«Ես եմ քեզ ծնել, ես էլ կսպանեմ»
ՀասարակությունՀՐԱՊԱՐԱԿ / Ապրիլի 2-ը Հայաստանում պիտի դառնար համահայաստանյան ապոկալիպսիսի օր, քանի որ ստեղծված իրավիճակը հուշում էր Հայաստանի մակարդակով «աշխարհի վերջի» մոտալուտ լինելը: Ողջախոհությունը հուշում էր, որ հարկավոր է ազգովի «պլոտնիկ» դառնալ ու «տապան» կառուցել՝ երկիրը փչացածություն տարածող «մայր գետերից», «ինքնամոռաց առվակների միավորումից», «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերից», սելավներից, կոյուղաջրերից ու ինքնահռչակ պուլպուլակներից փրկելու համար: Մինչդեռ եղավ անվերջանալի «վերջը»՝ վերընտրվեց մի վարչակարգ, որի գոյության ամեն մի օրը հայհոյանք է դեմոկրատիայի հայրերի հիշատակին, եւ որի օրոք հասցրել են ուղնուծուծով փչանալ պետության գոյությունն ապահովող գրեթե բոլոր ինտիտուտները: Սա մի վարչակարգ է, որի օրոք քաղաքական դաշտն անդառնալիորեն ենթարկվել է «դհոլացման», քաղաքական հստակ կողմնորոշմանը փոխարինելու է եկել քաղաքական բիսեքսուալիզմը, որի օրոք տնտեսական դաշտը հետեւողականորեն «լֆիկացվել» է ու «սաշիկացվել», իսկ մարդկանց սոցիալական ստատուսն այլեւս որոշվում է երկու կատեգորիաներով՝ «ձրի լավաշ ստացողներ» եւ «ձրի լավաշից փայ ունեցողներ»:
շարունակությունը՝ կայքում