպարտ հավելումը: Նման մարդիկ «կայֆ» են զգում, երբ Դեմիրճյան փողոցում, երրորդ շարքում կանգնեցնում են իրենց թանկարժեք մեքենաները եւ գոռոզ կեցվածացքով մտնում են «ցեկայի շենք»: Ի վերջո, այդ մարդիկ, անկախ նրանից` կոչվում են իշխանություն, ընդդիմություն, ոչ իշխանություն, թե այլընտրանք, առանջին «կաստա» են, աղանդ, «վերնախավ», ինչը ենթադրում է, որ նրանք այլեւս երբեք չեն օգտվի երթուղային տաքսուց կամ մետրոյից, երբեք երեկոյան չեն գնա խանութ` հաց գնելու, երբեք տնից աշխատավայր չեն տանի իրենց հացուպանիրը, որ ընդմիջում անեն: Այդ «երբեքներից» է կազմվում նրանց «թիթիզությունը», նրանց` կյանքից եւ մնացած բնակչությունից կտրված լինելը: Բայց մի քանի «երնեկ» մի տեղ չի լինում: Փողերն ու հարստությունը պաշտպանելու եւ պատգամավորական «պոնտերի» հետ միասին գալիս է նաեւ որոշակի չարություն, խանդ, նախանձ եւ այլն: Կյանքը նրանց համար վերածվում է «արեւի տակ մշտական պայքարի», շքեղության, «օբյեկտների» եւ տների մեծության մրցույթի, եւ եթե Աստված մի արասցե, նրանց ջրերը մի առվով չեն գնոււմ, նրանք սկսում են այնպիսի տգեղ եւ տհաճ լեզվակռիվ, որ անհապաղ ցանկություն է առաջանում նրանց բարիշացնելու: «Վերնախավում» բարքերնն ուրիշ են: …22 տարվա ընթացքում «Առավոտից» դուրս է եկել մի քանի տասնյակ մարդ: Ճնշող մեծամասնությունն իմ եւ մնացած` ներկայումս «Առավոտում» աշխատողների հետ պահպանում է ջերմ, ընկերական հարաբերություններ: Չեմ վախենա ասել` մենք սիրում ենք իրար: Երբ ջրերը մաքուր են, կարեւոր չէ` ով է գետ, ով` առվակ: Ինչ լավ է, որ «Առավոտը» կուսակցություն չի:

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված