Հայերեն


Lրջագույն մարտահրավեր Հայաստանի համար. hրապարակվել են հետազոտության արդյունքները

Հասարակություն

168.am /  Եթե արտագաղթի հավասարակշռությունը 0 լինի, կամ պայմանականորեն պատկերացնենք, որ Հայաստանից որևէ մեկը դուրս չի գալիս, հաջորդ սերնդում 100 կին իրենից հետո թողնում է 80-ը:

Այս մասին այսօր «Երեխայի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի փաստերի վրա հիմնված նախաձեռնությունները 2015-2017թթ.» համաժողովի ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը:

«Առանց արտագաղթի, առկա ծնելիության մակարդակի պայմաններում, որը չի ապահովում պարզ վերարտադրություն, յուրաքանչյուր հաջորդ սերնդում 1/5-ով պակաս կանայք ենք ունենում: Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար»,- ասաց նա:

Ներկայացնելով «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» 2017թ. հետազոտության արդյունքները` Արտակ Սաղաթելյանն ասաց, որ հետազոտությունն անցկացվել է 1919 տնային տնտեսություններում` 15-49 տարեկան կանանց շրջանում:

Հարցված կանանց ընտանիքի հիմնական վաստակողը գերազանցապես նրանց ամուսիններն են` 71.2 տոկոս:

Հարցածների միայն 8.5 տոկոսն է իրեն համարում ընտանիքի հիմնական վաստակող: Հարցված կանանց գրեթե կեսն ունեցել է աշխատանքային փորձ` 51 տոկոս, սակայն միայն 50.8 տոկոսն է աշխատել հարցման պահին:

Հարցված կանանց գերակշիռ մասը` 68 տոկոս, իրեն բնութագրել է՝ որպես տնային տնտեսուհի, և ոչ թե՝ գործազուրկ, ինչը փաստում է, որ նրանք չեն փորձել աշխատանք գտնել, կամ աշխատելու ցանկություն չունեն:

Արտակ Սաղաթելյանի ներկայացմամբ` կանանց 7.9 տոկոսը երեխա ունենալուց հետո այլևս չի ցանկացել աշխատել:

Երեխա ունենալուց հետո կանանց կեսից ավելին` 52.2 տոկոսը, առանց խնդիրների վերականգնվել է նախկին աշխատատեղում, իսկ 30 տոկոսը գտել է նոր աշխատանք: 0.4 տոկոսը չի կարողացել վերականգնվել հին աշխատավայրում և չի գտել նոր աշխատանք:

Ներկայացնելով երեխայի սեռի նախապատվությունը և դրա վրա ազդող գործոնները` նա նշեց, որ ամուսնանալիս երեխաների քանակի պլանավորման վերաբերյալ հարցման տվյալների վերլուծությունը վկայում է, որ կանանց գրեթե կեսի`46 տոկոսի համար, երեխաների առավել նախընտրելի կազմը եղել է մեկ տղա և մեկ աղջիկ ունենալը։ Սրան հաջորդում է երկու տղա և երկու աղջիկ տարբերակը`14 տոկոս, իսկ կանանց 13.8 տոկոսը չի ունեցել երեխաների թվի կամ սեռի նախընտրություն:

Հետազոտության շրջանակներում կարևորվել է նաև ապագա երեխայի սեռի նախապատվության հարցը:

Հարցված կանանց 56.3 տոկոսի շրջապատում և 82 տոկոսի ընտանիքում տղա-աղջիկ երեխաների նախապատվությունը բաշխված է հավասարապես: Կանանց մյուս մասը նշում է, թե իր շրջապատում տղա երեխան աղջկանից վեցապատիկ ավելի նախապատվելի է, կրկնակի ավելի` ընտանիքում:

Ըստ հետազոտության` գյուղական բնակավայրերում հարցված կանանց 39.1 տոկոսի կարծիքով` իր շրջապատում նախապատվություն է տրվում տղաներին, և միայն 5.5 տոկոսն է կարծում, որ նախապատվություն է տրվում աղջիկ երեխային:

Քաղաքային բնակավայրերում պատկերը փոքր-ինչ տարբերվում է` կանանց 35.6 տոկոսը նշում է, որ շրջապատում նախապատվությունը տրվում է տղաներին, իսկ 6.5 տոկոսը` աղջիկներին:

Արտակ Սաղաթելյանի ներկայացմամբ` երեխայի սեռը որոշելուց հետո 370 կանանց բացարձակ մեծամասնությունը` թվով 359-ը` 97 տոկոսը շարունակել է հղիությունը, իսկ 3 տոկոսը դիմել է հղիության արհեստական ընդհատման կամ ունեցել է ինքնաբեր վիժում: Երեխայի սեռը որոշելուց հետո հղիության ընդհատման որոշում կայացրած 5 կանանցից 4-ը որոշում կայացրել է ինքնուրույն, և միայն մեկն է որոշումը կայացրել բժշկի ցուցումով, ընդ որում, արհեստական ընդհատումը 4-ի դեպքում իրականացվել է ծննդատանը, իսկ 1-ի դեպքում` պոլիկլինիկայում:

Հղիության ընդհատման վայրի վերլուծությունը փաստում է, որ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց որակյալ մեծամասնությունը` 83.7 տոկոսը, հղիությունն ընդհատել է ծննդատանը. 4 կին հղիությունն ընդհատել է դեղորայքային աբորտի միջոցով` տանը, առանց բժշկի հսկողության:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանն ասաց, որ ի սկզբանե ծրագիրը կառուցված է եղել այն հետազոտական արդյունքների, փաստական տվյալների վրա, որոնք 2011թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը դրել էր սեղանին:

«2011թ. հետազոտության ընթացքում արդեն պարզ էր, որ հարցված կանանց վկայությամբ` միջավայրն ավելի մեծ նախապատվություն է դրսևորում տղա երեխայի հանդեպ, քան ընտանիքը: Այդ առումով մենք հասկացանք, որ ծրագրի թիրախը հիմնականում, առաջին հերթին՝ պետք է լինի սոցիալական միջավայրը: Անգամ այն ընտանիքները, որոնք նախապատվության որևէ դրսևորում չէին ունենում կամ միգուցե հավասարակշռված էին սեռային կազմի իմաստով, խտրական դրսևորման պատճառ չունեին, այդ սոցիալական միջավայրի դերակատարներից էին, այսինքն` որոշակի ազդեցություն, ներգործություն ունեին մյուսների վրա: Ի վերջո, այս նույն վերլուծություններն ու փաստական տվյալները խոսում են այն մասին, որ խնդրի անմիջական կրողը հասարակության մեջ ընտանիքների շուրջ 10 տոկոսն է, բայց ազդեցություն ունեն հասարակության բոլոր անդամները»,- ասաց նա:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց նորածինների սեռերի համամասնությունը, վերարտադրողական վարքագծի փոփոխությունները:

Սեռերի անհամամասնության փոփոխությունը ներկայացնելով` նա նշեց, որ 1990, 1991, 1992 թթ. դեռևս կենսաբանական միջինին մոտ ցուցանիշ ենք ունեցել` 105-106 տղա՝ 100 աղջկա հաշվով, և արդեն 1994թ. սկսվել է ցուցանիշի խաթարումը. պիկը եղել է 2000թ.` 120 տղա՝ 100 աղջկա հաշվով:

«Եթե սեռերի հարաբերակցությունը դիտարկենք ըստ ծննդի կարգի, կտեսնենք, որ, այո՛, մեզ մոտ առաջին և երկրորդ երեխաների պարագայում ցուցանիշները գրեթե մոտ են միջին կենսաբանական ցուցանիշներին»,- ասաց Կարինե Կույումջյանը` նշելով, որ երրորդ և չորրորդ ծնունդների դեպքում ցուցանիշների բարձրացում է արձանագրվում: Միևնույն ժամանակ, այս ցուցանիշներում ևս որոշակի նվազում արձանագրվել է` նախորդ տարիների համեմատությամբ:

«Կարող ենք նկատել, որ բնակչության թվաքանակի նվազումը հանգեցրել է բնակչության ժողովրդագրական ծերացման, և, բնականաբար, բնակչության կառուցվածքում մեծահասակների բաժնի ավելացումը բերել է բնակչության թվաքանակում բնական հավելաճի նվազման: Ծնելիության գումարային գործակիցը ծնունակ տարիքի մեկ կնոջ հաշվով 2015թ. կազմել է 1,645 միավոր: Թեև նախորդ տարվա համեմատ առկա է որոշակի նվազում, սակայն, եթե համեմատենք դիտարկվող ժամանակահատվածի հետ, ապա 2011թ. համեմատ առկա է ծնելիության գումարային գործակցի որոշակի աճ: Ցուցանիշները ցույց տվեցին, որ արձանագրվել է մայրանալու միջին տարիքի շարունակական աճ, ընդ որում, միայն վերջին 5 տարվա ընթացում՝ առնվազն մեկ տարով: Վերջին երկու մարդահամարների արդյունքներով ակնհայտ էր, որ բնակչության կառուցվածքում ավելացել է երբևէ չամուսնացած անձանց մասնաբաժինը, որի արդյունքում աճել է ամուսնության միջին տարիքը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Վերջին 4 տարիների տվյալներն արձանագրում են նորածինների սեռերի համամասնության որոշակի կայունացում: Այն դեռևս հեռու է կենսաբանական նորմայի միջին ցուցանիշից, սակայն այդ անհամամասնությունը հիմնականում երրորդ և բարձր կարգի ծնունդների շրջանում է: Առկա է նաև սեռերի համամասնության տարբերակում տարածքային կառուցվածքում»,- ամփոփեց Կարինե Կույումջյանը:

Խմբագրական խորհրդի անդամ Նվարդ Մանասյանն ասաց, որ միջավայրի հստակ փոփոխություն առկա է:

«Եթե նախկինում նորմալ էր նախապատվությունը բարձրաձայն տալ տղային, հիմա այլևս կա ընկալում, որ տղայի նախապատվությունը բարձրաձայնելը սոցիալապես ընդունելի վարքագիծ և կողմնորոշում չէ: Սա, իհարկե, առաջընթացի սկիզբն է, բայց կարծում եմ` չի կարելի ավարտված համարել աշխատանքները»,- ասաց նա:

Ըստ նրա` հետազոտությունները ցույց են տալիս, որ տղա երեխայի հաղթական կերպար կա, տղա ունենալու համար շատ պատճառներ կան, աղջիկ երեխաների դեպքում այդ կերպարն առկա չէ: Ըստ նրա` պետք է շարունակել խոսել խնդիրների մասին, բայց դրան պետք է զուգակցել կնոջ կերպարի վերաձևակերպումը:

Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված