Ողբերգական դեպք. տղամարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
LifeՍեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում;
Տեղեկությունը Կ. Հովհաննիսյանը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արման Ոսկանյանին, ովքեր, ժամանելով նշված վայր, պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, ով «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարազային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, ով կլիներ մոտ 31-32 տարեկան։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։