Հայերեն

Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում պետական պարտքի հարցը շատ լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Պետական պարտքի ներգրավումը կարող է նպաստել երկրի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը, պայմաններ ստեղծել բնակչության բարեկեցության համար, սակայն երբ խախտվում է պետության եկամուտների ու պարտքի հավասարակշռվածությունը, իրավիճակը դառնում է վտանգավոր։

Մի շարք պետություններ ուղղակի կքած են ահռելի պետական պարտքի բեռի տակ։ Այս երկրների կառավարություններն անընդհատ ավելացնում են պետական պարտքի ծավալներն այն պարագայում, երբ պետությունն ի զորու չէ դրան համապատասխան եկամուտներ ներգրավել, և բյուջեում հավասարակշռությունը խախտված է։ Երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի չափից ավելի աճը կարող է խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Եթե պետությունը մեծ պարտք ունի և չի կարողանում կամ շատ դժվարությամբ է վճարում պարտքի տոկոսները, ապա այդ դեպքում ներդրողները կարող են կորցնել վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, ինչն էլ կհանգեցնի ազգային արժույթի անկմանը։

Մյուս կողմից՝ երբ կառավարությունը մեծ պարտք է կուտակում, և այն սկսում է վճարել նոր տպագրված փողերով, դա պայմաններ է ստեղծում հիպերգնաճի ու ինֆլ յացիայի տեմպերի արագացման համար։ Այդպիսի իրավիճակ է, օրինակ՝ Վենեսուելայում և Զիմբաբվեում։ Բացի այդ եթե պետական պարտքը վերահսկողությունից դուրս է գալիս, կառավարությունը կարող է ստիպված լինել կիրառել խիստ հարկային կամ խնայողության միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական անկման։ Կառավարությունը բյուջեի մուտքերն ավելացնելու և դրանք պարտքի սպասարկմանն ուղարկելու համար կարող է վարել նաև հարկերի ու տուրքերի բարձրացման քաղաքականություն։

Սակայն առանց համապատասխան հաշվարկների ու ռիսկերի գնահատման պետական պարտքի սրընթաց աճի արդյունքում բացառված չէ նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ պետական պարտքի սպասարկումն այլևս դառնա անհնար։ Օրինակ՝ այդպիսի իրադրություն ստեղծվեց Շրի Լանկայում 2022 թվականին, երբ սպառվեց ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթը և 51 միլիարդ դոլար արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց, ինչի արդյունքում էլ կղզի պետությունը բախվեց ամենալուրջ ճգնաժամին իր անկախությունից ի վեր։ Պետական պարտքի բեռի ծանրացման պայմաններում հնարավոր է նաև ավելի բարենպաստ պայմաններով պարտք վերցնելու կամ գործող պարտքը վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա, բայց այդ դեպքում պարտատուները կարող են քաղաքական և այլ պահանջներ առաջ քաշել։ Օրինակ՝ երբ Պակիստանը փորձում է նոր ու ավելի թեթև պայմաններով վարկեր ձեռք բերել Արժույթի միջազգային հիմնադրամից, Իսլամաբադի առաջ պայմաններ են դրվում, որ պետք է դրա համար կրճատի իր կապվածությունը Չինաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անհանգստացնող են ոչ միայն մեր պետական պարտքի ծավալները, այլև դրանց սրընթաց աճը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ողջ պետական պարտքը, այսինքն՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը կազմեց 12 մլրդ 842 մլն դոլար։ Մեկ տարվա ընթացքում՝ 2023 թվականի վերջի համեմատ, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8,4 %-ով։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճում է մոտավորապես մեկ միլիարդ դոլարով։ Ու պարտքի ծավալների ավելացման նման տեմպերի պարագայում բացառված չէ, որ այս տարվա ընթացքում արդեն մոտենանք 14 մլրդ դոլարի սահմանագծին։

Պետական պարտքի ավելացման թեմայի շուրջ հանրությունը շատ զգայուն է, քանի որ քաղաքացիների միջոցների հաշվին է, որ պարտքը վճարվելու և սպասարկվելու է։ Ու այս պայմաններում էկոնոմիկայի նախարարը մանիպուլացնում է հանրությանը՝ նշելով, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5 մլրդ 962 մլն դոլար: Սա ակնհայտ «բառային» մանիպուլ յացիա է՝ ուղղված հասարակության՝ տերմինների մեջ չխորացող ու միայն թվերին ապավինող մասին: Ի վերջո, ոչ մի մասնագետ երբեք չի ասել, որ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է։ Բոլոր տնտեսագետներն էլ շեշտում են՝ 12 մլրդ-ը (իրականում՝ 12,8) ՊԵՏԱԿԱՆ պարտքն է: Իսկ պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պարտքերի հանրագումարից՝ 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Այսինքն, բացի սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին մանիպուլացնելուց նույնիսկ արտաքին պարտքի թիվը նախարարը ճիշտ չի ներկայացնում: Ակնհայտ է, որ արտաքին պարտքը շատ ավելին է նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշից։ Միգուցե նա պարտքի ծավալներն ավելի պակասեցնելու համար հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։ Հնարավոր է:

Իշխանությունների դեպքում մանիպուլ յացիաները նորություն չեն, քանի որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ժամանակին էլ ասում էին, թե պարտքը նվազում է, այնինչ իրականում պարտքն ավելանում էր, սակայն նվազում էր դրա ծավալը դրամային արտահայտությամբ, քանի որ դրամն արժևորվում էր դոլարի նկատմամբ։

Մինչ պետական պարտքի մասնաբաժինը մեծ արագությամբ աճում է, դրա դրական տնտեսական էֆեկտը չի զգացվում։ Մյուս կողմից՝ մեր երկիր շատ մեծ գումարներ են մտնում՝ հատկապես ուկրաինական պատերազմից հետո, բայց այդպես էլ դրանք տնտեսական առումով հեռնակարային արդյունք չեն ունենում, ու ստիպված պետությունը նոր պարտքեր է վերցնում։ Պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը հիմնվում է գերազանցապես վերարտահանման վրա։ Իսկ կառավարությունն էլ երկրում կապիտալի կենտրոնացման բարենպաստ պայմաններ չի ստեղծում, կուտակված կապիտալը արտահոսում է և դուրս է գալիս երկրից։ Անգամ հայ գործարարներից շատերը նախընտրում են ավելի շատ դրսում, օրինակ՝ Դուբայում ներդրումներ անել կամ գույք գնել, քան Հայաստանում։

Ինչպես ընդհանուր հարկային համակարգը, այնպես էլ օրենսդրական դաշտն ու վարչարարությունը դյուրին չեն տնտեսական գործունեություն իրականացնելու և ներդրողներին գրավելու համար։ Դրա համար էլ, քանի որ երկարաժամկետ առումով ռեսուրսների բազա չի ստեղծվում բյուջե մուտքեր գրանցելու համար, կառավարությունը ստիպված հենվում է պարտք վերցնելու վրա, որպեսզի պետության ֆինանսական պարտավորությունները կարողանա իրականացնել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Ամենադիտված