Հայերեն

Տխուր պատկեր. տնտեսության անառողջ կառուցվածքի հետևանքները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, արտաքին գործոններով պայմանավորված, Հայաստանի տնտեսությունը սկսեց աճի բարձր տեմպեր արձանագրել։ Բայց քանի որ արտածին գործոնների դրական էֆեկտն աստիճանաբար անցնում է, այն իր արտացոլումն է գտնում նաև Հայաստանի տնտեսական աճի պատկերի վրա։

Ու եթե տնտեսական ակտիվության ցուցանիշները 2022 թվականին կազմում էին 14,2 %, ապա անցած տարի կազմել են ընդամենը 8 %։ Միևնույն ժամանակ, 2024 թվականին գրանցված պատկերը 1,8 տոկոսային կետով էլ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ այս տարի արդեն կանխատեսվում է, որ տնտեսական աճի տեմպերն ավելի կնվազեն։ Տնտեսագետներից շատերը համոզված են, որ Հայաստանի տնտեսությունը վերադառնում է իր իրական վիճակին, երբ հազիվ սողում է։ Որոշ մասնագիտացված կառույցներ էլ անգամ կանխատեսում են, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5 % կամ ավելի ցածր։ Չնայած նույնիսկ այսպիսի վատ կանխատեսումներին, բացառված չէ, որ արդեն այս տարի Հայաստանը տնտեսական աճի ապահովման հետ կապված ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնի։

Ըստ էության, աշխարհաքաղաքական գործոններն ինչպես նպաստեցին Հայաստանի բարձր տնտեսական աճին, այնպես էլ կարող են հակառակ ազդեցությունն ունենալ՝ պայմաններ ստեղծելով աճի տեմպերի գահավիժման համար։ Մանավանդ այս տարի արդեն նշմարվում են էական աշխարհաքաղաքական փոփոխություններ, երբ առևտրային պատերազմները և տնտեսական խիստ մրցակցությունը դառնում են «նորմալ» երևույթ, մատակարարման շղթաները խաթարվում են, իսկ համաշխարհային մակարդակով գնաճային ֆոնն ավելի է ընդլայնվում։ Բացի դրանից, գործընկեր երկրներում գնաճը չի դադարում, իսկ կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գների աճը դեռևս մնում է թիրախային մակարդակից զգալի բարձր:

Այս տեսանկյունից հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ու եթե ռուսական տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանան, ինչը անհավանական չէ՝ տարբեր գործոնների ազդեցությամբ պայմանավորված, ապա այդ վիճակն իսկույն կզգացվի նաև Հայաստանի տնտեսության վրա։ Պատահական չէ, որ նույնիսկ Հայաստանի ԿԲ նախագահն է խոստովանում, որ 2025 թ. առաջին եռամսյակում Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում և, ընդհանրապես, աշխարհում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվում են:

Մյուս կողմից էլ՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր տնտեսական աճի տեմպը պահպանել, անհրաժեշտ է, որ տնտեսության կառուցվածքը առողջ հենարան ունենա, ինչը երկու տարվա ընթացքում կարելի էր ձևավորել, բայց այդպես էլ չձևավորվեց։ Ավելին, «Լույս» հիմնադրամի՝ 2024 թ. հունվարդեկտեմբեր ամիսների ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ։ Անցյալ տարվա ընթացքում գրանցված ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և ծառայությունների աճով, որոնց նպաստումները կազմել են, համապատասխանաբար, 7,3 և 2,5 տոկոսային կետ: Ու մինչ այս ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Արդյունաբերության նպաստումը տարվա կտրվածքով շարունակել է փոքրանալ՝ հունվարնոյեմբերի 1,6-ի փոխարեն հասնելով 1 տոկոսային կետի։ Ընդ որում, դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության աճի տեմպով, որը շարունակել է դանդաղել։

Գյուղատնտեսության ոլորտում, ճիշտ է, անցյալ տարի գրանցվել է 1,6 % աճ, բայց այդ տեմպը լիովին անբավարար է՝ հաշվի առնելով այս ոլորտի խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերը, ոլորտի ընդգրկունությունն ու Հայաստանի ունեցած գյուղատնտեսական պոտենցիալը։ Արտահանումն էլ իր հերթին է էականորեն նվազում։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբերին արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 48,6 %-ով, ինչի արդյունքում էապես դանդաղել է նաև կուտակային աճը՝ հունվարդեկտեմբերին կազմելով 53,1 %՝ հունվարնոյեմբերի 74,3 %-ի դիմաց։ Այսպիսի պատկերը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անցյալ տարվա հունվար նոյեմբեր ամիսներին արտահանման աճը շարունակել է գրեթե ամբողջությամբ պայմանավորված լինել ոսկերչական ապրանքների ու թանկարժեք քարերի արտահանումով, իսկ երբ այս ենթաճյուղում արտահանումը դադարել է, միանգամից անկումային իրավիճակը տեսանելի է դարձել։

Փաստացի, մի կողմից՝ Հայաստանի համար արտահանման դիվերսիֆիկացումն է մնում որպես լուրջ խնդիր, իսկ մյուս կողմից՝ կախվածությունը վերաարտահանումից։ Իսկ այդ երկու խնդիրների լուծման համար նախևառաջ պետք է արտադրության կազմակերպման համար հիմքեր ստեղծել ու տնտեսության կառուցվածքն առողջացնել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Ամենադիտված