Հայերեն

Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան

Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։  

«Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով հաստատվել են ռեկորդային գներ. մեկ ունցիա ոսկին արժե ավելի քան 3000 դոլար։ Մի քանի տարի առաջ գինը դրա մոտ կեսն էր։ Պղնձի և մոլիբդենի մասով դեռ այդքան շատ աճ չի գրանցվել համաշխարհային շուկայում, սակայն կա զգալի ներուժ։ Մի քանի տարի հետո ականատես կլինենք նաև պղնձի և մոլիբդենի գների կտրուկ աճի, քանի որ այդ մետաղներն օգտագործվում են հիմնականում այն տեխնոլոգիաներում, որոնց համար մասնագետները կանխատեսում են մեծ ապագա։ Խոսքը վերաբերում է արևային էներգետիկային, էլեկտրոմոբիլներին, հողմակայաններին, հետևաբար պահանջարկը հանգեցնելու է նաև գնաճի»,- ասաց Ջհանյանը  

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի պղնձի և ոսկու զգալի պաշարներ, որոնք լիարժեք չեն օգտագործվում, ուստի հանքագործների և մետալուրգների միությունն ամեն անգամ առիթը բաց չի թողնում բարձրաձայնելու այդ մասին։ 

«Եթե մեր արդյունահանման ծավալներն ավելանան, ապա Հայաստանի տնտեսությունը կապրի իսկական բում, որովհետև խոսքը վերաբերում է ոչ միայն այս առանձին ճյուղին, այլև հարակից շատ ոլորտներին։ Փորձում ենք համագործակցել իշխանությունների, կառավարության պատասխանատու ղեկավարների հետ, որպեսզի ընձեռվի հանքարդյունաբերության ասպարեզում առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ հանքարդյունաբերությունը մնում է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չորրորդ տարին անընդմեջ ՀՀ թիվ մեկ հարկատուն է և 2024 թվականին վճարել է 102 միլիարդ դրամի չափով պետական հարկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, որովհետև վճարած գումարների չափով զգալիորեն գերազանցում է երկրորդ և երրորդ հարկատուներին։ Ջհանյանի հավաստմամբ՝ ԶՊՄԿ-ն նույնիսկ կարող է կրկնապատկել առկա ներուժն ու մեծացնել աշխատանքի ծավալները։ Եթե աշխատի նաև Ամուլսարի հանքը, ապա արդյունաբերողների բանակն ավելի կհզորանա։    

«Ի վերջո, վճարված գումարների շնորհիվ հոգում ենք մեր զինված ուժերի, առողջապահության և այլ ոլորտների կարիքները, իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Վճարված հարկերի շնորհիվ նվազում է նաև արտաքին պարտքը։ Հնարավորություններն առկա են, պարզապես պետք է լիարժեքորեն դրանք օգտագործվեն՝ ի շահ մեր ժողովրդի»,- ասաց մասնագետը։

Անդրադառնալով հասարակության մեջ առկա կարծրատիպերին ու մտահոգություններին առ այն, որ հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում շրջակա միջավայրին, որ արդյունահանողները մտածում են միայն իրենց շահի, այլ ոչ թե բնության պահպանության մասին՝ Ջհանյանն ընդգծեց, որ հասարակության անհանգստությունը որոշ չափով նվազել է, բայց բնավ չի վերացել, միֆերն ու կարծրատիպերը դեռ պահպանվում են, որոնք տարածված են հասարակության լայն շրջանակներում։

«Բայց ես ուզում եմ մեկ օրինակ վկայակոչել ու հիշեցնել բոլորին, որ ժամանակին նման կարծրատիպեր կային նա Մեծամորի ատոմակայանի հետ կապված, ինչի պատճառով ատոմակայանը մի քանի տարի փակվեց, և մենք տեսանք դրա հետևանքները։ Խնդիրը չի վերաբերում միայն մեր ազգաբնակչությանը։ Նույն վերաբերմունքն ատոմային էներգետիկայի նկատմամբ կար նաև Գերմանիայում, որտեղ տնտեսությունն այժմ հայտնվել է ճգնաժամի մեջ։ Կարծրատիպերի պատճառով չարժե կասեցնել տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացումը։ Հարցը պետք է մնա օբյեկտիվության դաշտում»,- ասաց հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Ջհանյանը հավաստիացրեց, որ իրենք աշխատում են հասարակության լայն շերտերի, ինչպես նաև բուհերի հետ, որպեսզի կարծրատիպերը փոխվեն և մարդկանց մտահոգությունները փարատվեն, քանզի իրականում այն օգուտը, որ ազգաբնակչությանը բերում է հանքարդյունաբերությունը, շատ ավելին է, քան բացասական ազդեցությունը բնության վրա։

«Ինքնին հասկանալի է, որ հանքարդյունաբերական ցանկացած գործունեություն որոշակի վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Չնայած այդ հանգամանքին՝ ոլորտն ամեն ինչ անում է, որպեսզի այդ բացասական ազդեցությունը հնարավորինս նվազեցվի և մեծանա այն օգուտը, որ ստանում են պետությունն ու ժողովուրդը։ Այդուհանդերձ, տեխնոլոգիաների արդիականացումը տեղի է ունենում ավելի արագ, քան կարծրատիպերի վերացումը՝ կապված այդ տեխնոլոգիաների բերած հնարավորությունների հետ»,- նշեց Ջհանյանը։

Նա ԵՊՀ-ում կազմակերպված միջոցառման ընթացքում նաև հանդես եկավ հանքարդյունաբերության վերաբերյալ համապատասխան զեկույցով և մասնավորապես կարևորեց երկրաբանի մասնագիտությունը՝ այն համարելով հեռանկարային։ 

«Երիտասարդ դիմորդների և ուսանողների վերաբերմունքն այս մասնագիտության հանդեպ, ցավոք, համարժեք չէ, շատերի մոտ երկրաբան դառնալու ցանկություն չկա, հետևաբար պետք է գրավչությունը բարձրացվի։ Այդ առումով համալսարանները շատ անելիքներ ունեն։ Մենք նույնպես համագործակցում ենք բուհերի հետ, կազմակերպում ենք արտադրական պրակտիկաներ, օգտակար հանդիպումներ, որպեսզի երկտասարդների շրջանում հետաքրքրությունն այս մասնագիտության նկատմամբ մեծանա։ Դա երկար պրոցես է, բայց հույս ունենք, որ այս տարվանից պատկերը շահեկանորեն կփոխվի։ Դա պարզ կլինի նաև դիմորդների քանակից։ Առանց մասնագետների ոլորտը պարզապես կմահանա։ Մեր նպատակն է պատրաստել սեփական կադրերին, այլ ոչ թե մասնագետներ հրավիրել արտասահմանից»,- եզրափակեց Ջհանյանը։  

 

Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել
Ամենադիտված