Հայերեն


Ադրբեջանում վիճակը լարված է

Բաց մի թողեք

ARMTIMES / Ադրբեջանական բոլոր ընդդիմադիր դաշտը միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը այսօր հայտարարել է ապրիլի 9-ին համապետական բողոքի ցույց կազմակերպելու որոշման մասին։ Ինչպես տեղեկացրել է դաշինքի մեջ մտնող «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, բողոքի ցույցը տեղի է ունենալու «Ոչ թալանին», «Ոչ կոռուպցիային», «Ոչ ընտանեկան իշխանությանը», «Ոչ միապետությանը», «Ազատություն քաղբատարկյալներին» կարգախոսներով։ «Ի վերջո մենք պետք է ցույց տանք, որ այս երկրում կան ուժեր, որոնք կարող են «Կանգ առ» ասել իշխող վարչակարգին»,-ասել է Ալի Քերիմլին։ Վերջինս ընդգծել է, թե առաջիկա հանրահավաքը Ադրբեջանում ծայր առնող նոր շարժման սկիզբն է, որը վերջ է դնելու ներկա իշխանությանը:

Բաքվի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ կարող են արտոնել բողոքի ցույցի անցկացումը՝ պայմանով, որ այն տեղի ունենա մայրաքաղաքի արվարձանում գտնվող «Մեհսուլ» մարզադաշտում, որտեղ շատ մարդ չի կարող տեղավորվել։ Այնինչ, սպասվում է, որ ազդարարված բողոքի ցույցը բազմամարդ է լինելու։ Պատճառը երկրում վերջին 20 տարում ստեղծված ամենածանր վիճակն է: «Յուրաքանչյուր օր մանաթի փոխարժեքը նվազում է, փակվում են բանկեր, ձեռնարկություններ, արտասահմանյան ընկերությունները լքում են Ադրբեջանը, աճում է գործազրկությունը եւ խորանում է սոցիալական լարվածությունը»,-երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ ասել է Ալի Քերիմլին: Վերջին մի քանի օրերին, երբ հայտնի է դարձել բողոքի ցույցերի շարք սկսելու մտադրության մասին, ընդդիմության ակտիվիստների զանգվածային հետապնդումներ ու ձերբակալություններ են սկսվել:

Միաժամանակ, Ադրբեջանում իշխող վարչակարգի դեմ պայքարին են պատրաստվում նաեւ եվրոպաբնակ ադրբեջանցի քաղաքական վտարանդիները։ Դեռ 2016 թվականի սեպտեմբերին Ստրասբուրգում ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կողմից ստեղծված «Ադրբեջանը ժողովրդավարության կարիք ունի (Azerbaijan needs democracy)» կազմակերպությունը հայտարարել է, որ իր նպատակն է Ադրբեջանի սահմաններից դուրս ստեղծել պաշտոնական Բաքվին հակադիր ծանրակշիռ ուժ: Նորաստեղծ կառույցը մտադիր է համակարգել Ադրբեջանի իշխանություններին ընդդիմացող բոլոր ուժերի գործունեությունը եւ Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեսակետներ ներկայացնել ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Եվրախորհրդարանում եւ այլ միջազգային հարթակներում:Ադրբեջանցի վտարանդիները խոստանում են մշտական գլխացավանք ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար:

Սպասվող բողոքի ցույցերի դեմն առնելու նպատակով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Միլլի մեջլիսին առաջարկել է երկրի նախագահին վարկաբեկելու կամ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար ավելի խիստ պատիժներ սահմանել՝ ընդհուպ մինչեւ երկու տարվա ազատազրկում։ Ըստ էության, օրենքի խստացմամբ Իլհամ Ալիեւը ակնկալում է ամբողջապես լռեցնել իր հասցեին հնչող նույնիսկ ամենազգուշավոր քննադատությունը, որը թույլ տալու համար ներկայումս հնարավոր է ազատվել տուգանք վճարելու դեպքում։ Իսկ արտերկրում հանդես եկող քաղաքական վտարանդիներին լռեցնելու համար իշխանությունները սկսել են շինծու քրեական գործեր հարուցել Ադրբեջանում բնակվող նրանց ազգականների նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենց հարազատներին համոզեն դադարեցնել Ալիեւի վարչակարգի քննադատությունը արտարկրից։

Հայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ
Ամենադիտված