Հայերեն


Ինչ է տվել Քիմ Քարդաշյանը Հայաստանին

Հասարակություն

Հակոբ Բադալյան, «ԼՐԱԳԻՐ»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրի, որտեղ քննարկում է քաղաքի եւ Շիրակի տարածաշրջանի զարգացման հեռանկարը, հնարավոր ներդրումային ծրագրերը: Կարապետյանը պատրաստվում է ընդհուպ իր անձնական միջոցները ներդնել Գյումրու զբոսաշրջային ռեսուրսի զարգացման համար: Նա հայտարարել է, որ պատրաստվում են նորոգել քաղաքի երկու պատմական փողոց, դարձնելով դրանք զբոսաշրջիկների համար գրավիչ, վերականգնելով դրանցում Գյումրու պատմամշակութային միջավայրը:
Հայաստանում դա վաղուց բաց թողնված հնարավորություն է, որն օգտագործելու համար բավական էր ընդամենը ցանկություն: Ցանկության դեպքում փող կգտնվեր, թեկուզ ներգրավված արտաքին ավելի քան 5 միլիարդ դոլար պարտքից:
Բոլորովին վերջերս Վրաստանում վերականգնեցին Ագմաշինեբելու անվան փողոցի մի հատվածը, վերածելով այն զբոսաշրջային կենտրոնի: Այդ ծրագիրը արժեցել է մոտ 10 միլիոն դոլար, եւ կարճ ժամանակում Թբիլիսին ունեցավ զբոսաշրջիկների համար եւս մեկ գրավիչ պատմամշակութային քաղաքային հատված, որտեղ զբոսնելը իրապես հաճելի է եւ տպավորիչ:
Գյումրին իր ռեսուրսի ծավալով համեմատելի չէ Թբիլիսիի հետ, սակայն աներկբա է, որ ունի Հայաստանի մասշտաբով աննախադեպ պատմամշակութային ռեսուրս, որի շնորհիվ քաղաքը կարող է զգալիորեն շնչել զբոսաշրջությամբ, որի շնորհիվ կփոխվի թե տնտեսական պատկերը, թե միջավայրը, թե հոգեբանությունն ու տրամադրությունը:
Ավելին, Գյումրին կարող է նաեւ այդ իմաստով լինել Թբիլիսիի հետ «գործակցող» զբոսաշրջային ռեսուրս, ինչն իհարկե որոշակի ապագայի խնդիր է:
Հայաստանում սակայն այդ ահռելի ռեսուրսը երկու տասնամյակ մատնվել է լիակատար անուշադրության: Իհարկե ոչ միայն Գյումրին, կա առնվազն եւս երկու այդպիսի ռեսուրս՝ Գորիսն ու Շուշին: Դիլիջանում արդեն մի քանի տարի ներդրումների հուսադրող փորձեր անում է Ռուբեն Վարդանյանը:
Գյումրու պարագան այդուհանդերձ առանձնահատուկ է, նկատի ունենալով թե այն, որ խոսքը Հայաստանի երկրորդ քաղաքի մասին է, թե առավել եւս այն, որ այդ քաղաքը Հայաստանում թերես առաջինն է սոցիալ-հոգեբանական բավական տխուր եւ գորշ պատկերով: Ներսից լինելով իսկապես գունեղ, առերեւույթ Գյումրին երկու տասնամյակի ընթացքում ավելի ու ավելի գորշացվել է, քաղաքը ավելի ու ավելի է հանձնվել «էթնո-կրիմինալ» հակվածությամբ խմբերի եւ կլանների:
Վարդան Ղուկասյանի երկարամյա քաղաքապետության ընդհատումով կարծես թե ընդհատվեց որոշակի փուլ, սակայն կարիք կա նոր եւ դինամիկ փուլի սկզբնավորման: Արդեն իսկ տեղի ունենում են որոշակի քայլեր, որոնք սակայն դեռեւս հեռու են բավարար լինելուց, հատկապես եղած ներուժի համեմատ:
Այդ իմաստով, Գյումրու զբոսաշրջային ներուժի արագ վերականգնումը Հայաստանի համար միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական նշանակության խնդիր:
Այդ ֆոնին հիշարժան է մի հանգամանք, որը Հայաստանում կարծես թե աստիճանաբար մատնվում է մոռացության: Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան եւ մասնավորապես Գյումրի: Ասում են, որ արմատներով նա Գյումրիից է, ինչի համար էլ Քիմը մեկնեց այդ քաղաք, եղավ «հայրական տանը»:
Քիմի Գյումրի այցից սակայն մնաց միայն «աղմուկը»՝ եկեղեցու դռների փակվելու թե բացվելու հետ, Շիրակի թեմի առաջնորդի բղավոցը, թե չի կարելի փակել եկեղեցու դուռը եւ այլն:
Ուրիշ ի՞նչ մնաց Քիմից Գյումրիին: Ընդհանրապես, բացի նրանից, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին Քիմի այցը միլիոնավոր, գուցե տասնյակ միլիոնավոր մարդկանց ուշադրությունը բեւեռեց Հայաստանի վրա, այլ ի՞նչ հետք թողեց այստեղ:
Հայաստանն ունի բազմաթիվ կարեւոր հարցեր, լուրջ հարցեր, քան այն, թե ինչ մնաց Քիմի այցից, եւ գուցե ամենեւին էլ պարտադիր չէր, որ մնար ինչ որ բան: Բայց, այդ գուցե փոքր դրվագը Հայաստանի կառավարման արդյունավետության եւս մի ցուցիչ է, որովհետեւ ռեսուրսների մսխումն ամենեւին չունի միայն «գրպանելու» տեսք:
Եղա՞ն արդյոք համատեղ հետագա ծրագրերի վերաբերյալ նրան ուղղված առաջարկներ, օրինակ հենց Գյումրիի հետ կապված: Եթե եղել են, ապա ի՞նչ արձագանք է եղել դրանց: Իսկ եթե չեն եղել այդպիսի առաջարկներ, ապա ինչու՞:
Թե՞ Քիմի «նկարագիրը» ներդրումային չէ, հեռանկարային չէ, «հայեցի» չէ Հայաստանի զարգացման որեւէ հեռանկարի մեջ տեղավորելու համար, եւ ավելի լավ է մնալ գորշ, քան զարգանալ ոչ «հայեցի» կերպարների օժանդակությամբ:
Հետաքրքիր է, Քիմը հիմա հիշու՞մ է Հայաստանը, թե՞ Հայաստանը նրան այդպես էլ չհետաքրքրեց եւ չէր էլ հետաքրքրում այլ բանի համար, քան ընդամենը որպես Քարդաշյանների իրապատում-շոուի մի տաղավար. «թե չէ գիտահետազոտական, միտահետազոտական»:

ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված