Անուշիկ Ալավերդյանի դուստրը Կոմիտաս է երգում (վիդեո)
LifeԱյսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում նրա դուստրը երգում է Կոմիտաս՝ «Հայր մեր»։
Երգչուհու դուստրը հոլովակում կանգնած է զատկական սեղանի մոտ։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։
Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին ջինսե լայնեզր տաբատ էր կրում եւ վանդակավոր բլուզ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր երկար մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շքեղ»։