Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի կյանքը. որոշ մանրամասներ
Հասարակություն
ԼիլիթՄնացականյան, PhD ուսանող, ԼիոնիԼյումիերհամալսարանիՀոգեախտաբանությանևկլինիկականհոգեբանության հետազոտականկենտրոնԱյս հոդվածում փորձ է արվում վերհանել Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի կյանքի, ապաստան հայցելու գործընթացի և դրան ուղեկցող սոցիալական պայմանների մասին որոշ մանրամասներ, բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց ՀՀ քաղաքացիններնանխուսափելիորեն բախվում են այլ երկրներում ապաստան հայցելու գործընթացում: Եվ քանի որ մինչև Հայաստանը լքելը նրանք այդխնդիրներըկանխատեսել չեն կարող, ապա արդեն տվյալ երկիր հասնելիս նրանք կանգնում են փաստի առաջ և հայտնվում տնտեսական, սոցիալական և հոգեբանական ծանր կացության մեջ:
Հոդվածում ներկայացված դիտարկումները կատարվել են մեր կողմից անցկացվող հետազոտության տվյալների հիման վրա : Հետազոտությունը վերաբերում է Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի մոտ արտագաղթի հոգեբանական տրավմային և դրա հաղթահարման մշակութային գործոններին : Հետազոտությունը ֆինանսավորվում է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամիկողմից։
Ֆրանսիայում ՀՀ քաղաքացիների ապաստան հայցելու մասին վերջին վիճակագրությունները վկայում են, որ 2015 թվականին ապաստան հայցելու դիմումները 16% աճ են գրանցել՝ 2014թ.-ի համեմատ: Սակայն ՀՀ քաղաքացիների կողմից ապաստան հայցելու բոլոր դիմումների ընդամենը 5,1%-ն է դրական պատասխան ստանում, իսկ մերժումները դատարանում բողոքարկելու արդյունքում դրական պատասխանների թիվը հասնում է 8,4%-ի:
Մերժումների այս մեծ քանակը մասնագետների կողմից բացատրվում է նրանով, որ 2011 թվականի դեկտեմբերից Հայաստանը ներառվել է «Ապահով երկրների» («Pays d’origine sûr») ցուցակում. դրանք այն երկրներն են, որտեղ հարգվում են մարդու ազատության, դեմոկրատիայի սկզբունքները, մարդու իրավունքները և հիմնական ազատությունները: Համաձայն Ֆրանսիայի՝ «Արտասահմանցիների մուտքի, կեցության և ապաստանի իրավունքի մասին» օրենքի (CESEDA) L741-4 հոդվածի՝ Ֆրանսիայում ապաստան հայցող արտասահմանցու ընդունելությունը կարող է մերժվել, եթե այդ արտասահմանցին «Ապահով երկրի» քացաքացի է: Գործում է նաև ապաստանի հայցման Դուբիլինյան ընթացակարգը, այսինքն ապաստան հայցող ՀՀ քաղաքացին Ֆրանսիայի տարածք է մուտք գործում Հայաստանից տարբեր որևէ երկրի տարածք մուտք գործելուց հետո՝ հիմնականում ԵՄ երկրներից որևէ մեկի տարածքը հատելով: Այս ընթացակարգի շրջանակներում տվյալ միջանկյալ երկիրը կարող է պահանջել նրա վերադարձը և ապաստան տալ նրան: Սակայն Ֆրանսիա մուտք գործելուց հետո Հայաստանի քաղաքացիները, թեկուզ և միջանկյալ երկրի պահանջից հետո, որպես կանոն, մնում են Ֆրանսիայի տարածքում ապօրինի կարգով:

Ըստ Փախստականների և անհայրենիքների (ապատրիդների) ֆրանսիական գրասենյակի (OFPRA) վերջին հաշվետվությունների՝ ՀՀ քաղաքացիները Ֆրանսիայում ապաստան են հայցում հետևյալ հիմնական դրդապատճառներով.
-էթնիկ դրդապատճառներ. ՀՀ՝ ծագումով ազերի քաղաքացիները ապաստան հայցելիս հայտարարում են, որ հետապնդվել և հալածվել են ՀՀ՝ ծագումով հայ քաղաքացիների կողմից: Նրանք գանգատվում են խառնամուսնությունների (հայ-ադրբեջանցի) նկատմամբ խտրականությունից, քանի որ երկու ազգի համայնքներն էլ հալածում են նման ամուսնության դիմած անձանց՝ ենթարկելով սոցիալական և ընտանեկան մեկուսացման, ագրեսիայի, խտրականության և խարանման: Հալածանքներ իրականացվում են ինչպես համայնքների, այնպես էլ ՀՀ վարչական կառույցների կողմից (հիշեցնենք, որ սրանք տեղի պաշտոնական հետազոտությունների արդյունքներն են, որոնք հիմնվում են ՀՀ քաղաքացիների գործերի մեջ առկա պատմությունների հիման վրա): Նրանցից շատերը ապաստան են գտնում Ռուսաստանում, բայց այնտեղ ևս, կովկասյան ծագում ունենալու պատճառով ռուսական ավտորիտարիզմի և բնակչության կողմից ռասիզմի զոհ են դառնում, և ի վերջո փախուստի դիմում:
-քաղաքական դրդապատճառներ. ապաստան հայցողները հայտարարում են, որ հետապնդվել և հալածվել են ընդդիմադիր շարժման մասնակից լինելու, հիմնականում՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ)-ի համախոհ լինելու համար:
-առկա են նաև դիմումներ Հայաստանում փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից, որոնք հայտարարում են, որ բռնության և «ռեկետի» զոհ են եղել տեղական իշխանության հետ կապված «մաֆիոզ» խմբերի կողմից:

Սակայն, ըստ մեր հետազոտական դիտարկումների՝ շատ անձանց մոտ ապաստան հայցելու հիմնական պատճառները, մեծամասամբ տնտեսական, սոցիալական-մշակութային և հոգեբանական բնույթ ունեն: Ապաստան հայցողները մեզ հետ զրույցներում չեն նշում Հայաստանում իրենց կյանքին վտանգ սպառնացող գործոններ, այլ հաճախ խոսում են Հայաստանում իրենց հարմար աշխատանք չգտնելու և ֆինանսական դժվարությունների մասին: Նրանք խոսում են նաև մի շարք սոցիալ-մշակութային գործոնների մասին (խտրականություն՝ կրոնական պատկանելության, հարազատի կամ իրենց մտավոր կամ այլ հաշմանդամության պատճառով և այլն): Կանայք հաճախ նշում են իրենց ամուսնու ընտանքի հետ համատեղ ապրելու անհարմարության մասին: Երիտասարդների մոտ հաճախ առկա է «հայկական հասարակության վերահսկողությունից» հեռու «ազատ կյանք» ապրելու հանգամանքը: Հաճախ է հանդիպում նաև ընտանիքում տղա երեխայի բանակից խուսափելու հանգամանքը և այլն:
Պետք է նշել, որ մեզ հետ զրույցներում նրանք վերը թվարկված երևույթների մասին պատմելիս չեն նշում դրանք որպես արտագաղթի հիմնական պատճառներ: Իսկ արտագաղթի պատճառների մասին ուղիղ տրվող հարցերին նրանք հիմնականում պատասխանում են՝ նշելով ավելի շատ հոգեբանական պատճառներ՝ ընդհանուր հուսահատություն, ապագայի հանդեպ թերահավատություն, անապահովության զգացում, երեխաների ապագայի մասին անհանգստություն (ամենահաճախ հնչող արտահայտություններն են. «Հայաստանումապագաչկա», «Երեխաներիապագայիհամարենքեկել», «Հայաստանումմարդիրենապահովչիկարողզգալ», «Հույսչկա, որերկրիվիճակըմիօրկլավանա» և այլն):
Այսինքն՝ նույնիսկ յուրաքանչյուր անձի համար ոչ թե կա մեկ հստակ գործոն, որի պատճառով նա լքել է երկիրը, այլ վերը նշված գործոնները գումարվում են մի շարք այլ գործոնների, և այդ բազմազան գործոնների ամբողջությունն է, որ հիմք է հանդիսանում արտագաղթի որոշումն ընդունելուն:
ԱՊԱՍՏԱՆՀԱՅՑԵԼՈՒԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ներկայացնելով ապաստան հայցելու խնդիրը մեր հայրենակիցների շրջանում՝ չենք կարող չանդրադառնալ ապաստան հայցելու գործընթացին, դրան ուղեկցող կեցության պայմաններին և այդ գործընթացի հոգեբանական առանձնահատկություններին:
Այսպիսով, նախ ներկայացնենք ապաստան հայցելու գործընթացի մասին որոշ մանրամասներ, որոնք Հայաստանից դուրս եկող քաղաքացին որպես կանոն չի կանխատեսում մինչև իր երկիրը լքելը, և որոնք նրա համար հետագայում հանդիսանում են վարչական լուրջ խնդիրների և հոգեբանական տրավմաների առիթ:
Ինչպես արդեն նշեցինք, ապաստան հայցելու դիմումը ՀՀ քաղաքացիների համար մեծամասամբ մերժվում է: Եթե դիմումը նոր է հանձնված և գտնվում է քննման ընթացքի մեջ, ապա ապաստան հայցողին տրվում է կացարան Ապաստան հայցողների ընդունման կենտրոններում (CADA) : Այդ կացարանը տրվում է մինչև դիմումի պատասխանը ստանալը : Այս կենտրոններում կենցաղային պայմանները բավականին ծանր են, կենցաղավարության և հիգիենայի նորմերը շատ հաճախ խախտվում են. սենյակները բաշխվում են ըստ շնչի՝ մեկ անձի համար 7մ2, երկու անձի համար 9մ2 և չորս անձի համար18 մ2, խոհանոցը և սանհանգույցը ընդհանուր է հարկի բոլոր բնակիչների համար: Դիմումի քննման ընթացքում ապաստան հայցողին տրվում է նպաստ (գումարի չափը հաստատվում է՝ ըստ դեպքի առանձնահատկության): Նա իրավունք ունի նաև դիմելու Կարմիր խաչի կողմից բաշխվող սննդի բարեգործական օգնությանը:
Դիմումի մերժումից հետո, անձը զրկվում է բնակության վայրից, ֆինանսական օգնությունից և հաճախ նաև Ֆրանսիայի տարածքում ապրելու իրավունքից: Սակայն նրանք ունեն հնարավորություն բողոքարկելու մերժման որոշումը: Բողոքարկումը տեղի է ունենում դատական նիստի ձևով, որին նախորդում է բողոքարկող նամակի և դրան կից հիմնավորող փաստաթղթերի ներկայացումը: Նրանք իրավունք ունեն դատական նիստին ներկայանալ փաստաբանի ուղեկցությամբ (վերջինս վճարվում է պետության կողմից): Բողոքարկման գործընթացքը շատ հաճախ նույնիսկ չի հասնում դատական նիստին, այլ մերժվում է զուտ բողոքարկող նամակի հիման վրա (ապաստան հայցողն ընդամենը 25 օր ժամանակ ունի բողոքարկելու համար, իսկ այդ ընթացքում դժվար է ձեռք բերել հիմնավորող փաստաթղթեր):
![]() |
![]() |
Բողոքարկման մերժումից հետո երկիրը լքելու մտադրություն չունենալով՝ նրանք որպես կանոն շարունակում են ապրել ծպտյալի կարգավիճակում՝ աշխատելով գործ չունենալ ոստիկանության և պետական մարմինների հետ: Որոշակի ժամանակ անց նրանք հիմնականում նորից են դիմում ապաստանի հայցով, բայց արդեն այլ բովանդակության հիմնավորում պարունակող դիմումով (մեծամասամբ որևէ հիվանդության (հաճախ՝ հոգեկան) առկայության պատճառաբանությամբ):
Մի քանի տարվա ընթացքում նրանց դիմումների և մերժումների քանակը կարող է հասնել մինչև 5-6-ի, սակայն այդ՝ թեկուզ և մերժված դիմումները և պատասխանի սպասելու կարգավիճակը նրանց հնարավորություն են տալիս մնալ Ֆրանսիայի տարածքում: Ցանկացած մերժում կարող է ուղեկցվել երկրի լքման թղթով, որը ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում: Սակայն եթե անձն այդ մեկ տարվա ընթացքում չի բախվում ոստիկանության կամ քաղաքապետարանի հետ, ապա ծպտյալի կարգավիճակում կարող է ապրել երկրի տարածքում: Մեկ տարի անց, երբ երկրի լքման թղթի ժամկետը լրանում է, նա կարող է նորից դիմում ներկայացնել:
Այն անձինք, ովքեր հինգ տարուց ավելի ապրել են Ֆրանսիայի տարածքում (թեկուզ և անօրինական կերպով), ունեն երեխաներ, և նրանց երեխաները նվազագույնը երեք տարի շարունակ հաճախել են ֆրանսիական դպրոց, հնարավորություն ունեն դիմելու «ապօրինի կեցության օրինականացում» («régularisation du séjour irrégulier») կոչվող տարբերակին, որը շնորհվում է տվյալ դեպքի առանձնահատկության քննման արդյունքում՝ հատուկ դեպքերում: Այս հնարավորության համար դեպքի համապատասխանության բոլոր չափանիշները պետության կողմից գաղտնի են պահվում, և հաջողության հասած դեպքերի պատմությունները կրում են բազմաթիվ հակասություններ:
Ինչպես արդեն նշեցինք, Ֆրանսիայի տարածքում ապօրինի կեցությունը ՀՀ քաղաքացիների ապաստան հայցողների դեպքում կարող է տարիներ տևել: Նրանք այդ ընթացքում շարունակաբար դիմում են տարբեր ընկերությունների, կազմակերպությունների, որպեսզի նրանց միջնորդությամբ ժամանակավոր կացարան, սնունդ, դրամական օգնություն ձեռք բերեն: Ժամանակավոր կացարանների տրամադրմամբ զբաղվող որոշ կազմակերպություններ ՀՀ քաղաքացիներից դիմումներ չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ նրանք գալիս են «Ապահով երկրից»: Սակայն կան նաև կազմակերպություններ, որոնք դեպքը քննելուց հետո տրամադրում են ժամանակավոր կացարաններ (առավելություն են տալիս բազմազավակ ընտանիքներին):
Բացի ժամանակավոր կացարաններից, կան նաև գիշերային օթևաններ, որտեղ նրանք կարող են գիշերել. որոշ դպրոցներ կամ սպորտ սրահներ իրենց սպորտային դահլիճները ուշ երեկոյից մինչև վաղ առավոտ տրամադրում են բարեգործական կազմակերպություններին, որպեսզի վերջիններիս օգնությամբ անօթևան մարդիկ այնտեղ հնարավորություն ստանան քնելու:
Գիշերային օթևաններից է նաև հայերի շրջանում «115» անվամբ հայտնի կառույցը (անունը ծագում է թեժ գծի հեռախոսահամարից): Այն գործում է միայն գիշերը և օրվա ընթացքում այնտեղ մնալու հնարավորություն չկա: 115-ում իրար կցված երկհարկանի մահճակալներ են տեղադրված, դրանք միմյանցից առանձնացված են պատնեշներով, որպեսզի քնողները իրար չտեսնեն: 115-ում նաև աթոռներ են դրված, և մահճակալների չբավարերելու դեպքում մարդիկ կարող են գիշերը այնտեղ նստել մինչև առավոտ (մահճակալները ավելացվել են միայն մի քանի ամիս առաջ, նախկինում միայն աթոռներն էին):
Շատ հայ կանայք դիմում են կաթոլիկ մենաստանների, որտեղ ճգնավորուհիները առանց բարդության ապաստան են տալիս նրանց՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ երեկոյան դուրս չգալու և համացանց չօգտագործելու պայմանով: Ծանր հիվանդություններով ախտորոշված ապաստան հայցողների համար առկա են հատուկ հյուրատներ, որտեղ նրանք կարող են ապաստան գտնել մինչև իրենց վարչական իրավիճակի կայունացումը: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նույն քաղաքում բարեկամներ ունեն, հաճախ ստիպված են լինում գիշերել այդ կացարաններում, որպեսզի հետագայում կարողանան ապացուցել, որ անօթևան են:
Ապաստանհայցելուգործընթացիհոգեբանականդժվարությունները
ՀՀ քաղաքացիների համար Ֆրանսիայում ապաստան հայցելու գործընթացն ուղեկցվում է մի շարք հոգեբանական, սոցիալ-մշակութային, բարոյական և այլ դժվարություններով: Հիմնվելով բազմաթիվ հոգեբանական զրույցների վրա, որոնք անցկացվում են հետազոտական նպատակով, կարող ենք առանձնացնել մի քանի հիմնարար կետեր, որոնք որոշ մանրամասներ կմատնանշեն այդ հոգեբանական դժվարությունների վերաբերյալ:
Նախևառաջ, ուշագրավ է այն, որ Ֆրանսիա գալուն պես մեր հայրենակիցներին հաճախ համակում է որոշակի հիասթափություն Ֆրանսիայի հանդեպ, քանի որ գալուց առաջ նրանց մոտ Ֆրանսիայի մասին ձևավորված պատկերացումները, ըստ նրանց, բոլորովին չեն համապատասխանում Ֆրանսիայի իրական պատկերին: Այն, ինչ նրանք պատկերացրել կամ իմացել են Ֆրանսիայի մասին մինչև գալը, չեն գտնում Ֆրանսիա հասնելիս, ինչի արդյունքում հիասթափության և զղջման զգացում են ունենում:
Հետազոտության մասնակիցներից՝ մոտ երեսուն տարեկան տղամարդ, պատմում է. «Մենքորիջանք X քաղաքիօդանավակայան, եստեսա, որէդքաղաքիամբողջշրջակայքընույնտիպիխանձածդաշտերեն, ոնցորմերՀայաստանումա, եսահավորհիասթափվեցի: Չէիպատկերացնում, որՖրանսիանէդքաննմանամերՀայաստանին, եսգիտեիիջնելուեմուֆրանսիականճարտարապետությունըտեսնեմ, ճաշակը: Դեմեզէնքանենասում՝Էյֆելյանաշտարակ-բան…ուզումէիհետգնայիՀայաստան, դեփաստորեննույներկիրնաէլի… հետոեկանքֆոյե… լացսգալիսէր, մտածում էի. «էսա՞Ֆրանսիան, էս գույնը թափած լինոլեումով, էս վառած յուղի հոտերով ֆոյեն ա՞ Ֆրանսիան» :
Հետազոտության մեկ այլ մասնակից՝ հիսունին մոտ կին, նշում է. «Եսմիշտկարդացելէի, որՖրանսիանմոդայիերկիրէ, մշակույթի, քաղաքակրթության երկիր, չգիտեի, որ սաղ կեղտոտ մազերով ու մաշած կոշիկներով են ման գալիս, աղբնէլգետնինենգցում: Բայցդեսաէլ Ֆրանսիա չի, « արաբստան » ա, սաղ սև ու արաբ են, սա էլ Ֆրանսիան չի»:
Հետազոտության մասնակից մոտ քառասուն տարեկան կին. «Առաջինպահիցեսահավորհիասթափվեցի, որտեսա, որմարդիկնույնձևիեն, ոնցորմերմոտ՝սովորական, հասարակ: Եսմտածումէի, որիրենքավելիքաղաքակիրթեն, բայցավելիանճաշակուանդուրեն, քանմերոնք: Հետոմտածումէի, որՖրանսիանսիրուն, մաքուրերկիրա, իվերջոԵվրոպաա… բայցիրականումլրիվարաբականերկիրա, միհատֆրանսիացիչեստեսնի: Չգիտեմ, եսահավորհիասթափվածեմ… իրանքբոշաեն, մեզէլանտեսում, արհամարհումեն: Իսկմենքամենինչծախեցինք, թողեցինքեկանքստեղ, ոնցորաշխարհիվերջնէր…ԵսՀայաստանումամենինչունեի…»:
Նման արտահայտություններ և նկարագրություններ հանդիպում են հետազոտության համարյա բոլոր մասնակիցների մոտ: Դրանց բովանդակությունն ավելի սուր է ընկերական զրույցներում:
Հիասթափության մեկ այլ առիթ է ապաստան հայցելու ընթացակարգինծանոթանալը: Նրանք, որպես կանոն, գալուց առաջ որևէ պատկերացում չեն ունենում ապաստան խնդրելու ընթացակարգի մասին, որը երկարատև գործընթաց է՝ վարչական-փաստաթղթային բարդ կառուցվածքով: Մինչև գործի մերժումը այդ հարցերով զբաղվում են հիմնականում սոցիալական աշխատողները: Բայց գործի մերժումից հետո վարչական գործընթացը վարում են իրենք՝ մեծամասամբ լեզվի չիմացության պայմաններում:
Հետազոտության մասնակից՝ մոտ երեսունհինգ տարեկան կին. «Մենքգալուցառաջչենքիմացել, որդոսյեպետքաբացենք, որպետքասուտ-սուտպատմությունհորինենք, որդրահիմանվրամեզտեղտանապրելու: Մենքմտածումէինք՝գալուենք, հանձնվենք, մեզկտանենճամբար, հետոամուսինսկաշխատեր, եսէլհամալսարանկընդունվեի: Որոշելէինք, որգալուենք, լեզունսովորենք, աշխատենք, մասնագիտությունձեռքբերենք… ո՞վէրպատկերացնումէսքաշքշուկը, որեսպիտիերկուերեխեսձեռքսբոմժիպեսփողոցներումմնամ, որպիտիպետությանըդատիտանք, ադվակատգտնենք… եսէսստրեսներիցլեզունէլչեմկարողանումսովորեմ…»:
Մոտ երեսուն տարեկան կին. «Եսեկամերբարեկամներիցմեկիմոտ, միքանիօրինքըպահեցինձիրատանը, հետոասեց՝դեպետքաարդենգնասհանձնվես: Եսուրախ-ուրախհագնվեցի, քսվեցի, ինքըինձտարավմիհատ, էնժամանակիմհամարանծանոթշենքիմոտ, որտեղլիքըոստիկաններկային… եսզարմացա, որոստիկանությանհետպիտիգործունենամ: Եսգիտեի՝ուղղակիսովորականկազմակերպությունա, պետքագնամթղթերստամ… հետոինքըէլչէրկարաիմհետմնար, որովհետևոչմեկպիտիչիմանար, որեսբարեկամունեմստեղ: Ինքըէդշենքըինձցույցտվեցուգնաց: Վախիցսկսեցիդողալ, դեոչլեզուգիտեմ, ոչբան… Հետոսկսվեցէսթափառականիկյանքը, էսբյուրոկրատականուժըսը… եսչէիպատկերացնում, որէսկարգիանհավանականբանաթուղթունենալը: Ինձէնքանհեշտէիննկարագրելամենինչ…»:
Մոտ հիսուն տարեկան կին. «Իմհամարամենամեծստրեսնէնէր, որեսչգիտեի, թեինչապետքանել, որգործսճիշտգնար: Ոչթղթերիցէիբանհասկանում, ոչսոցիալների(սոցիալական աշխատող-Լ.Մ.)ասածներիցէիբանհասկանում: Մարդչկար, որինձմարդավարիբացատրեր, թեէդհանձնվելուպրոցեսըինչաիրանիցներկայացնում: Հետոքիչ-քիչհայերիհետշփվելով, խոսակցություններիցորոշբաներհասկացա, բայցիրանքէլ՝մեկըմիբանէրասում, մեկը՝միբան… որճիշտնասեմ՝մինչևհիմաէլլավչեմհասկանում, ազնվությամբ…»:
Ապաստան հայցելու գործընթացը ուղեկցվում է մշտական սպասումով: Սպասումը և անորոշությունը այս գործընթացի հիմնական բնութագրիչն են: Աշխատանքի և մի շարք այլ իրավունքների բացակայության պայմաններում նրանք տարիներ շարունակ անելու ոչինչ չունեն, քան անորոշ ժամկետով սպասելը: Այսպիսի սպասումը պարունակում է հույս, որը ամեն դիմումի մերժման հետ տապալվում է, ապա նոր դիմումի հետ նորից վերականգնվում: Նոր դիմումը հանձնելուց հետո՝ նորից անորոշ ժամկետով սպասում մինչև պատասխանի ստացումը, և այսպես շարունակ: Այս սպասողական վիճակը հաճախ հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ է ունենում (տես՝Մնացականյան Լ., Արտագաղթի հոգեբանական տրավման և սոմատիզացիան Ֆրանսիայում ապաստան հայցող հայերի մոտ, Հոգեկան առողջության հայկական հանդես, 2013;4(2), էջ 24-30):
Ապաստան հայցելու իրավիճակում սրվում է նախկինում ունեցած սոցիալականկարգավիճակի կորստի զգացողությունը. հետազոտության մասնակից՝ մոտ հիսուն տարեկան կին. «Ես X քաղաքում(Հայաստանում-Լ.Մ.)ուսուցիչեմեղել: Բոլորըինձճանաչումէին՝որպեսլավուսուցիչ, լավմարդ՝արժանապատիվ, իրագործիննվիրված… իրանցիցոչմեկըհիմաչիպատկերացնի, որեսէսօրապրելուտեղչունեմ, միօրմեկիտուննեմքնում, մյուսօրըմիուրիշի… որամիսներովմանաստիրումեմապրել»:
Հետազոտության մասնակից՝ մոտ երեսունհինգ տարեկան տղամարդ․ «ԵսմեծշրջապատունեմՀայաստանում, մերթաղումտենցբանչկար, որկատարվերուչգայինինձիչպատմեին, խորհուրդչհարցնեին… շատհարգված-պատվածբարեկամի, ընկերների, թաղիտղեքիկողմից… հիմիամաչումեմ, որմտածումեմ՝իրանցիցմեկըգաինձտենատոպրակներովԿարմիրխաչիտվածժամկետանցկանսեռվենուկաթնեմտանում, որերեխեքսուտեն… էդիտղամարդուվիճակա՞, բաինչի՞պիտիմերկառավարությունըմեզիսենցօրիհասցներ… հայտղամարդուցտղամարդչիմնացել…»:
Հետազոտության մասնակից՝ մոտ քառասուն տարեկան կին. «ԵսՀայաստանումդեղագետեմեղել, բժշկականնեմավարտել, փայլուն, կարմիրդիպլոմով… բայցստեղո՞ւմահետաքրքիր, թեդուինչեսսովորել, դուստեղոչոքես, ոչինչես, և՛իրավաբանորենեսոչինչ, և՛փաստացի… ստեղհավաքարարիցավելչեսկարաաշխատեսէդքոկարմիրդիպլոմով…»:
Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ նշված դժվարությունների և դժգոհությունների մեջ միևնույնն է՝ Հայաստան վերադառնալու հստակ որոշում շատ հազվադեպ է կայացվում: Նրանք բոլորը հաճախ արտահայտում են ցանկություն հետ վերադառնալու, բայց այդ ցանկությունը, որպես կանոն, ի վերջո որոշում չի դառնում: Դա կարելի է կապել այն անորոշ հույսի հետ, որ հաճախ առկա է սպասողական վիճակում: Այդ հույսը ներշնչվում է նաև Ֆրանսիայի միգրացիոն քաղաքականության արդյունքում, քանի որ մերժումներից հետո թույլ տալ մարդուն ապրել երկրի տարածքում, նշանակում է հույս տալ: Սակայն բացի դրանից, նրանցից շատերը հետդարձի ճանապարհ այլևս չեն տեսնում, քանի որ վաճառել են Հայաստանում իրենց ողջ ունեցվածքը, ինչի շնորհիվ կարողացել են գալ Ֆրանսիա: Իսկ ոմանց համար էլ Հայաստան վերադառնալը երկարատև ու դաժան պայքարը տանուլ տալու, պարտվելու պես մի բան է: Նրանց սփոփում է անորոշ հույսը, իրենց պատկերացրած դրական հեռանկարը, որը գուցե իրականություն կդառնա թեկուզ և հեռավոր ապագայում, գոնե իրենց երեխաների համար՝ չնայած, որ չեն հավատում, որ Ֆրանսիայում իրենք և իրենց երեխաները մի օր կապրեն այն լիարժեքության զգացումով կյանքը, որ ունեցել են տարիներ առաջ Հայաստանում ապրելիս:

