Հայերեն

Քըլըչդարօղլուն Էրդողանի ոտքի տակից հողը տարել է

Աշխարհ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Առաջին լրատվական»-ը գրում է. Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ապրիլի 19-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից՝ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի թեկնածու քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն թվիթերյան էջում հրապարակած տեսանյութով պաշտոնապես հայտարարել է իր՝ ալեւի ուղղության հետեւորդ լինելու մասին։ Նա շեշտել է, թե ինքը մահմեդական է՝ հավելելով, որ մարդուն իր ինքնությունն է ձեւավորում, ինչն արժանի է հարգանքի ու պահպանման։ Նա թեեւ իր հավատքին հազվադեպ է անդրադարձել, բայց երբեք չի ժխտել դա։ Ընտրվելու դեպքում, փաստորեն, առաջին ալեւի նախագահը կլինի։ Նախքան թեկնածության առաջադրումը ոչ միայն վերլուծաբանները, այլեւ անգամ նրա կուսակիցներից ոմանք նշում էին, թե դա կարող է պատճառ դառնալ, որ պահպանողականներն ու իսլամականները հրաժարվեն նրա օգտին քվեարկելուց։ Մինչդեռ, այսպիսով, նա կունենա ալեւիների ձայները, որոնք, ըստ ամենայնի, շատ ավելի մեծ թիվ են կազմելու, քան քվեների հավանական կորուստը՝ հաշվի առնելով, որ ընդդիմության դաշինքի 6 կուսակցություններից 5-ը պահպանողական են, մեկն էլ՝ իսլամական։ Մանավանդ որ նեոօսմանական քաղաքականություն որդեգրած Էրդողանի կեցվածքն ալեւիների հանդեպ եղել է արհամարհական ու խտրական։

 

Անդրադառնալով ալեւիականության ծագման հարցին, ինչը համարվում է իսլամի շիա ուղղության ճյուղերից մեկը, նշենք, որ առկա են տարբեր տեսակետներ։ Նրանք գլխավորապես ապրել են Օսմանյան կայսրության տարածքում եւ վերջինիս կողմից դարեր շարունակ ենթարկվել դաժան հալածանքների: Նրանք հերետիկոս, անաստված, կռապաշտ պիտակներից խուսափելու նպատակով հաճախ թաքցնում էին իրենց կրոնական պատկանելությունը։ Ալեւիները, թերեւս, նման վերաբերմունքի են արժանանում նաեւ իշխող կուսակցության եւ նախագահ Էրդողանի կողմից։

 

Սելջուկ թուրքերի իշխանության օրոք սուֆի շեյխերը խիստ ազդեցիկ դեր ունեին, որոնք քրիստոնեության հանդեպ թշնամաբար չէին տրամադրված, ինչը նրանց շփումը դյուրին էր դարձնում։ Սուֆի միստիկ գիտնական Հաջի Բեքթաշ Վալին, որ մեծ հարգանք էր վայելում, քարոզում էր իսլամի նոր տարբերակ, որն իսլամի ու քրիստոնեության ավանդույթների, սկզբունքների համադրություն է: Ինչպես նշում են այդ ուղղության փոքրաթիվ ուսումնասիրողներ, հուսահատ քրիստոնյաները՝ հույները, հայերը, ասորիները, որոնց ստիպում էին իսլամ ընդունել, աստիճանաբար տրվում էին բեքթաշյան քարոզներին եւ ընդունում այդ հավատը (A history of Islamic societies, Cambridge university press, 1988)։ Ահա թե ինչու ալեւիներին նաեւ բեքթաշականներ են անվանում։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայում ալեւիների մի հատված ծագումով հույն, հայ եւ ասորի են, անկախ այն բանից, որ այսօր թուրք, քուրդ կամ զազա են համարվում: Հատկանշական է նաեւ, որ ալեւիականության երեւան գալու վերաբերյալ օսմանյան պատմական աղբյուրները եւս նշում են, թե այն ձեւավորվել է իրանցի սուֆի միստիկ գիտնական Հաջի Բեքթաշ Վալիի ջանքերով։

 

13-րդ դարի ընթացքում Փոքր Ասիա ներթափանցեցին թուրքական այլ ցեղեր: Նրանք աստիճանաբար հզորանալով՝ դուրս մղեցին սելջուկ թուրքերին եւ 1299 թ. հիմնադրեցին Օսմանյան կայսրությունը, որը հարատեւեց մինչեւ 1922 թ.։ Օսմանյան թուրքերը, ի տարբերություն սելջուկների, իսլամի սունի ուղղության հանա‎ֆի‎ ճյուղի դավանողներ էին, որոնք ալեւիներին մահմեդական չհամարելով՝ անասելի հալածանքների էին ենթարկում, հարստահարում` տարաբնույթ հարկեր գանձելով: 15-րդ դարի վերջին նրանք ալեւիների առաջնորդներին բանակցություններ վարելու պատրվակով հրավիրում են կայսրության կարեւոր քաղաքներից Հալեպ, այնտեղ օսմանյան գործակալները շրջապատում են նրանց, կապում ձեռքերն ու ոտքերը, ապա քաղաքի հրապարակում մեկ առ մեկ գլխատում, որպեսզի դաս լինի բոլորին:

Թեեւ քեմալական Թուրքիայում, որտեղ կարեւորվում էր թուրքական ինքնությունը, եւ ջանքեր էին գործադրվում «թուրքացնել» այլ ազգերին ու ազգություններին, ալեւիների հանդեպ ճնշումները մասամբ թուլացել էին, բայց եւ այնպես նրանց հանդեպ խտրականության եւ արհամարհանքի քաղաքականությունը շարունակվում էր։ Դա են վկայում 1937-38 թթ. Դերսիմի 65-70 հազար զազա ալեւիների ջարդերը։ Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների՝ ալեւիները համեմատաբար լավ վիճակում են հայտնվել անցյալ դարի 90-ականներին՝ Թուրգութ Օզալի եւ Սուլեյման Դեմիրելի իշխանության օրոք:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ապրող ալեւիների քանակին, որոնք ազգությամբ արաբ, քուրդ եւ թուրք են, ապա անկողմնակալ եւ գիտական վիճակագրության բացակայությամբ պայմանավորված՝ հստակ տվյալներ չկան: Նրանք դեռեւս 1990 թ. հայտարարել էին, որ 20 միլիոն են, իսկ պաշտոնական Անկարան քաղաքական, շահադիտական նկատառումներով նրանց թիվը կրճատում եւ 1-ից մինչեւ 2-3 միլիոն է համարում: Մինչդեռ որոշ դիտորդների կարծիքով՝ ալեւիների թիվը Թուրքիայում ավելի քան 15 միլիոն է։ Նշենք նաեւ, որ կան այլ տվյալներ, որոնց համաձայն՝ Թուրքիայի բնակչության 25-40 տոկոսն ալեւիներ են, ընդ որում՝ դրանց 40 տոկոսը քրդերն ու զազաներն են։

Թեեւ Էրդողանն ընտրական քարոզարշավների ընթացքում երբեմն ալեւիների հետ հանդիպումներ է ունեցել, խիստ կարեւորել երկրի տարբեր կրոնական համոզմունքներով ողջ բնակչության եղբայրությունն ու հավասարությունը, շեշտել, որ որեւէ մեկն ի զորու չէ վնասել նրանց միասնականությանն ու համերաշխությանը, սակայն նրա որդեգրած քաղաքականությունն ալեւիների հանդեպ ընդգծված խտրականությունն է: Ուստի համայնքից ընտրված պատգամավորները, պաշտոնյաներն ու կրոնական առաջնորդները հաճախ հրաժարվել են մասնակցել նման հանդիպումներին։

Միաժամանակ չեն ողջունել հնչեցված կոչերը՝ շեշտելով, որ դա պետք է ապացուցել գործով, իսկ Էրդողանն ու նրա կուսակիցները ալեւի բառը հաճախ կիրառում են իբրեւ հայհոյանք եւ նրանց ստորացնելու նպատակով՝ դասում հայերի, եզդիների ու զրադաշտականների շարքերին: Ավելին՝ Էրդողանը «ջամավիների»՝ ալեւիների աղոթարանների մասին խոսում է որպես մշակույթի կենտրոնների՝ շեշտելով, թե աղոթելու վայրը մզկիթն է, ինչը նշանակում է, որ նրանց մահմեդական չի համարում: Որոշ մեկնաբաններ անգամ Բաշար Ասադի վարչակարգի հանդեպ Էրդողանի կառավարության դիրքորոշումը պայմանավորում են նրա ալեւի լինելու հանգամանքով։ Հավելենք նաեւ, որ Թուրքիայում գործող ավելի քան 900 «ջամավիներ» համարվում են ապօրինի շինություններ, քանի որ կառավարությունը ոչ միայն մզկիթների օրինակով ֆինանսներ չի տրամադրում, այլեւ շինթույլտվություն չի տալիս։ Եղել են դեպքեր, երբ այն ծաղրել է այդ աղոթարանները, դրանք տգեղ ու նայելու արժանի չի համարել։ Նման պայմաններում ավելի քան ակնհայտ է, որ ալեւիները քվեարկելու են հօգուտ Քըլըչդարօղլուի։

Այլ կերպ ասած՝ «Էրդողանի կայսրությունը» եւ «Սուլթանի աշունը, կամ մտորումներ Թուրքիայի քաղաքական ապագայի մասին» գրքերի հեղինակ, «Վաշինգտոն» հետազոտությունների կենտրոնի թուրքական ուսումնասիրությունների նախագծի տնօրեն Սուներ Չագափթայը միանգամայն իրավացի է։ Նա, արձագանքելով Քըլըչդարօղլուի հայտարարությանը, իր թվիթերյան էջում շեշտել է, որ վերջինս, այդպիսով, «Էրդողանին ծանր վիճակի մեջ է դրել՝ հողը տանելով նրա ոտքի տակից»։

Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա Մաթևոսյան
Ամենադիտված