Հայերեն


Տավուշում կայացել է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

Սպորտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցը մեկնարկել է Հաղթանակ համայնքից, որտեղ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետևել է «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնած՝ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպմանը, ապա ծանոթացել վերոնշյալ ու հարակից համայնքների սպորտային ենթակառուցվածքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ հուշամրցաշարի պատվավոր հյուրերի և մասնակիցների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարին:

Հաջորդիվ ԿԳՄՍ փոխնախարարն Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանի, Սիփան Փաշինյանի, Սարգիս Ալեքսանյանի, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ հետևել է արդեն 28-րդ անգամ անցկացվող հուշամրցաշարի եզրափակիչ խաղին, որում Բագրատաշեն համայնքի թիմը հաղթել է Այրում համայնքի թիմին: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հուշամրցաշարի հաղթողներին և բոլոր մասնակիցներին, ընդգծել է դրա կազմակերպման կարևորությունը:

«Սպորտն այն կարևոր ոլորտներից է, որում գրանցվող մեծ ու փոքր հաղթանակները վերականգնում են սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վստահությունը:

Սպորտը սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ուժեղ մնալ և չհուսահատվել: Փառք ու պատիվ մեր հերոսներին և շնորհակալություն հուշամրցաշարի կազմակերպիչներին, մասնակիցներին՝ հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակը վառ պահելու համար: Նրանց հերոսության դիմաց մեզանից յուրաքանչյուրը նվազագույնը, որ կարող է անել, իր գործը լավագույնս կատարելն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հավելել, որ մրցաշարը նպաստում է նաև մարզում սպորտային կյանքի զարգացմանը:

Հուշամրցաշարի աջակից «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Այս մրցաշարում հաղթողներ և պարտվողներ չկան. հաղթել է միասնությունը՝ հերոսների հիշատակը հարգելու գործում։ Փառք մեր հերոսներին… Իրապես, շատ անելիք ունենք, ապրելով և ազնիվ աշխատանքով յուրաքանչյուրս մեր միջավայրում պետք է վառ պահենք հերոսների հիշատակը»:

Մարզային այցի շրջանակում Կարեն Գիլոյանը Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանի ուղեկցությամբ եղել է համայնքի մարզադպրոցում, որտեղ ծանոթացել է շենքային և գույքային պայմաններին, քննարկել դրանց բարելավման հնարավոր ուղիները:

Ավելին ՝ այստեղ

Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՀունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըՀայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել ԻրանինՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներԱրամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ինչպես Աննա Հակոբյանը հայտնվեց ժողովրդի մեջ. Ոստիկանությո՞ւն, թե՞ «Յաշմա», Ալիևի նոր պահանջը Միգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ Պուտին Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համար Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ամենադիտված