Մարիամ Ալեքսանյանի 24-ամյակը Դուբայում
LifeԴերասանուհի Մարիամ Ալեքսանյանն այսօր նշում է 24-ամյակը: Մարիամն այդ առթիվ խնջույք չի կազմակերպել, փոխարենն այս օրերին հանգստանում է Դուբայում:
Ինստագրամի իր էջում նա լուսանկար է հրապարակել և գրել. «24 տարեկան, դե, շնորհավոր ծնունդս»: Մարիամը «Սթորի» բաժնում նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ մոմ է փչում:
Նշենք, որ դերասանուհու մասնակցությամբ վերջին նախագիծը եղել է «Հարս չկա» սիթքոմը: