Հայերեն


Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Մասիս քաղաքի համար 4 դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանի շուրջ կրքերն օր-օրի ավելի են թեժանում։ MediaHub-ի՝ երեկ հրապարակված, «Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ» վերտառությամբ հոդվածից հետո (տեսանյութով) բազմաթիվ ծնողներ են դիմել MediaHub-ին ու ներկայացրել իրենց բողոքը՝ կապված ուսուցչի ոչ ադեկվատ պահվածքի հետ։ 

Դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում այսօր ասաց, որ աշակերտների ու ծնողների բողոքը լսելուց հետո ինքը ստիպված նստում է Վրացյանի դասերին, որ երեխա չտուժի։ 

«Հոգեկան խնդիր ունի, թե ոչ, դա բժշկի գործն է։ Բայց որ ընկեր Վրացյանն ինքն է խնդիրներ ստեղծում դպրոցի համար, միանշանակ է։ Արցախցի մի երեխայի վիրավորել ու ասել է, թե՝ «դուք պիտի մեռնեիք, ինչի՞ եք եկել», ես խոսել եմ ծնողների հետ, հանդարտեցրել իրավիճակը։ Ոչ մի ուսուցչի նկատմամբ անվստահություն չկա, բացի Արև Վրացյանից, իսկ իր համար ճիշտը մի՛շտ ինքն է»,- ասաց դպրոցի տնօրենը։

Տիկին Բարսեղյանը նաև նշեց, որ քայլեր են ձեռնարկում ուսուցչուհուն կարգի հրավիրելու համար, որովհետև նա երկխոսելու ունակ չէ։

«Մի նկատողություն արդեն տվել եմ, 6-րդ և 9-րդ դասարանը վերցրել եմ ձեռքից, մայիսին նաև 8-ի «Բ» դասարանն եմ վերցնելու, բայց, միևնույնն է, ինքը շարունակում է իրեն նույն կերպ պահել։ Խնդիրը միայն արցախցի երեխաները չեն։ Տարբեր ծնողներից ենք բողոքներ ստանում, հարվածում է երեխաներին։ Ամեն օր, ամեն ժամ բղավում է՝ «հանե՛ք ինձ աշխատանքից», ես նրան ասում եմ՝ «ընկե՛ր Վրացյան, եթե չես ուզում աշխատես, ազատման դիմում գրի՛ր», ասում է՝ «չեմ գրում, հանե՛ք ինձ»»,- պատմեց մեզ տնօրենը:

Նա ասաց նաև, որ Արև Վրացյանն ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, թե՝ «աշակերտները ձեռք են տալիս իմ մարմնի տարբեր մասերին»։ 

«Չգիտեմ՝ ինչ ավարտ կունենա այս ամենը, ես չեմ ուզում շտապել ու կանխատեսումներ անել, բայց նա չարիք է դարձել երեխաների համար»,- նշեց Նարինե Բարսեղյանը։ 

Մասիսի թիվ 4 դպրոցում Արցախից տեղահանված մոտ 180 երեխա է սովորում, տնօրենն ասաց, որ նաև ուսուցիչներ կան։ «Դպրոցում արցախցիները թիրախավորված չեն, մեզ մոտ «արցախցի-մասիսցի» զրույցներ չկան։ Բայց ուսուցչի կողմից արցախցի աշակերտին հարվածելն ու ակնհայտ վիրավորանքը շատ է զայրացրել բոլորիս։ Մեզ համար պատիվ չէ, որ մի ուսուցչուհու պատճառով բոլորի ուշադրությունը սևեռված է մեր դպրոցի վրա»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Արև Վրացյանի հետ։ Վերջինս ասաց, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել՝ նշելով, որ իր անձի շուրջ կատարվողը զրպարտություն է։ Անգամ երեկ հրապարակված տեսանյութը, որտեղ նա պարզ ասում է, որ «կոկաին եմ խմել», որի ազդեցության տակ հարվածել է երեխաներին, ասաց, թե «զրպարտություն է, ոչինչ իմ անունից մի՛ հրապարակեք»։ 

Նշենք, որ Արև Վրացյանը դպրոցում թաքուն ձայնագրություններ է արել իր հեռախոսով ու գնացել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշար, բողոքել և՛ աշակերտներից, և՛ իր գործընկերներից։ 

Հունան Թադևոսյան


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»Ոստիկանական մեքենաներ՝ Սևան-Երևան ճանապարհի բոլոր հատվածներումԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարար Միջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 32-րդն է Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 83,25 դոլար 34 ժամ գազ չի լինի 15-ից ավելի բնակավայրերում «Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Ողբերգական դեպք Երևանում․ քարն ընկել է 26-ամյա բանվորի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Մի շարք հասցեներում ջուր չի լինի Անհեթեթ է. վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը Կիրանցի գյուղացիները այրելու են տները, Հայաստանը կիսելու պատասխանները պետք է տան․ Դանիելյան Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո) ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մարիամ Ալեքսանյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Սպասվում են անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Լավ լուր․ նոր երթուղով չվերթեր են մեկնարկել Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը Ուկրաինական անօդաչուների հարվածից ՌԴ-ում 7 զոհ, 35 վիրավոր կա Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Պայթյnւն-հրդեհ՝ Երևանում Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին «Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uшhմшնшզшտnւմը uկuել են, հասնելու են Խшչյшլի բшրձnւնք, մեր առաջ մnւտքերը փшկ են Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ ՍարգսյանՄի շարք հասցեներում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազ չի լինի«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ ՄեսսիԻ՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Էս ինչ աղջիկա… Անահիտ Մանուկյանը խանդում է Հակոբ Տեր-Վարդանյանին. բացառիկ հոլովակ
Ամենադիտված