Ընձառյուծը մտել է բնակելի շենք, վիրավորել հինգ մարդու և սպանել փոքրիկ աղջկա
ԱշխարհՀնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում ընձառյուծի հարձակման հետևանքով 11 ամսական աղջնակ է մահացել, վիրավորվել է ևս հինգ մարդ: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
Ընձառյուծին նկատել են մարտի 10-ին Ինդաուր քաղաքում: Անտառային դեպարտամենտի աշխատակիցները այծով խայծ են դրել, բայց կենդանուն հաջողվել է փախչել:
Հաջորդ առավոտ գիշատիչը մտել է բնակելի շենք, կծել կերակուր պատրաստող կնոջը, ապա վիրավորել նրա ամուսնուն, որը փորձել է փայտով նրան քշել: Դրանից հետո ընձառյուծը փախել է կառուցվող տուն ու հարձակվել երեխայի վրա:
Կենդանուն բռնել են մեկ օր անց: Գործողությանը մասնակցել է 40 մարդ: Նրանց հաջողվել է արգելափակել ընձառյուծին կառուցվող տան մեջ, ցանց նետել նրա վրա և նրան հանգստացնող միջոց ներարկել:
Մինչ այդ ևս երեք մարդ վիրավորվել է, հայտնում է NDTV- ն: Ընձառյուծին հաջողվել է վնասել պահակին, անտառային վարչության աշխարակցին և կենդանաբանական այգու աշխատակցին:
Ընձառյուծը տեղափոխվել է կենդանաբանական այգի: Ստուգումից հետո նրան տարել են անտառ ու բաց թողել: