Հայերեն


Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կրում․ Արտակ Զաքարյան

Blog
Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝ հաստատելով համապատասխան օրինագիծ, իսկ այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց այդ օրենքի նախագծին:
 
Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կռում։ Իր տխրահռչակ իշխանությունը պահելու փորձերում նա հերթով զոհաբերեց և շարունակում է զոհաբերել Հայաստանի բոլոր խաղաքարտերը և արդյունքում երկիրը թողնելու է առանց որևէ բանի։
 
Արցախի կորուստն առաջացրել է զգալի տարածաշրջանային հետևանքներ։ Հայաստանի՝ արցախյան պարտությունից և այն Ադրբեջանի օկուպացիայից հետո, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական կողմնորոշումները տարածաշրջանում նկատելիորեն փոխվել են: Երևանը շրջվում է դեպի Արևմուտք՝ երես թեքելով Ռուսաստանից։ Ադրբեջանն առայժմ խաղում է ռուսների հետ, սակայն առաջին իսկ հարմար պահի ավելի ցցուն ձևով լքելու է ռուսական “բարեկամությունը”: Վրաստանը փորձում է բարելավել հարաբերությունները ՌԴ հետ:
 
Ուկրաինական հակամարտությամբ, Արցախի օկուպացիայով և Սիրիայի իշխանափոխությամբ պայմանավորված գործընթացները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությունը և պարզ դարձրեցին, թե այստեղ ինչ ռազմավարական քայլեր են ձեռնարկում համաշխարհային խաղացողները։
 
ԵՄ-ին անդամակցելու գործընթացը պաշտոնապես սկսելու Նիկոլի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ Անդրկովկասի իրավիճակի վրա: Կարելի է զուգահեռ անցկացնել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու համատեքստում տեղի ունեցածի և այն դժվարությունների միջև, որոնց անխուսափելիորեն հանդիպելու է Հայաստանը։ Արևմուտքի ջանքերով էթնիկ զտման ենթարկված Արցախը դեռ ամբողջ գինը չէ, որ վճարել է Հայաստանը: Նիկոլի արկածախնդիր “քաղաքականությունը” էլ ավելի ծանր հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքական կայունությունը: Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները ճանապարհ հարթեցին երկրում քաղաքական լուրջ պառակտման համար։ Հայաստանում նման սցենարի կրկնության հավանականություն կա. ի վերջո, ԵՄ-ին անդամակցելու Երևանի որոշումը նույնպես կարելի է գնահատել որպես Արևմուտքի և Ռուսաստանի միջև իշխանության համար պայքարի հետևանք։ ԵՄ-ի հետ ինտեգրման մեկնարկը, կարծում ենք կհանգեցնի Արևմուտքի և ՌԴ կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացմանը և կստիպի նրան հստակեցնել իր դիրքորոշումը։
 
Առաջիկա օրերին ավելի պարզ կդառնա, թե Ռուսաստանը և Արևմուտքը ի՞նչ գործնական քայլերով կարձագանքեն այս որոշմանը։ Ռուսական պաշտոնական առաջին արձագանքը՝ “Տիտանիկի տոմսի” մասին, շատ պատկերավոր էր: Սակայն տոմս գնելն այլ բան է, խորտակվող նավ նստելն՝ այլ: Նիկոլի կառավարությունը երկիրը կնստեցնի խորտակվող նավ, թե՞ ո՛չ, դեռևս հարց է: Առաջիկայում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կայցելի Հայաստան և ԵՄ պաշտոնական դիրքորոշումները ևս կհնչեն:
 
Հստակ է մի բան, որ Նիկոլը մեծ ստախոս է, ով առաջնորդվում է բացառապես իր շահերով, ու թքած ունի պետության շահերի վրա: Իր աղետալի իշխանությունը պահպանելու և 2026թ.-ից հետո շարունակելու համար նա պատրաստ է գնորդներին վաճառել “արցախահայության իրավունքները” “միջանցքն ու կոմունիկացիաները”, “ԵՄ անդամակցումը”, “խաղաղությունը”, “կեղծ ստարատեգիական խարտիան”, "սահմանազատումը" և այլն:
 
Նախորդ տասնամյակում խոշոր տերությունների հակասությունները ևս սրվում էին ու հեշտ չէր այդ պարագայում հավասարակշված արտաքին քաղաքականություն վարելը: Սակայն Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանը հաջողությամբ կարողանում էր հասկանալի և փոխադարձ ընդունելի կերպով դիրքավորվել Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ և ԵՄ տնտեսությունների միջև՝ բացառապես հենվելով իր և գործընկերների հետ ունեցած համադրելի շահերի վրա:
 
Առկա հակասությունների վրա կառուցվող և շանտաժի նմանվող Հայաստանի փոփոխական “դիրքորոշումները” բացասաբար են անդրադառնում նաև տարածաշրջանային կայունության վրա։ Փստացի՝ Նիկոլի կառավարությունը սպառում է բոլոր այն հաղթաթղթները, որոնք Հայաստանը կարող էր խաղարկել արտաքին քաղաքականության մեջ: Մեր անկախ պետականությունը մոտեցել է իրավիճակից ելքեր մշակելու իր հնարավորությունների սահմանին։ Գրեթե բոլոր կարմիր գծերը հատվել ու հատվում են:
 
Հաշվի առնելով Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում Թուրքիայի աճող ազդեցությունը, կարելի է վստահությամբ ասել, որ հատկապես Արցախի օկուպացիայի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ՌԴ-ին դուրս մղելու և Իրանի վրա ճնշումը մեծացնելու լույսի ներքո՝ Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ: Նիկոլի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականությունն այդ մասին են վկայում:
 
Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան
Ամենադիտված