Հայերեն


«Երազում եմ այս տարի հայր դառնալ». Բեն Ավետիսյանի 30-ամյակի մեծ խնջույքն ու հայտնի հյուրերը

Life

Դերասան Բեն Ավետիսյանը երեկ տոնել է 30-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ Նրա հյուրերի թվում էին ոչ միայն ընկերներն ու հարազատները, այլև հայտնի գործընկերները, որոնց հետ շփումը միայն աշխատանքային հարթակում չէ։

Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է մանրամասներն ու ֆոտոշարքը։

Բենը պատմեց, որ օրը սկսել է ընկերների անակնկալով. «Կեսգիշերին նրանք եկան ինձ շնորհավորելու։ Մինչև լուսադեմ 4-ը նշեցինք ծնունդս։ Արդեն երեկ վաղ առավոտից խառն էի, բայց շատ բարձր տրամադրություն ունեի»։

Ի տարբերություն կնոջ` դիմահարդար Դիանա Տոնոյանի, որն օրեր առաջ նախընտրել էր իր 23-ամյակը տոնել առանց մեծ խնջույքի, Բենը որոշել է մեծ միջոցառում կազմակերպել։

«Դիանայի մեջ կա այդ ռոմանտիկությունը` ուզում է մենակ լինենք։ Իր ծնունդն այդպես նշեցինք, իսկ ես որոշեցի այս տարի մեծ խնջույք կազմակերպել, քանի որ 30-ամյակս էր։ Այս ծնունդս տարբերվում էր նրանով, որ ես էի կազմակերպել,  քանի որ ամեն տարի ծնունդս ընկերներս էին կազմակերպում»,- ասաց նա ու հավելեց, որ խնջույքի ժամանակ փոքր-ինչ լարված էր, որպեսզի բոլորն իրենց լավ զգան։

Ինչ վերաբերում է օրվա անակնկալներին` Բենն ասաց. «Անակնկալները եղել են նվերների տեսքով տարբեր նվերներ եմ ստացել։ Դիանայի նվերներն էլ շատ տարբեր են` գումարից մինչև հագուստ։ Նա միշտ է անակնկալներ մատուցում։ Դիանան պահում է այդ ռոմանտիկությունը, որն իմ մեջ չկա. կարող է փոքր բանով այնպիսի անակնկալ անել, որը ես միլիոններ ծախսելով չկարողանամ կազմակերպել»։

Նախորդ տարի դերասանն ամուսնացավ. դա իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից է համարում. «Իմ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ամեն տարիքում կարողանամ գտնել ու անել այն քայլերը, որոնց համար չեմ փոշմանի։  Ես երբեք չեմ փոշմանում ոչ արածներիս, ոչ էլ չարածներիս համար։ Իմ մեծ ձեռքբերումն եմ համարում նաև կայուն ընտանիք ստեղծելս, երբ իմ ընտանիքի մեջ ստեղծեցի նոր ընտանիք։ Երևի թե, ամենակարևոր իրադարձություններից մեկը կլինի այն, որ այդ ընտանիքում ավելանա փոքր անդամ։ Ես շատ եմ ուզում հայր դառնալ։ Միշտ շատ եմ սիրել երեխաների և ցանկացել եմ երիտասարդ հայր լինել։ Իմ ծնողներն էլ երիտասարդ են ամուսնացել, մեր տարիքային տարբերությունն այնքան է, որ ես իրենց հետ իմ կապը պահել եմ որպես երիտասարդ։ Ուզում եմ նույնն իմ երեխայի դեպքում լինի։ Տա Աստված  մինչև 31 տարեկան բալիկ ունենամ։ Դա այս տարվա ամենամեծ երազանքս է, որը խնդրում եմ Աստծուն։ Իսկ առհասարակ  ես երազանքներով ապրող մարդ չեմ, ունեմ նպատակներ ու հասնում դրանց»,- ասաց Բենը։

Դերասանի խոսքով` տարեցտարի մեծացող թվերից երբեք չի վախեցել։ «Տարիքը պարզապես թիվ է։ Երբ մարդը հոգով ու ապրելակերպով երիտասարդ է, թիվը կապ չունի։ 30-ն այն տարիքն է, երբ և՛ երիտասարդ ես, և՛ ունես հասունություն, դիրք, ձեռքբերումներ։ 30-ը 60 էլ դառնա,  չեմ վախենա։ Ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի»,- եզրափակեց նա։

Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացելՌեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին Երկրաշարժ սահմանին «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Մենք ստիպված էինք խաղաղության հասնել պատերազմի միջոցով․ ԱլիևՉինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էԲերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանԳեղարքունիքում ականազերծման աշխատանքներ չեն արվում․ ՊՆ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Ալեքսանդր Բաբասյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՀուզիչ տեսանյութ. Արամ Մելիքյանի և ընտանիքի արձագանքը`սպասվող երեխայի սեռը բացահայտելիս 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են և շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը. Ռոման ԽուդոլիՆիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելԴպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերին Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ վերադարձի ճանապարհ չկա․ Ֆրանկ Շվաբե ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Լույս չի լինելու Երևանում և մարզերում Լրագրող Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող. ՔԿ «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի ՊՆ խորհրդակցությանը մասնակցել է ռազմական կցորդ Էրիկ վան Վուրենը ՀՀ–ն և Ադրբեջանը հաստատել են, որ մասնակցելու են Ալմաթիի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին և Մայր Աթոռին Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան
Ամենադիտված