Հայերեն


«Բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական մի շարք հարցերի, խոսել նաև 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի, դրանից բխող իրողության մասին: Նաիրի Սարգսյանի խոսքով, 1000 խոշոր հարկատուների ցանկը, չնչին փոփոխություններով, շարունակում է նույնը մնալ:

«1000 խոշոր հարկատուները հավաքագրել են ամբողջ պետական բյուջեի եկամուտների մոտ 78 տոկոսը: Ցանկի կառուցվածքում քիչ փոփոխություններ են եղել: Որպես ցուցիչ՝ կարող ենք արձանագրել, որ շարունակում ենք տնտեսության կառուցվածքային փոփոխություններ չկատարել, մշակող արդյունաբերությունն աչքաթող անել և երկարաժամկետ, կայուն տնտեսական զարգացման համար հիմքեր չստեղծել: Այս ամենը չկա, չի էլ ակնկալվում, որ մոտ ապագայում կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Նրա խոսքով, հանքարդյունաբերությունից ստացված օգուտները պետք է անմիջապես դիվերսիֆիկացնել տնտեսության մեջ՝ զարգացնելով տնտեսության այլ ճյուղերը, որ հետագայում չշարունակենք հենվել ընդերքի վրա, ինչը, սակայն, չի իրականացվում: Անդրադառնալով կառավարության ծախսերին՝ Ն. Սարգսյանը նշեց. «Հայաստանի բյուջետային քաղաքականությունը չի փոփոխվել, անարդյունավետ ծախսերը շարունակվում են: Բյուջեի երեք հիմնական սկզբունք կա. ծախսերը պետք է կատարվեն արդյունավետ, օգտավետ և լինեն տնտեսող: Սա նշանակում է, որ ծախսերը պետք է ներդրվեն այնպիսի տեղերում, որոնք երկարաժամկետ կայունություն կամ ավելի բարձր շահույթներ կապահովեն՝ հետագա տարիներին ավելի մեծ բյուջե ունենալու համար: Սա չի կատարվում, առաջնահերթությունները, ներդրումների շահութաբերությունը հաշվի չեն առնվում, շարունակում են և՛ արտաքին, և՛ ներքին պարտքեր կուտակել: Այս ամենի հետևանքով հետագայում բյուջեի համար պարտքերի սպասարկման բեռը շատ ավելի լուրջ է լինելու: Այս պահի դրությամբ պետական բյուջեի մոտ 11-12 տոկոսը պարտքի սպասարկման գումարն է կազմում»:

Նա շեշտեց, որ փոփոխություն չկա նաև պետական գնումների ոլորտում, ավելին, Ն. Սարգսյանի դիտարկմամբ, այսօրվա պաշտոնյաներն անգամ օրենքի խախտում չեն համարում, երբ պետական գնման մրցույթն այս կամ այն պաշտոնյայի եղբայրն է շահում. «Հիմա պարզապես հանրային ընկալման խնդիր կա: Եթե նախկինում նման մոտեցումները քննադատվում էին, հիմա շատ դեպքերում մարդիկ ասում են՝ «եթե նախկիններն անում էին, իրենք էլ թող անեն»: Նաիրի Սարգսյանի խոսքով, այսօր արդեն խնդիրը զուտ սխալ քաղաքականությունը չէ նույնիսկ: «2020 թվականից հետո նման ծախսային քաղաքականությունը ոչ թե սխալ, այլ հանցագործություն է, որովհետև 2020 թվականից հետո մենք պետք է 180 աստիճանով այլ բյուջե, այլ առաջնահերթություններ ունենայինք: Եթե մինչև 2020 թվականն ունեինք անվտանգության այլ խնդիրներ, ապա 2020-ից հետո խնդիրները շատ ավելի վտանգավոր են դարձել. մենք գործ ունենք նաև կենսական նշանակության հասնող խնդիրների հետ, որոնք անմիջական վտանգ են ՀՀ բնակչության ֆիզիկական գոյությանը, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացմանը: Այս տեսանկյունից բնակչությանը սննդով ապահովելու շատ ավելի խոցելի ու վտանգավոր իրավիճակ կա:

Նաև վտանգավոր է դարձել ՀՀ-ում ներդրումների իրականացումը, բիզնես միջավայրի գրավչությունը: Կառավարությունը 2020-ից հետո առաջնային կերպով պետք է պաշտպանական ծախսերը կատարեր, ընդ որում՝ որակյալ կատարեր: Բայց «ծախսերը պատշաճ կատարելու տակ» այս իշխանությունը ՊՆ շենքային պայմանների բարելավում է հասկանում: Օրինակ՝ ՊՆ շենքի վերելակը ավելի նոր վերելակով փոխարինելը սահմանի կահավորանքի, սահմանային ամրացման աշխատանքների հետ նույն հարթության մեջ են դիտարկում: Միայն բյուջեն ավելացնելը դեռևս չի նշանակում առաջնահերթություն ապահովել:Այդ գումարները պետք է ուղղված լինեին զենքին, զինտեխնիկային, սահմանային կահավորմանը, ամրացումներին: Վերջերս ականատես եղանք ևս մեկ աղետի՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհին, որը ևս փնթիության, չկազմակերպվածության հետևանք էր»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա կարծում է, որ եթե պաշտպանական ոլորտում վերոնշյալ քայլերը չեն իրականացվում, մնացած ոլորտներում հատվածական քայլեր իրականացնել հնարավոր չէ. «Առաջին հերթին պետք է պաշտպանենք մարդու ֆիզիկական գոյությունը, այնուհետև բյուջետային ծախսերը պետք է ուղղվեն մարդկանց սննդով ապահովելուն, այնուհետև կրթությանը, մշակույթին և այլն: Ցանկը շատ է, բայց ըստ առաջնահերթությունների պետք է դիտարկել: Պետությունը պետք է գումար գեներացնի, որ կարողանա այդ ծախսերը կատարել: Երբ ծախսերը չեն կատարվում, ու դրանք ուղղակի ազդեցություն են ունենում տնտեսության զարգացման վրա, հետևաբար գումարներ գեներացնել ևս հնարավոր չի լինի: Այս ամենի արդյունքում հետագայում շատ ավելի դժվարությամբ կամ, միգուցե, ընդհանրապես չկարողանանք առաջնահերթ ծախսերը կատարել: Հենց այս պատճառով եմ շեշտում, որ եթե մինչև 2020-ը բյուջետային քաղաքականությունը կարելի է սխալ համարել, ապա այժմ միայն կարող ենք ասել, որ բյուջետային հանցավոր քաղաքականություն է իրականացվում»:

Անդրադառնալով տնտեսական ընդհանուր միտումներին, ԿԲ կանխատեսումներին, ըստ որոնց՝ գնաճը նվազում է և անգամ կարող է հասնել նպատակային 4 տոկոս ցուցանիշին, Ն. Սարգսյանը նկատեց. «Մեծ հաշվով, դրական սպասելիքներ վաղուց չի կարելի ունենալ: ԿԲ-ն գների կայունության ապահովման մի քանի գործիք ունի: Առաջինը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է: Երբ գնաճը փորձում են զսպել, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում են՝ այսպիսով փորձելով ազդեցություն ունենալ: Մինչդեռ աշխարհում որևէ տնտեսագետ չի կարողացել հիմնավորել, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ հնարավոր է գների կայունություն ապահովել: Մեր ԿԲ-ն հայտարարում է, որ գնաճը պայմանավորված է ներմուծվող ապրանքների գների բարձրացմամբ, բայց զուգահեռ կիրառում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործիքը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով բիզնեսի համար: Այսինքն, փողը թանկացնում է և, հետևաբար, ոչ թե զսպում է գնաճը, այլ նպաստում է գնաճին: Այսքանից հետո չի կարելի լուրջ վերաբերվել այն հայտարարությանը, թե գնաճի թիրախային 4 տոկոսին կհասնենք: Միևնույն ժամանակ, չենք կարող կանխատեսում իրականացնել: ԿԲ-ի համար շատ հեշտ է կանխատեսումներ անել, հունիսի 30-ի ասուլիսին էլ կարող են հայտարարել, որ նպատակային ցուցանիշին հասնել հնարավոր չէ: Մեծ հաշվով, երբ կառավարությունն ու ԿԲ-ն իրենց տեղերում չեն, գների կայունության ապահովման առումով հույս չկա»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ գների վրա ազդող հաջորդ գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են, որոնք անորոշ են, և պարզ չէ, թե ինչ կլինի: «Ընդհանուր առմամբ, այս պահին տնտեսությունը շարունակում է իներցիայով շարժվել: Պատկերավոր ասած՝ այժմ սարից գլորվում ենք ցած: Մենք չունենք արգելակներ, անվտանգային բարձիկներ և շարունակում ենք գլորվել: Ռուս - ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ որոշակի ներհոսք, արտահոսք ենք ունենում, ինչի արդյունքում երկնիշ տնտեսական ակտիվություն է արձանագրվում, բայց սոցիալական հետևանքը շատ ավելի բացասական է լինում, քան երբ այդ ցուցանիշը երկնիշ չլիներ: Օրինակ՝ կարող ենք հանրային սննդի, հյուրանոցային տնտեսությունների, խաղային ոլորտներում աճ ունենալ, որոնք գնաճի են հանգեցնում և որից տուժում է հենց ՀՀ քաղաքացին, որի եկամուտները չեն ավելացել: Իսկ եկամտի չավելացման պայմաններում ավելի թանկ գնումներ կատարելը, ի վերջո, հանգեցնում է սպառման կրճատման, հետևաբար աղքատությունը խորանում է»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»
Ամենադիտված